Եղբայրարյուն կարմիր

բույսերի տեսակ
Եղբայրարյուն կարմիր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Ցեղ Phelipaea
Տեսակ Եղբայրարյուն կարմիր (P. coccinea)
Միջազգային անվանում
Phelipaea coccinea

Եղբայրարյուն կարմիր (լատին․՝ Diphelypaea coccinea), ճրագախոտազգիների ընտանքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

30-50 սմ բարձրությամբ գորշակարմրավուն, մակաբույծ, արմատ չունեցող, անհրաժեշտ սննդանյութերը տեր բույսի արմատին ծծիչների օգնությամբ ամրանալու միջոցով ստացող բազմամյա բույս է։ Տերևները վերափոխված են թաղանթային սակավաթիվ թեփուկների։ Կլորավուն, սնամեջ, չճյուղավորված ցողունը ծածկված է կարճ և գեղձային մազիկներով։ Խոշոր, վառ կարմիր ծաղիկները գտնվում են ցողունի վերին մասում։ Բաժակը ծածկված է կարճ, մուգ և գեղձային մազիկներով։ Պսակի երախում գտնվում են երկու սև փափուկ թավշյա ծալքեր։ Մանր սերմերով, հասունանալիս երկու փեղկերով բացվող պտուղը տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է քարքարոտ կամ խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Աճում է ուրցի, տարկավանի և այլ վայրի բույսերի արմատների վրա[1]։

Նշանակություն խմբագրել

Բույսը թունավոր է և պարունակում է ալկալոիդներ, կարմիր գունանյութեր և ֆիտոնցիդներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.