Եկատերինա Սեմյոնովա (դերասանուհի)

դերասանուհի

Եկատերինա Թենգիզովնա Սեմյոնովա (ռուս.՝ Екатерина Тенгизовна Семёнова, ապրիլի 18, 1971(1971-04-18), Մոնինո, Shchyolkovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Եկատերինա Սեմյոնովա
Ծնվել էապրիլի 18, 1971(1971-04-18) (52 տարեկան)
ԾննդավայրՄոնինո, Shchyolkovsky District, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1992)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Տենգիզ Սեմյոնով, մայր՝ Նատալյա Օռլովա
ekaterina-semenova.ru

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Սեմյոնովան ծնվել է 1971 թվականի ապրիլի 18-ին Ռուսաստանի Մոսկվայի մարզի Մոնինո քաղաքում։ Հայրը՝ Թենգիզ Ալեքսանդրովիչ Սոմյոնովը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, մայրը՝ Նատալյա Օռլովան, նկարիչ-մուլտիպլիկատոր («Երրորդ մոլորակի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна третьей планеты») ֆիլմի վրա աշխատելիս նա Ալիսա Սելեզնյովայի կերպարը նկարել է իր երեքամյա դստեր՝ Կատյայի նմանությամբ)։

1992 թվականին Եկատերինա Սեմյոնովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Իվան Տարխանովի կուրս)։ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի բեմում նրա նորամուտային դերը եղել է «Ունդինա» ներկայացման մեջ (Ունդինա)։

1992 թվականին Եկատերինա Սեմյոնովան ընդունվել է Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի թատերախումբ։

2002 թվականին նա սկսել է աշխատել Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։

Եկատերինա Սեմյոնովան հարաբերություններ է ունեցել Անտոն Տաբակովի, Ալեքսեյ Մակարովի ու ռուսական կինոյի այլ աստղերի հետ[1]։ Անտոն Տաբակովի հետ քաղաքացիական ամուսնությունից[2] Եկատերինա Սեմյոնովան ունեցել է մեկ որդի[2]՝ Նիկիտան (ծնվել է 1990 թվականին)։ Եկատերինա Սեմյոնովայի առաջին ամուսինը եղել է ձեռներեց Կիրիլ Սիգալը, որից նա ունեցել է մեկ դուստր՝ Մարիան (ծնվել է 1997 թվականին)։ 2008 թվականին Եկատերինա Սեմյոնովան ամուսնացել է ձեռներեց Լեոնիդի հետ. ամուսնալուծվել են 2013 թվականին։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

  • «Ունդինա», գերմանական էպոս – Ունդինա
  • «Երեք քույր», Անտոն Չեխով – Իրինա, Նատաշա
  • «Բալենու այգին», Անտոն Չեխով – Անյա
  • «Աստղեր վաղորդյան երկնքում» – Մարիա
  • «Չորս տող սկսնակի համար» (ռուս.՝ «Четыре строчки для дебютантки») – Կոլոմբա
  • «Անֆիսա» – Նինոչկա
  • «Արկադիա», Թոմ Ստոպարդ (2003) – Լեդի Կրում
  • «Անտիգոնա»
  • «Սուրբ կրակ»
  • «Բադի որս», Ալեքսանդր Վամպիլով
  • «Սիրո սուբլիմացիա»

