Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղվարդ (այլ կիրառումներ)

Եղվարդ, հնավայր ՀԽՍՀ Նաիրիի շրջանում, Եղվարդ քաղաքատիպ–ավանի արևմտյան կողմում։ Կաթողիկե մեծ եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորությամբ։ Այստեղ կա մի հին քրիստոնեական ընդարձակ գերեզմանատուն, որտեղ գտնվել են 10-15–րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր և պարզ տապանագրեր։ Գերեզմանոցի հարավային կողմում կա մի մատուռանման շինություն, նման է ուրարտական ժամանակների շենքերին։ Գերեզմանոցի հարավային կողմում կա մի մատուռանման շինություն՝ կիկլոպյան քարերով։ Վերջինս, որ շինված է հսկա որձաքարերից, նման է ուրարտական ժամանակների շենքերին։ Ըստ Թ․ Թորմանյանի, հեթանոսական ժամանակներում կառուցված այդ շենքը լրացվելով մի խորանով՝ վերածվել էր մատուռի, որը մի ժամանակ ուխտատեղի էր շրջակա գյուղացիների համար[1]։

Հնավայր
Եղվարդ
ԵրկրամասՀԽՍՀ
ՇրջանՆաիրիի շրջան
ՀամայնքԵղվարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 192 — 992 էջ։