Եսայի Հասան-Ջալալյան

մատենագիր
(Վերահղված է Եսայի Հասան–Ջալալյանից)

Եսայի Հասան-Ջալալյան (ծ. թ. անհայտ-1728), եղել է XVII-XVIII դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։

Եսայի Հասան-Ջալալյան
Աղվանքի կաթողիկոս
Նախորդող Երեմիա Հասան-Ջալալյան
Հաջորդող Հովհաննես Հասան-Ջալալյան
 
Մասնագիտություն՝ քահանա
Ծննդյան օր անհայտ[1]
Վախճանի օր 1728[1]
Թաղված Լեռնային Ղարաբաղ
Դինաստիա Հասան-Ջալալյաններ[1]

Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։

Կենսագրություն խմբագրել

Եսայի Հասան-Ջալալյանը 1701-1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1720 թվականից՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն։ Իսրայել Օրու մահից (1711) հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ։ 1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Հարավային Կովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ։ Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը։ Եսայի Հասան-Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6-ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր։ 1724 թվականին թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք։

Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, «Պատմութիւն Աղուանից» գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում։ Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989):

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Հասան-Ջալալյան» հոդվածին։