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1987 – Տղամարդկանց դիմանկարներ (ռուս.՝ Мужские портреты)
  • 1989 – Սանդուղք (ռուս.՝ Лестница) – հետաքրքրասեր հյուր
  • 1991 – Գիշատիչներ (ռուս.՝ Хищники) – Մարինա Գայ
  • 1992 – Տեսնել Փարիզն ու մեռնել (ռուս.՝ Увидеть Париж и умереть) – Կատյա
  • 1992-1994 – Գորյաչևն ու մյուսները (ռուս.՝ Горячев и другие)
  • 1992 – Միլիոնից մեկը (ռուս.՝ Одна на миллион)
  • 1993 – Հաջողության գերիները (ռուս.՝ Пленники удачи)
  • 1993 – Դիմակով մեղսագործուհին (ռուս.՝ Грешница в маске) (Ուկրաինա, Գերմանիա, ԱՄՆ)
  • 1999 – Նախագահն ու իր թոռնուհին (ռուս.՝ Президент и его внучка) – հարս (տիտրերում՝ Եկատերինա Սիգալ)
  • 2002 – Երկու ճակատագիր (ռուս.՝ Две судьбы) – Վերա
  • 2004 – Երկու ճակատագիր-2 (ռուս.՝ Две судьбы-2) – Վերա Պետրովնա
  • 2004 – Игра на выбывание – Տատյանա
  • 2004 – Կոմս Կրեստովսկի (ռուս.՝ Граф Крестовский) – Սվետլանա
  • 2005 – Մահացու ուժ-6 (ռուս.՝ Убойная сила-6) – Նադեժդա Սոկոլովա, սերիա «Выгодный жених»
  • 2005 – Եսենին (ռուս.՝ Есенин) – Աննա Իզրյադնովա, բանաստեղծի առաջին կինը
  • 2005 – Երկու ճակատագիր-3 (ռուս.՝ Две судьбы-3) – Վերա Պետրովնա
  • 2005 – Բանկիր կանայք (ռուս.՝ Банкирши) – Թամարա
  • 2006 – Երջանկություն բաղադրատոմսով (ռուս.՝ Счастье по рецепту) – Մաշա
  • 2006 – Աշխարհի վերջը (ռուս.՝ Конец света) – Վիկտորյա Գոլդբերգ
  • 2007 – Ուրիշի գաղտնիքները (ռուս.՝ Чужие тайны) – Տատյանա Կուլիկ
  • 2007 – Այդպես լինում է (ռուս.՝ Так бывает)
  • 2007 – Հոգեկան հիվանդը (ռուս.՝ Психопатка) – Էլյա, Աննայի ընկերուհին
  • 2007 – Любовь на острие ножа – Կատյա Լոգինովա
  • 2008 – Երկու ճակատագիր։ Նոր կյանք (ռուս.՝ Две судьбы. Новая жизнь.) – Վերա Պետրովնա
  • 2008 – Երբ սերը չի բավարարում (ռուս.՝ Когда не хватает любви) – Թամարա
  • 2008 – Սպանություն ամառանոցային սեզոնում (ռուս.՝ Убийство в дачный сезон) – Ուլյանա Տարասովա
  • 2008 – Մոնտեքրիստո (ռուս.՝ Монтекристо) – Յուլյա Մեդվեդևա
  • 2008 – Աստծո պարգև (ռուս.՝ Дар Божий) – Մարինա
  • 2008 – Հանդիպակաց ուղի (ռուս.՝ Встречная полоса) – Պոլինա Չիստյակովա
  • 2009 – Վայրի (ռուս.՝ Дикий) – Օլգա Սերգեևնա
  • 2009 – Վարվառա (ռուս.՝ Варвара) – Դուբրավա, Վարվառայի մայրը
  • 2014 – Անհնարինի կեսերը (ռուս.՝ Половинки невозможного) – Իրինա Կամենեցկայա

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

  • 2004 – Երկու եղբայրների ամանորյա արկածները (ռուս.՝ Новогоднее приключение двух братьев)
  • 2005 – Կապիտանի աղջիկը

Փաստեր խմբագրել

  • Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում խաղալիս Եկատերինա Սեմյոնովան վերցրել է Սիգալ կեղծանունը, սակայն Գալինա Վոլչեկի պնդմամբ հետագայում թողել է իր ազգանունը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Екатерина Семёнова актриса». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 Екатерина Семенова: у Табакова не было места в паспорте для печати о браке
  3. http://www.peoples.ru/art/cinema/actor/e_t_semenova/index.html Семёнова на www.peoples.ru

Արտաքին հղումներ խմբագրել