Եկատերինա Վիստավկինա (ռուս.՝ Екатерина Владимировна Выставкина, ի ծնե՝ Բրովցինա (ռուս.՝ Бровцына), նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1877, Գրեշնևո (գյուղ, Նեկրասովսկի շրջան), Krasnyj Profintern (Yaroslavl Oblast), Նեկրասովսկի շրջան, Յարոսլավսկի օկրուգ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ - մարտի 4, 1957(1957-03-04), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ, լրագրող, հասարակական գործիչ։

Եկատերինա Վիստավկինա
Ծնվել էնոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1877
ԾննդավայրԳրեշնևո (գյուղ, Նեկրասովսկի շրջան), Krasnyj Profintern (Yaroslavl Oblast), Նեկրասովսկի շրջան, Յարոսլավսկի օկրուգ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ
Վախճանվել էմարտի 4, 1957(1957-03-04) (79 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Կենսագրություն խմբագրել

 
Եկատերինա Վիստավկինա (մոտավորապես 1896 թվական)

Եկատերինա Վիստավկինան ծնվել է 1877 թվականի դեկտեմբերի 6-ին Գրեշնևո գյուղում։ Ծագում է հնագույն պալատական Բրովցինների ցեղից։ Հայրը եղել է գավառական քարտուղար։ 1896 թվականին ավարտել է Մոսկվայի ազնվազարմ օրիորդների Եկատերինյան ինստիտուտը։ Երկու անգամ ամուսնացած է եղել, երկրորդ անգամ՝ սոցիալ-դեմոկրատ Աբրամ Գալոպի հետ (1882-1931)[1]։ 1910-ական թվականներին եղել է Կանանց իրավահավասարության լիգայի կազմում, 1915 թվականին մտել է Լիգայի մոսկովյան բաժանմունքի խորհրդի կազմում։

1919 թվականին եղել է Ռազմա-հեղափոխական կոմիտեի Սիմֆերոպոլի քարտուղարի գործընկերը[2]։

1920-ական թվականների սկզնին գաղթել է, ապրել Բեռլինում։ 1930-ական թվականներին վերադարձել է Ռուսաստան։

Եկատերինա Վիստավկինան մահացել է 1957 թվականի մարտի 4-ին Մոսկվայում՝ 79 տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Դոնի գերեզմանատանը։

Գրական գործունեություն խմբագրել

Համագործակցել է «Ռուսական հարստություն», «Ռուսական միտք», «Կանանց գործ», «Ընտանիք և դպրոց», «Երեխաների ընկեր», «Մեղու» և այլ ամսագրերի հետ։ Մեծահասակների և երեխաների համար ստեղծագործությունների հեղինակ, որոնք հիմնականում նվիրված են եղել ընտանիքում և հասարակության մեջ կնոջ կրթության և կարգավիճակի թեմաներին։ Գերմաներենից թարգմանել է Գաբրիել Տարդի «Գող և գողություն» (1906) գիրքը[3]։ 1917 թվականից հիմնականում զբաղվել է թարգմանություններով։

Հրապարակումներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Выставкина Е. Красный колпачок : Фантаст. пьеса. — М., 1912.
  • Выставкина Ек. Влад. Колпачок : Фантаст. пьеса в 4 картинах. Музыка Н. А. Маныкина-Невструева. — М.: С. Ф. Разсохин, 1914. — 46 с.
  • Выставкина Е. Амазонка. Роман. — М.: Кн-во писателей в Москве, 1917. — 240 с.
  • Выставкина Е. Амазонка. — Берлин: Изд. автора, 1923. — 215 с.

Անհատական հրապարակումներ խմբագրել

  • Выставкина Е. Амазонка // Русские записки. — 1916. — Т. 4—9.

Թարգմանություններ խմբագրել

  • Исаакян А. Песни / Пер. Льва Зилова, Е. Выставкиной, Павла Сухотина; Обл. работы Всеволода Крандиевского]. — М.: Б. Кеворков, 1907. — 24 с.
  • Тард Г. Преступник и преступление / Под ред.: М. Н. Гернет; Пер.: Е. В. Выставкина; Предисл.: Н. Н. Полянский. — М.: Тип. Т-ва И. Д. Сытина, 1906. — 346 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել