Եղցատեղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո չի վերաբնակեցվել[2]։

Գյուղական համայնք
Եղցատեղ
ադրբ.՝ Kilsəli
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ԲԾՄ1582 մետր
Ժամային գոտիUTC+4
Եղցատեղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Եղցատեղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Արցախի 2000 թվականի հոկտեմբերի 3-ի օրենքով Քիլիսալին վերանվանվել է Եղցատեղ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

2000 թվականի դրությամբ կանգուն էր գյուղի միանավ եկեղեցին, որի մուտքում իբրև անկյունաքարեր ագուցված էին XII-XIII դարի երեք խաչքարեր[3]։

Գյուղի տարածքում որևէ պատմամշակութային հուշարձաններ կամ դրանց հետքեր չեն պահպանվել, քանի որ եղած հուշարձանները 1923 թվականին ավերվել են քուրդ թուրքալեզու բնակիչների կողմից, ովքեր այդտեղ բնակություն էին հաստատել, իսկ գյուղը լքել են 1991-1993 թվականներն ընկած ժամանակահատվածում, Արցախյան ազատամարտի ընթացքում[4]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 663
  4. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 459.