Թխակակաչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Կակաչայիններ (Papaveroideae)
Տրիբա Chelidonieae
Ցեղ Թխակակաչ (Glaucium)
Mill.

Թխակակաչ (լատին․՝ Glaucium)[1], կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 23, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ եղջերավոր թխակակար (Glaucium corniculatum), խոշորածաղիկ թխակակաչ (Glaucium grandiflorum), նրբագեղ թխակակաչ (Glaucium elegans)։

Տարածվածություն խմբագրել

 
Կարմիր թխակակաչ

Տարածված է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում՝ մինչև միջին լեռն, գոտի։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ցանքերում։

Արտաքին տեսք խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-15 սմ և ավելի։ Տերևները փետրաբաժան են, քնարաձև, թխակապույտ։ Ծաղիկները մեկական են, գագաթնային կամ տերևանութային, դեղին, նարնջագույն, կարմիր։ Ծաղկում են մայիս-հուլիսին։ Պտուղը երկար-գլանաձև, պատիճանման, կեղծ միջնապատով, երկփեղկ տուփիկ է։ Սերմերը սև են, բավականին խոշոր։ Արմատները պարունակում են կաթնանման հյութ։ Երեք տեսակներն էլ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roskov Y., Kunze T., Orrell T., Abucay L., Paglinawan L., Culham A., Bailly N., Kirk P., Bourgoin T., Baillargeon G., Decock W., De Wever A., Didžiulis V. (ed) (2014). «Species 2000 & ITIS Catalogue of Life: 2014 Annual Checklist». Species 2000: Reading, UK. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։