Եսի մարդը (դրամա)
Եսի մարդը, Լևոն Շանթի դրամաներից, որ նա գրել է 1901 թվականին։ Այս ստեղծագործության հիմքում հեղինակը դրել է հայրենասիրության ու եսասիրության բախումը։
Եսի մարդը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Ձև | պիես |
Հեղինակ | Լևոն Շանթ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1901 |
Սյուժեն
խմբագրելՍեդրակը, կիսատ թողնելով ուսումը Եվրոպայում, դավաճան Մուշեղին պատժելու նպատակով վերադառնում է Կ.Պոլիս, սակայն տատանվում է համաձայնություն տալ գաղտնի կազմակերպության՝ Սեդրակին գնդակահարելու որոշմանը։ երիտասարդ տարիքում Մուշեղը, որ սեդրակի հարևանն է եղել, տարվել է ժողովրդին ծառայելու գաղափարով։ Սեդրակն էլ ոգևորվել է Մուշեղի հայրենասիրական գործերով, սիրել է նրա քրոջ աղջկան։ Ժամանակի ընթացքում, սակայն, Մուշեղն ծառայության է անցել ոստիկանության շարքերում և մատնել է իր ընկերներին՝ այդ ամենն անելով սեփական անձի շահի համար։
Մուշեղը Սեդրակին է հանձնում վերջինիս գրած «վտանգավոր» բովանդակությամբ նամակները և խորհուրդ տալիս, որ զգույշ լինի։ Մուշեղի այս արարքն ազդում է Սեդրակի վրա, ով որոշում է Մուշեղին համոզել թողնել սխալ ուղին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ IX: