Եղիա Հայպետ (Եղիա Տեր-Հայրապետյան, 1883, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ՞), իրանահայ բանաստեղծ։

Եղիա Հայպետ
Ծնվել է1883
ԾննդավայրՏեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1883 թվականին Զանգեզուրի Տեղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիում, ապա անցել է Թիֆլիս, ավարտել Ներսիսյան վարժարանը։ Մեկ տարի էլ հետևել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասընթացներին։ Այնուհետև ուսուցչություն է արել Բաքվում։ 1918 թվականից հաստատվել է Թեհրանում, որտեղ զբաղվել է հայերեն և ռուսերեն մասնավոր դասեր տալով։ Գրել սկսել է տասնչորս տարեկանից, առաջին հրատարակված գործը «Զանգեզուր» ստեղծագործությունն է։ Աշխատակցել է սփյուռքի զանազան պարբերականների։ Նրա «Մոր սիրտը» ստեղծագործությունն արժանացել է Հովհաննես Թումանյանի ջերմ գնահատականին։ «Սայաթ Նովա» գործը բարձր է գնահատել «Հայրենիքի» խմբագրապետ Ռուբեն Դարբինյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմէն Տօնոյեան, Անդաստան իրանահայ բանաստեղծութեան, Պէյրութ, 1963, էջ 17-18։