Եղիշե Սողոմոնյան (քաղաքական գործիչ)

Եղիշե Հենրիկի Սողոմոնյան (փետրվարի 8, 1983, Արագածոտն, Վերին Սասնաշեն), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Եղիշե Սողոմոնյան
ԱԺ պատգամավոր
 
Կուսակցություն՝ «Իմ քայլը»
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1983, փետրվարի 8
Ծննդավայր Արագածոտնի մարզ, Վերին Սասնաշեն գյուղ
Հայր Հենրիկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի փետրվարի 8-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում[1]։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը։ 2006 թվականին ԵՊՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2009 թվականին ավարտել է ԵՊՀ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ստացել է հաշվապահի և աուդիտորի որակավորում։

2005-2006 թվականներին եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարկային մասնագետ, իսկ 2006-2008 թվականներին՝ «Մետրոպոլ» ՍՊԸ հաշվապահ։ Եղիշե Սողոմոնյանը 2008-2010 թվականներին եղել է «Սովռանո» ՍՊԸ ֆինանսիստ։

2009 թվականից դարձել է ԵՊՀ դասախոս, իսկ 2009-2010 թվականներին՝ «ՖՖԱ ինվեսթմենթ» ՍՊԸ և «Սոնագրո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ։ 2010-2015 թվականներին եղել է «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ ֆինանսական գծով փոխտնօրեն, իսկ 2011-2018 թվականներին՝ «ՖԻՆՍ» ՓԲԸ տնօրեն։

2013-2015 թվականներին էլ եղել է «ԱֆինաՊալլադա» շինարարական ՓԲԸ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր հաշվապահ։

2013-2018 թվականներին եղել է «Հյուսիսային պողոտա 6» համատիրության գլխավոր հաշվապահ և «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ վերստուգող։

2014-2015 թվականներին եղել է «Գրիման» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, իսկ 2015-2018 թվականներին՝ «Բակտեկ Էկո» ՍՊԸ տնօրեն։ 2016-2018 թվականներին էլ եղել է «Մեծն Ներսես» բարեգործական հկ գլխավոր հաշվապահ, իսկ 2017-2018 թվականներին՝ «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ գլխավոր հաշվապահ։

2017-2018 թվականներին եղել է «Ինտերքլին» ՍՊԸ ֆինանսական տնօրեն, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ վերստուգող։

2018 թվականին դարձել է «Գոլդեն Տոբակո» ՍՊԸ գլխավոր հաշվապահ և «Կոտայք գարեջուր» ՍՊԸ ներքին աուդիտոր։ Նույն թվականին եղել է «Համազգային հայ կրթական և մշակութային» հիմնադրամի գլխավոր հաշվապահ։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Ազգային ժողով». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.