Եղիշե Միքայելի Շամախյան (1895, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1921), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917

Եղիշե Շամախյան
Ծնվել է1895
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1921
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց
ԿուսակցությունԽՄԿԿ

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Դպրոցական տարիներին ընդգրկվել է մարքսիստական աշակերտական խմբակում։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Դիլիջանում մասնակցել է բոլշևիկյան ընդհատակյա բջջի և «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության ստեղծմանը։ 1920 թվականի հունվարին եղել է Երևանում գումարված Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանսի մասնակիցներից։ 1920 թվականի փետրվարին բանտարկվել է։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո մեկնել է Բաքու, աշխատել ՀԿ(բ)Կ Արտասահմանյան բյուրոյում։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը ռազմակալելուց և երկրում խորհրդային կարգեր հաստատելուց հետո[1] հետո նշանակվել է Դիլիջանի գավկոմի քարտուղար։ 1921 թվականի Փետրվարյան ապստամբության ժամանակ դաշնակների դեմ կռվել է Նոր Բայազետի ճակատում։ Ապստամբության ճնշումից հետո եղել է Նոր Բայազետի գավկոմի քարտուղար, ապա հայկական հրաձգային դիվիզիայի քաղաշխատող։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 439