Եղջերատերև
Եղջերատերև | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ceratophyllales |
Ընտանիք | Եղինջատերևազգիներ (Ceratophyllaceae) |
Ցեղ | Եղջերատերև (Ceratophyllum) L., 1753 |
Եղջերատերև (լատին․՝ Ceratophyllum), եղջերատերևազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույսերի ցեղ։
Տեսակներ Խմբագրել
Հայտնի է մոտ 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝
Տարածում Խմբագրել
Տարածված է Հայաստանի բոլոր ցածրադիր և միջին լեռնային գոտիների լճերում ու լճակներում (Արփի, Սևան, Պարզ, ժանգոտ, Տզրուկի, Մեծամոր և այլն), նաև դանդաղահոս գետերում (Մեծամոր, Արգիճի, Հրազդան և այլն)։
Կենսաբանական նկարագիր Խմբագրել
Արմատներ չունի, ցողունը հանգուցավոր է, երկարությունը՝ մինչև 1 մ։ Տերևները եղանաձև կտրտված են փնջերով և օղակաձև դասավորված ցողունների միջհանգույցներում։ Ծաղիկները մեկական են, մանր, տերևանութային, միատուն։ Արական (կանաչավուն) և իգական (սպիտակավուն) ծաղիկները տեղադրվում են բույսի տարբեր հանգույցներում։ Ծաղկում է հունիսին (փոշոտումը կատարվում է ջրի տակ)։ Պտուղը 3 փշիկներով (1-ը՝ պտղի գագաթին, 2-ը՝ հիմքում և դեպի ցած ծալված) ընկուզիկ է։
Բազմացում Խմբագրել
Բազմանում է սերմերով և վեգետատիվ ճանապարհով (ծայրային ընձյուղներով՝ տուրիոններով)։ Եղջերատերևը կեր է ջրլող թռչունների և ջրային կենդանիների համար, նպաստում է ջրամբարների կենսաբանական մաքրմանը և տիղմի առաջացմանը։ Ակվարիումային բույս է։
Տեսակները Խմբագրել
- Ceratophyllum cristatum Ceratophyllum muricatum
- Ceratophyllum demersum L. — Եղջերատերև погружённый, կամ Եղջերատերև մուգ կանաչ , կամ Եղջերատերև ստորջրյա:
Աելի շատ տարածված տեսակները, հանդիպում են բոլո աշխարհամասերում, բացի Անտարկտիկայից։
- Ceratophyllum komarovii Kuzen. = Ceratophyllum platyacanthum Cham.
- Ceratophyllum llerenae Fassett = Ceratophyllum muricatum subsp. australe (Griseb.) Les
- Ceratophyllum muricatum Cham.
- Հոմանիշներ.
- Հոմանիշներ.
- Ceratophyllum llerenae
- Հոմանիշներ.
- Ceratophyllum cristatum
- Ceratophyllum pentacanthum = Ceratophyllum platyacanthum Cham.
- Ceratophyllum platyacanthum Cham.:
- Ceratophyllum submersum L. — Եղջերատերև բաց կանաչ:
- Ceratophyllum submersum subsp. muricatum Ceratophyllum muricatum
- Ceratophyllum tanaiticum Sajeg.
Գրականություն Խմբագրել
- Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. - М.։ Просвещение, 1980. - С. 188-190.
- Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) - Könemann, 2006 (русское издание). - С. 210. - ISBN 3-8331-1621-8.
- Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. - М.։ Товарищество научных изданий КМК, 2006. - С. 34, 84-85. - ISBN 5-87317-260-9.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ceratophyllaceae of Mongolia in FloraGREIF Archived 2012-02-26 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 509)։ |