Ենոք Շաշիկյան

հայ մանկավարժ, երգահան-երաժիշտ, հասարակական գործիչ

Ենոք Համբարձումի Շաշիկյան (Բաղդիկ) (նոյեմբերի 23, 1922(1922-11-23), Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - փետրվարի 24, 2001(2001-02-24), Սուխում, Վրաստան), հայ մանկավարժ, երգահան-երաժիշտ, հասարակական գործիչ։ Աբխազիայի մշակույթի վաստակավոր աշխատող (1983):

Ենոք Շաշիկյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 23, 1922(1922-11-23)
Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Երկիր Վրացական ԽՍՀ և Վրաստան
Մահացել էփետրվարի 24, 2001(2001-02-24) (78 տարեկան)
Սուխում, Վրաստան
Մասնագիտությունմանկավարժ, երաժիշտ և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ենոք Շաշիկյանը ծնվել է 1922 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ 1944 թվականից բնակվել է Աբխազիայում, ստեղծագործել հայաբնակ վայրերում, հայկական դպրոցներում դասավանդել երաժշտություն։ Սուխումի մշակույթի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տներին ու ֆիլհարմոնիային կից կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական երգի ու պարի ինքնագործ անսամբլներ, որոնք հանդես են եկել նաև Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասում, Վրաստանում և Հայաստանում[1]։

Շահումյանովկայում կազմակերպել է սիրողական դրամատիկական խումբ, որը բեմադրել է արևելյան սիրավեպեր և հայ դասական գործեր (այդ թվում` Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը». հաջող դերակատարման համար Շաշիկյանը ստացել է Բաղդիկ մականունը)[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակել է մի շարք երգեր[1]։

Երգեր

  • «Հայաստան»
  • «Երգ Սուխումի մասին»
  • «Երևան»
  • «Շոթա Ռուսթավելի»
  • «Աբխազիայի սիրուն աղջիկ»
  • «Սայաթ-Նովա»
  • «Մեսրոպ Մաշտոց»
  • «Արարատ»
  • «Ծխախոտագործ աղջիկ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007

Արտաքին հղումներ խմբագրել