Ենյո Վինցե (հունգ.՝ Jenő Vincze, նոյեմբերի 20, 1908(1908-11-20)[1][2], Վրշաց, Temes County, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 20, 1988(1988-11-20)[3]), հունգարացի ֆուտբոլիստ, հանդես է եկել Հունգարիայի ազգային հավաքականում, մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների։

Ենյո Վինցե
հունգ.՝ Jenő Vincze
Անձնական տվյալներ
Ազգությունը հունգարացի
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1908(1908-11-20)[1][2]
Ծննդավայր Վրշաց
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 20, 1988(1988-11-20)[3] (80 տարեկան)
Հասակ 169 սմ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1922-1925 Հունգարիա Դեբրեցեն ՄՏԵ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1925-1927 Հունգարիա Դեբրեցեն Վաշուտաշ
1927-1934 Հունգարիա Բոչկայ (Դեբրեցեն) 154 (65)
1934-1944 Հունգարիա Ույպեշտ 136 (67)
Ազգային հավաքական
1930-1939 Հունգարիա Հունգարիա 25 (8)
Մարզչական կարիերա
1947-1948 Հունգարիա Ույպեշտ
1955 Հունգարիա Վաշաշ Իզո
1957-1959 Շվեյցարիա Սերվետ
1959-1961 Շվեյցարիա Բազել
1961-1964 Արևմտյան Գերմանիա Գրոյտեր Ֆյուրտ
1966-1967 Արևմտյան Գերմանիա Նյուրնբերգ
1967-1971 Արևմտյան Գերմանիա Շվայնֆուրտ
1971-1975 Արևմտյան Գերմանիա Բայրոյտ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Եբյո Վինցեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դեբրենցեն ՄՏԵ» ակումբում, ապա տեղափոխվել է դրա ամենագլխավոր հակառակորդը համարվող «Դեբրեցեն Վաշուտաշ» ակումբ, որի կազմում 1926 թվականին դարձել է Դեբրեցենի չեմպիոն, իսկ գավաթային սկզբունքով անցկացվող առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ։ 1927 թվականի մրցաշրջանից Հունգարիայում ֆուտբոլը պաշտոնապես ճանաչվել է որպես մասնագիտություն։ Նույն թվականին Վինցեն «Դեբրեցենից» տեղափոխվել է հունգարական երկրորդ դիվիզիոնի «Բոչկայ Դեբրեցեն» ակումբ, որ հիմնադրվել էր նույն 1927 թվականին։ Այդ ակումբի կազմում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Վինցեն դուրս է գալիս Հունգարիայի առաջին դիվիզիոն, իսկ հետագա մրցաշրջաններում ակումբը բարձրանում է վարկանշային աղյուսակում, մինչև 1933-1934 մրցաշրջանում դառնում է Հունգարիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Բոչկայի» կազմում Վինցեի ամենամեծ նվաճումը դարձավ Հունգարիայի գավաթը, որ ակումբը նվաճեց 1931 թվականին՝ եզրափակչում 5:1 հաշվով հաղթելով «Սեգեդի Բաշտյա» ակումբին։ 1930-1931 մրցաշրջանում Ենյո Վինցեն խփում է 20 գոլ՝ ճանաչվելով Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու[4]։

1934 թվականին Վինցեն տեղափոխվում է «Ույպեշտ» ակումբ, որտեղ խաղում է 1944 թվականը, երբ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ «Ույպեշտի» կազմում, որի մարզիչն էր Բելա Գուտմանը, Վինցեն երկու անգամ դառնում է Հունգարիայի չեմպիոն (առաջին անգամ դեռ առանց Գուտմանի), ինչպես նաև նվաճում է Միտրոպայի գավաթը, որ ամենահեղինակավոր ակումբային տիտղոսն էր Եվրոպայում նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքականի կազմում Վինցեն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1930 թվականի հունիսին՝ մասնակցելով Ավստրիայի դեմ խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ հունգարացիների։ Դրանից հետո Վինցեն հավաքական է հրավիրվել 1934 թվականը՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը. 1/8 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի դեմ խաղին, որի 53-րդ րոպեին խփել է իր կարիերայի 3-րդ գոլը։

1934 թվականի աշխարհի առաջնությունից հետո Վիինցեն դարձել է Հունգարիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող, մասնակցել է Կենտրոնական Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որը ժամկետից շուտ ավարտվել է Ավստրիայում տեղի ունեցած անշլյուսի պատճառով, սակայն հունգարացիներն զբաղեցրել են առաջին տեղը։ Վինցեն հրավիրվեց մասնակցելու նաև 1938 թվականին Ֆրանսիայում անցկացվող աշխարհի առաջնությանը. քառորդ եզրափակչում նա մասնակցել է Շվեյցարիայի դեմ խաղին, իսկ եզրափակչում՝ Իտալիայի դեմ խաղին։ Եզրափակչում պարտվելուց հետո այդ խաղին մասնակցած հունգարացի ֆուտբոլիստները այլևս չեն հրավիրվել հավաքական։ Դրանից հետո Վինցեն հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ, երբ 1939 թվականի նոյեմբերին մասնակցել է Հարավսլավիայի դեմ խաղին։ Հունգարիայի հավաքականի կազմում Վինցեն ընդհանուր առմամբ անցկացրել է 25 խաղ և խփել 8 գոլ։

Մարզչական խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վինցեն սկսել է աշխատել որպես մարզիչ։ 1947 թվականին նա դառնում է իր նախկին ակումբի՝ «Ույպեշտի» մարզիչը, ապա մի կարճ ժամանակ գլխավորում է «Վաշաշ Իզոն»։ 1956 թվականին՝ Հունգարական հեղափոխության ժամանակ, Վինցեն Հունգարիայի երիտասարդական հավաքականի հետ գտնվում էր Եվրոպայում։ Հեղափոխության ճնշումից հետո Վինցեն ու հավաքականի խաղացողների մեծ մասը որոշում են չվերադառնալ Հունգարիա։ Նրանք բոլորը որակազրկվում են։

Արևմտաեվրոպական առաջին ակումբը, որ գլխավորել է Վինցեն, եղել է շվեյցարական «Սերվետը», որտեղ Վինցեն փոխարինել է Կարլ Ռապանին։ Այնուհետև նա գլխավորել է «Բազել» ակումբը։ Դրանից հետո նա մեկնել է Արևմտյան Գերմանիա, որտեղ դարձել է Օբերլգայի «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբի մարզիչը։ Վինցեն կարճ ժամանակով գլխավորել է «Նյուրնբերգը». այդ ընթացքում ակումբն անցկացրել է չորս հանդիպում, որոնցից ոչ մեկում չի հաղթել։ 1967-1971 թվականներին Վինցեն եղել է տեղական լիգայի «Շվայնֆուրտ» ակումբի մարզիչ, որն այդ ընթացքում միշտ գտնվել է վարկանշային աղյուսակի վերին հորիզոնականներում, սակայն չորս տարվա ընթացքում այդպես էլ չի տեղափոխվել բարձրագույն լիգա։ 1971 թվականից նա գլխավորել է «Բայրոյտ» ակումբը։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Հունգարիայի գավաթակիր - 1930
  • Հունգարիայի չեմպիոն - 1935, 1939
  • Միտրոպայի գավաթակիր - 1939

Անհատական խմբագրել

  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու - 1931 (20 գոլ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել