Եղջերասունկ
Claviceps purpurea
Սնկի սպորները աշորայի վրա
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Պայուսակավոր սնկեր
Դաս Ասկոմիցետներ
Ցեղ Մակաբույծ
Լատիներեն անվանում
Claviceps
Տեսակներ

Մոտ 50 տեսակ, այդ թվում.

  • Claviceps africana
  • Claviceps fusiformis
  • Claviceps paspali
  • Claviceps purpurea


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եղջերասունկ (լատին․՝ Claviceps purpurea), պայուսակավոր սնկերի մակաբույծ ցեղ։

Հացազգիների եղջերացավ հիվանդություն խմբագրել

 
Սպորների կառուցվածքը (Claviceps purpurea)

«Եղջրացավ» հիվանդության հարուցիչ է. ախտահարում է դաշտավլուկազգի (մշակովի և վայրի) ավելի քան 170 տեսակ (առավելապես՝ աշորան)։ Հասկի մեջ ձևավորվում են մուգ մանուշակագույն եղջյուրներ՝ սկլերոցիումներ, որոնք թափվում են հողի վրա և ձմեռում։ Գարնանը ծլում և առաջացնում են երկար ոտիկի վրա Նստած կարմրավուն գլխիկներ՝ ստրոմաներ, որոնք կրում են սնկի պտղամարմինները՝ պայուսակասպորներով։

Տարածում խմբագրել

Նշված բույսերի ծաղկման ժամանակ եղջերասնկի հասունացած սպորները քամու կամ միջատների միջոցով ընկնում են ծաղիկների վրա, ախտահարում սերմնարանը. սկսվում է սնկի կոնի-դիումային փուլը։ Այդ ընթացքում արտադրվում է քաղցր, կպչուն հեղուկ՝ «մեղրացող», որը գրավում է միջատներին։ Մեղրացողով պատված կոնի-դիումները կպչում են միջատներին և այդպես տարածվում։

Թունավորում խմբագրել

Եղջերասնկի սկլերոցիումները թունավոր են. պարունակում են մեծ քանակությամբ պեպտիդային ալկալոիդներ, շաքարներ, սպիրտներ և այլ նյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց (մանկաբարձության մեջ), նաև որոշ նյարդային հիվանդությունների և հիպերտոնիայի ժամանակ։

 
Հիվանդության հարուցիչի ազդեցությունը օրգանիզմի վրա

Claviceps purpurea ցեղեր խմբագրել

Գոյություն ունի 3 ցեղ՝ Claviceps purpurea, իրարից ֆենոտիպորեն տարբերվող[1]։

  • G1 — գտնվում են հացահատիկային դաշտերում և մարգագետիններում
  • G2 — անտառներում, հացահատիկներում
  • G3 (C. purpurea var. spartinae)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Intraspecific variability of C. purpurea». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ռուսերեն խմբագրել

Անգլերեն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509