Ենիչերիների կորպուսի լուծարում

Ենիչերիների կորպուսի լուծարում, բարենպաստ միջադեպ կամ իրադարձություն[3] (Ստամբուլում՝ «Հաջող իրադարձություն» (օսման.՝ Vaka-i Hayriye), Բալկաններում՝ «Դժբախտ իրադարձություն» (օսման.՝ Vaka-i Şerriyye)), սուլթան Մահմուդ II-ի կողմից դարերով գործող ենիչերիների կորպուսի հարկադիր կազմալուծումը 1826 թվականի հունիսի 15-ին[4][5]։ 135 000 ենիչերիների մեծ մասը ապստամբեց Մահմուդ II-ի դեմ, և ապստամբության ճնշումից հետո շատ ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին, աքսորվեցին կամ բանտարկվեցին։ Զինված ուժերում բարեփոխումների նպատակով Մահմուդ II-ը լուծարեց ենիչերիների կորպուսը՝ փորձելով փոխարինել ավելի ժամանակակից զինված ուժերով։ Սակայն 1828 թվականին բռնկված Ռուս-թուրքական պատերազմը ցույց տվեց, որ նորաթուխ կանոնավոր բանակը չէր կարող փոխարինել ենիչերիների կորպուսին և արդյունքը եղավ Ադրիանապոլսի պայմանագիրը։

Ենիչերիների կորպուսի լուծարում
history of the Ottoman Empire?

Մուրադ IVենիչերիների հետ
Թվական 1826 թվականի հունիսի 15
Վայր Ստամբուլ և Օսմանյան կայսրության այլ քաղաքներ
Արդյունք Ենիչերիների կորպուսը լուծարվեց և փոխարինվեց ավելի ժամանակակից ռազմական ուժով
Հակառակորդներ
Օսմանյան Կայսրություն Ենիչերիներ
Կողմերի ուժեր
անհայտ 70000[1]-135000
Ընդհանուր կորուստներ
շատ ենիչերիներ մահապատժի ենթարկվեցին, աքսորվեցին կամ բանտարկվեցին[2]

Նախապատմություն խմբագրել

 
Ենիչերի հրացանակիր

Ենիչերիներն առաջին անգամ ստեղծվել են 14-րդ դարի վերջում՝ Օսմանյան սուլթանների կողմից և գործել են որպես անձնական զորքեր։ Ենիչերիները սկսել են գործել որպես էլիտար կորպուս՝ Օսմանյան կայսրության մշակած դևշիրմե (քրիստոնյա երեխաների հավաքագրում և ստրկացում) կոչված գործընթացի միջոցով։ Ըստ որի՝ բալկանյան քրիստոնյա ժողովուրդներից վերցնում էին երիտասարդ տղաներին, հիմնականում հայ, ալբանացի, բոսնիացի, խորվաթ, հույն, մակեդոնացի և սերբ երիտասարդների, նրանց բաժանում ծնողներից, ստրկացնում, կրոնափոխ էին անում և ներառում Օսմանյան բանակի կազմում[6]։ Այդ տղաների մի մասին ամորձատում էին և դարձնում հարեմի ներքինիներ[7]։

15-16-րդ դարերի ընթացքում ենիչերիների կորպուսը ճանաչվել է որպես Եվրոպայի ամենալավ պատրաստված և ամենաարդյունավետ զորքերից մեկը։ Նրանք հայտնի են եղել իրենց կարգապահությամբ, մարտական ոգով և պրոֆեսիոնալիզմով։ Նրանք կանոնավոր վարձատրվում էին և պատրաստ էին ցանկացած պահի մարտի դուրս գալ[8]։

Այնուամենայնիվ, 17-րդ դարի սկզբին ենիչերիների կորպուսը դադարել էր գործել որպես էլիտար ռազմական ուժ և դարձել էր արտոնյալ ժառանգական դաս, իսկ նրանց՝ հարկերից ազատելը մնացած բնակչության համար նրանց խիստ անբարենպաստ էր դարձրել[9]։ Ենիչերիների թիվը 20.000-ից՝ 1575 թվականին ավելացել է մինչև 135.000՝ 1826 թվականին՝ գրեթե 250 տարի անց[10]։ Շատերը նույնիսկ զինվորներ չէին համարվում, բայց վարձատրվում էին կայսրության կողմից, ինչպես կորպուսն էր պահանջում, քանի որ այն արդյունավետ վետո ուներ պետության վրա և նպաստում էր Օսմանյան կայսրության կայուն անկմանը։ Ցանկացած սուլթան, ով փորձում էր փոխել նրա կարգավիճակը կամ նվազեցնել նրա իշխանությունը, սպանվում էր կամ էլ պաշտոնանկ էր արվում[11]։

