Եղջերավոր իժ կամ ֆի (Cerastes cerastes), օձ եղջերավոր իժերի ընտանիքից։

Եղջերվոր իժ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Օձեր
Ընտանիք Իժեր
Ցեղ Եղջերավոր իժեր
Լատիներեն անվանում
Cerastes cerastes Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արտաքին տեսք և կառուցվածք խմբագրել

Երկարությունը 70 սմ է, դեղնա-դարչնագույն է, ունի քիչ թե շատ պարզ երևացող խաչաձև հետքեր մուգ դարչնագույն գույնի, օձի գունավորումը շատ ներդաշնակ է անապատի ավազի գույնի հետ։

Տարածվածություն խմբագրել

Սա այն շատ տարածված օձերից է, որոնք հանդիպում են ամբողջ Հյուսիսային Աֆրիկայում (բացառությամբ Մարոկկոի) և Արաբական թերակղզում։

Բազմացում խմբագրել

Ծնում է կենդանի ձագեր։

Ապրելակերպ և սննդառություն խմբագրել

Գիշերային կենդանի է, կարող է ամիսներով սոված մնալ։ Սնվում է մանր կաթնասուններով և թռչուններով։

Եղջերավոր իժը մշակույթի մեջ խմբագրել

Այն տարբերում էին նույնիսկ հին եգիպտացիները հիերոգլիֆներում, որի պատճառով ավելի ուշ առաջացել է հունական φ (ֆի) տառը։

Գրականություն խմբագրել

  • Якобсон Г. Г. (1890–1907). «Рогатая гадюка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերավոր իժ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջերավոր իժ» հոդվածին։