Եղգարդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում կամ ըստ այլ բաժանմամբ Սասունի Տալվորիկի գավառակում։ Գտնվում էր Տալվորիկ գավառակի հյուսիսարևելյան կողմում՝ Տալվորիկ գետի աջ ափին, Մշո դաշտն իջնող լեռների լանջին։

Գյուղ
Եղգարդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Այլ անվանումներԵղգարթ, Եղգարն, Եղկաթ, Եղկարթ, Եղկարտ, Էղգարտ, Էղկարդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունեղգարդեցի
Ժամային գոտիUTC+3

1890 թ.-ին ուներ 15 տուն, իսկ 1909 թ.-ին 10 տուն բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։

Եղգարդն ուներ Կույս Մարիամ անունով եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 189

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։