Քանի որ ռազմական միավորման ներսում հնարավորություններն ու իշխանությունը շարունակում էին աճել, թուրքերը սկսեցին գրանցել իրենց իսկ երեխաներին, իսկ հետո ի վերջո փոխարինեցին իրենց՝ քրիստոնյա ընտանիքներից երիտասարդ տղաներին բռնի ուժով հավաքագրելու մտադրությանը։ Եվ քանի որ կոռուպցիան շարունակում էր աճել, ենիչերիների կորպուսը սկսեց խարխլել կայսրությունը[12]։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Կայսրության դիրքի՝ Եվրոպայում որպես խոշոր գերտերության վերականգնման համար պետք էր զինված ուժերում բարեփոխումներ կատարել՝ Ենիչերիների կորպուսը փոխարինելով ժամանակակից բանակով։

Ապստամբություն խմբագրել

 
Սուլթան Մահմուդ II

Երբ Մահմուդ II-ը սկսեց ձևավորել նոր բանակ և վարձեց եվրոպական հրետանավորների, ենիչերիները, ինչպես միշտ, ապստամբեցին և կռվեցին Օսմանյան մայրաքաղաքի փողոցներում, բայց ռազմական առումով առավելություն ունեցող սելջուկների հեծելազորը՝ սիպահիները հարձակվեցին և ստիպեցին նրանց վերադառնալ իրենց զորանոցները։ Թուրք պատմաբանները պնդում են, որ հակաենիչերական ուժերը, որոնք մեծաթիվ էին, ներառում էին նաև տեղացիներին, ովքեր տարիներ շարունակ ատել են ենիչերիներին[11]։

Պատմաբանները պնդում են, որ Մահմուդ II-ը դիտավորյալ է հրահրել ապստամբությունը, և այն որակել են որպես սուլթանի «հեղաշրջում ենիչերիների դեմ»։ Սուլթանը տեղեկացրել էր նրանց, որ ձևավորում է նոր բանակ՝ Sekban-ı Cedit՝ կազմավորված և ուսուցանված ժամանակակից եվրոպական օրինակներով, և որ նոր բանակում գերակշռելու են թուրքերը։ Ենիչերիներն իրենց կորպուսը Օսմանյան կայսրության՝ հատկապես Ռումելիայի բարեկեցության համար որոշիչ էին համարում, և ավելի վաղ որոշել էին, որ երբեք թույլ չեն տա լուծարել այն։

Այսպիսով, ինչպես և կանխատեսվում էր, նրանք ապստամբեցին և հարձակվեցին սուլթանի պալատի վրա։ Այնուհետև Մահմուդ II-ը դուրս բերեց Մուհամմադ մարգարեի Սուրբ Դրոշը Սուրբ մասունքներից (Թոփքափըի ամրոց)՝ մտադրվելով դրա ներքո հավաքել բոլոր իրական հավատացյալներին և այդպիսով ուժեղացնել ենիչերիների դեմ ընդդիմությունը[13]։ Հաջորդող մարտի ընթացքում հրետանային կրակով հրկիզվեցին ենիչերիների զորանոցները, ինչը 4000-ից ավելի ենիչերիների մահվան պատճառ դարձավ, շատերը զոհվեցին Ստամբուլի (Օսմանյան կայսրության մայրաքաղաքը և ենիչերիների կենտրոնը) փողոցներում ընթացող ծանր մարտերի ընթացքում։ Նրանք, ովքեր փրկվեցին, փախան կամ բանտարկվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց սուլթանի կողմից։ Գերեվարված ենիչերիները 1826 թվականի վերջին մահապատժի ենթարկվեցին՝ գլխատվելով Սալոնիկի ամրոցում։ Շուտով ամրոցը ստացավ «Արյան աշտարակ» անունը, որը հետագայում՝ 1912 թվականից հայտնի էր դառնալու որպես «Սպիտակ աշտարակ»։ Ավելի քան 100 այլ ենիչերիներ փախան Ֆիլոքսենոսի ջրամբար, որտեղ շատերը խեղդվեցին[14]։

Հետևանքներ խմբագրել

Ենիչերիների առաջնորդները մահապատժի ենթարկվեցին, իսկ նրանց ունեցվածքը բռնագրավվեց սուլթանի կողմից։ Ավելի երիտասարդ ենիչերիներ կամ աքսորվեցին, կամ բանտարկվեցին։ Հազարավոր ենիչերիներ սպանվեցին, և այդպիսով վերջ տրվեց էլիտար կարգին[3][4]։

