Եռահնչյուն
Եռահնչյունը տերցիաներով դասավորված երեք հնչյունից կազմված ակորդն է։ Եռահնչյան հնչյուններն ունեն իրենց անունները. ներքևի հնչյունը կոչվում է հիմնական տոն, կենտրոնինը՝ տերցային և վերևինը՝ կվինտային տոն։ Եռահնչյունը կրճատ նշանակում ենք 35, քանի որ հիմնական և կենտրոնի հնչյունը կազմում են տերցիա, իսկ հիմնական և վերևի՝ կվինտային տոնը, կազմում են կվինտա ինտերվալ։
Եռահնչյան տեսակները
խմբագրելԵռահնչյունները լինում են մաժոր, մինոր, մեծացրած և փոքրացրած։ Մաժոր եռահնչյունը կազմվում է դեպի վեր՝ մեծ տերցիայից և փոքր տերցիայից (մ3+փ3)։ Դեպի ներքև մաժոր եռահնչյունը կազմված է փոքր տերցիայից և մեծ տերցիայից(փ3+մ3)։ Մինոր եռահնչյունը կազմված է դեպի վեր՝ փոքր տերցիայից և մեծ տերցիայից։ Դեպի ներքև՝ մեծ տերցիայից և փոքր տերցիայից։ Մեծացրած եռահնչյունը կազմվում է երկու մեծ տերցիաներից։ Փոքրացրած եռահնչյունը կազմվում է երկու փոքր տերցիաներից։
Եռահնչյան շրջվածքները
խմբագրելԵրբ եռահնչյան հիմնական կամ տերցային տոներն օկտավայով բարձրանում են վեր, առաջանում է եռահնչյան շրջվածք։ Եռահնչյունն ունի երկու շրջվածք` սեքստակորդ և կվարտսեքստակորդ։
Սեքստակորդը ստացվում է, երբ եռահնչյան հիմնական տոնը մեկ օկտավայով բարձրացվում է վերև, ներքևում հանդես է գալիս տերցային տոնը։ Սեքստակորդն իր անունը ստացել է ծայրի հնչյունների առաջացնող սեքստա ինտերվալից։ Նշանակվում է Մ6 կամ Փ6։ Մ6=Փ3+մք4, Փ6=Մ3+մք4։
Կվարտսեքստակորդը ստացվում է, երբ եռահնչյան հիմնական և տերցային տոները բարձրացվում են մեկ օկտավայով վերև, ներքևում հանդես է գալիս կվինտային տոնը։ Կվարտսեքստակորդն իր անունը ստացել է ներքևի և մեջտեղի հնչյուններով կազմվող կվարտա և ծայրի հնչյուններով կազմվող սեքստա ինտերվալների անունից։ Նշանակվում է Մ46 կամ Փ46: Մ46=մք4+մ3, Փ46=մք4+Փ3։
Եռահնչյան հնչյուններ | Ակորդի նշանակումը | Հնչյունները | Լսել ակորդը | ||
---|---|---|---|---|---|
Տերցիա | Կվինտա | ||||
Մաժոր եռահնչյուն | մաժոր | մաքուր | C, CM, Cmaj, Cma | C E G | play |
Մինոր եռահնչյուն | մինոր | մաքուր | Cm, Cmin, C-, Cmi | C E♭ G | play |
Մեծացրած եռահնչյուն | մաժոր | մեծացրած կվինտա | Caug, C+, C+ | C E G♯ | play |
Փոքրացրած | մինոր | փոքրացրած կվինտա | Cdim, Co, Cm(♭5) | C E♭ G♭ | play |
Աղբյուրներ
խմբագրել- Howard Hanson, Harmonic Materials of Modern Music։ Resources of the Tempered Scale (New York։ Appleton-Century-Crofts, 1960)
- Երաժշտության տարրական տեսության դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 519)։ |