Եկեղեցի Մարխաթուն (Մեծ Թաղեր)

եկեղեցի Մեծ Թաղերում

Եկեղեցի Մարխաթուն [1] , Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից մոտ 1,5-ից 2 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևելք, կառուցվել է 17-րդ դարում։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Մեծ Թաղեր գյուղը օկուպացվել է ադրբեջանի կողմից։

Եկեղեցի Մարխաթուն
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՄարտունու շրջան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1603

ՊատմությունԽմբագրել

Եկեղեցու կառուցման մասին ստույգ վկայություններ չկան, եկեղեցու անունը՝ Մարխաթուն որը պարզաբանվում է որպես «Մայր խաթուն», այսինքն Մայր Տիրուհի որը եկել է Աստվածամոր տեղական անվանումից։

ՃարտարապետությունԽմբագրել

Եկեղեցին միանավ ուղղանկյուն հորինվածքով կառույց է, չափերն են (8,8 մետր երկարություն, 5 մետր լայնություն և 5,5 մետր բարձրություն)։ Եկեղեցին կառուցված է անմշակ քարերով և կրաշաղախով, ներսի հատվածը թաղակապ է, ունի երկլանջ տանիք։ Ունի մեկ մուտք արևմուտքի կողմից, հենասյուների քանդված են որոնք եղել են սրբատաշ քարերից։ Եկեղեցին ունի երկու լուսամուտ՝ մեկը արևելյան իսկ մյուսը՝ արևմտյան կողմերից։ Խորանը եղել է սրբատաշ սալիկներով, բայց պահպանվել է մի փոքր հատված։

Ըստ արձանագրության եկեղեցին կառուցվել է 1603 թվականին։ Եկեղեցու խաչքարերից պահպանվել են երկուսը, նրանցից մեկի չափերն են (0,64x0,34 մետր) որը գտնվում է եկեղեցու մեջ, իսկ մյուսը տեղափոխվել է և տեղադրվել է Մեծ Թաղերի գյուղի Ամենափրկիչ եկեղեցում։ Եկեղեցու տարածքում կա հին գերեզմանոց և բազմաթիվ տապանաքարեր։ Եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում, 2020 թվականին ադրբեջանի կողմից ​սանձազերծված պատերազմից հետո եկեղեցում մասին չկա ոչ մի տեղեկություն։

ԾանոթագրություններԽմբագրել