Բեքթաշյան միաբանության Սուֆիզմի շքանշանը օրենքից դուրս ճանաչվեց, իսկ նրա հետևորդները մահապատժի ենթարկվեցին կամ աքսորվեցին։ Նոր ժամանակակից կորպուսները՝ «Մուհամմադի հաղթանակած զինվորները» (օսման.՝ Asakir-i Mansure-i Muhammediye), ստեղծվել էին Մահմուդ II-ի կողմից՝ պաշտպանելու սուլթանին և փոխարինելու ենիչերիներին։ Շատ ենիչերիներ, հատկապես գավառներում, ըմբոստացան և ինքնավարություն պահանջեցին։ Բալկանյան թերակղզու քրիստոնյաները սկսեցին թշնամաբար վերաբերվել իրենց մուսուլման հարևաններին և ցույցեր կազմակերպեցին Կոնստանդնուպոլսից ուղարկված թուրքական նոր բանակների դեմ։ Ենիչերիներից ոմանք ողջ մնացին ծպտվելով և սովորական աշխատանքներով զբաղվելով։

Ենիչերիների կորպուսի լուծարումից անմիջապես հետո Մահմուդ II-ը հրամայեց պալատական մատենագրին՝ Մեհմեդ Էսադ Էֆենդիին, գրանցել իրադարձությունների պաշտոնական տարբերակը։ Այդ ստեղծագործությունը՝ «Հաղթանակի հիմքը» (օսման.՝ Üss-i Zafer) տպագրվել է 1828 թվականին և այդ ժամանակաշրջանի օսմանյան շատ այլ ստեղծագործությունների համար հիմնական աղբյուր է հանդիսացել[15]։

Այս միջադեպը բացասական ազդեցություն ունեցավ Բալկանյան թերակղզու մուսուլմանական հասարակության վրա, ովքեր կորցրեցին իրենց առավելությունները, քանի որ ապստամբություններ սկսվեցին Ռումելիայում, հատկապես՝ Բոսնիայում և Ալբանիայում։

Բարենպաստ միջադեպից հետո, օգտվելով Օսմանյան կայսրության ռազմական դիրքի ժամանակավոր թուլությունից, Ռուսական կայսրությունը 1826 թվականի հոկտեմբերի 7-ին ստիպեց օսմաններին ընդունել Աքքերմանի կոնվենցիան[16]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kemal, Beydilli. «VAK'A-i HAYRİYYE». islamansiklopedisi.org.
  2. «Ենիչերիներ (թուրք զինվորականներ)». britannica.com.
  3. 3,0 3,1 Goodwin, pp. 296–299.
  4. 4,0 4,1 Kinross, pp. 456–457
  5. Shaw, pp. 19–20
  6. The New Encyclopedia of Islam, ed. Cyril Glassé, Rowman & Littlefield, 2008, p.129
  7. Duindam, Jeroen (2016). Dynasties A Global History of Power, 1300-1800. Cambridge University Press. էջ 196. ISBN 9781107060685. «Dikici, 'Making of Ottoman court eunuchs', makes clear that white eunuchs could be recruited among devshirme boys, with the pages and their eunuch supervisors coming from the same background. They were sometimes castrated in the palace, whereas the harem's black eunuchs were more often castrated in their region of origin.»
  8. Cleveland, William L & Martin Bunton, A History of the Modern Middle East: 4th Edition, Westview Press: 2009, pg. 43
  9. «Campaigns and the army». www.theottomans.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. George F. Nafziger (2001). Historical Dictionary of the Napoleonic Era. Scarecrow Press. էջեր 153–54. ISBN 9780810866171.
  11. 11,0 11,1 «Vaka I Hayriye Hayırlı Olay | Osmanlı Tarihi». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «Ottoman. Army & The military ranks». www.theottomans.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. Finkel, Caroline (2005). Osman's Dream. John Murray. էջ 435. ISBN 0-465-02396-7.
  14. Barber, Noel (1973). The Sultans. էջեր 135–136. ISBN 0-671-21624-4.
  15. Levy, Avigdor. "The Ottoman Ulama and the Military Reforms of Sultan Mahmud II." Asian and African Studies 7 (1971): 13 - 39.
  16. Jelavich, Charles and Barbara. The Establishment of the Balkan National States, 1804-1920. University of Washington Press, 1986. 0-295-96413-8. pp. 48-51

Արտաքին հղումներ խմբագրել

  • Jason Goodwin (1998). Lords of the Horizons: A History of the Ottoman Empire. New York: H. Holt 0-8050-4081-1
  • Patrick Kinross (1977) The Ottoman Centuries: The Rise and Fall of the Turkish Empire London: Perennial. 978-0-688-08093-8
  • Stanford J. Shaw & Shaw, Ezel Kural (1977). History of the Ottoman Empire and Modern Turkey (Vol. II). New York: Cambridge University Press. 978-0-521-29166-8