Եկատերինա Զղուլաձե

քաղաքական, պետական գործիչ

Եկատերինա (Էկա) Զղուլաձե (վրաց.՝ ეკატერინე ზღულაძე, հունիսի 18, 1978(1978-06-18), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական, պետական գործիչ։

Եկատերինա Զղուլաձե
վրաց.՝ ეკატერინე ზღულაძე
Եկատերինա Զղուլաձեն ճեպազրույց է անցկացնում Ուկրաինայի ՆԳՆ-ում
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարար
2012 թվականի սեպտեմբերի 20 - 2012 թվականի հոկտեմբերի 25
Նախորդող Բաչո Ախալայա
Հաջորդող Իրակլի Գարիբաշվիլի
Դրոշ
Դրոշ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ
2014 թվականի դեկտեմբերի 17 - 2016 թվականի մայիսի 11
Նախորդող Վլադիմիր Եվդոկիմով
 
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պետական ծառայող, լրագրող և թարգմանչուհի
Ծննդյան օր հունիսի 18, 1978(1978-06-18) (46 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Վրաստան և  Ուկրաինա
Ամուսին Ռաֆայել Գլյուկսման[2]
 
Պարգևներ
Փայլատակման պրեզիդենտական օրդեն

Կենսագրություն

խմբագրել

Երիտասարդ տարիներ

խմբագրել

Եկատերինա Զղուլաձեն ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում։

Մանկությունը անցկացրել է Մթածմինդայում, սովորել է Չիտաձե փողոցի վրա գտնվող թբիլիսյան համար 47 դպրոցում[3]։

1992 թվականին Freedom Support Act ծրագրի կողմից ստացել է կրթաթոշակ և մեկ տարի սովորել Օկլահոմա նահանգի ամերիկյան դպրոցում։ Ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում[3]։ Համալսարանն ավարտելուց հետո միջազգային կազմակերպություններում աշխատել է որպես թարգմանիչ։

2004-2005 թվականներին աշխատել է ամերիկյան կառավարական Millenium Challenge Corporation գործակալության վրացական բաժանմունքում՝ «Հազարամյակի մարտահրավերներ - Վրաստան» կազմակերպությունում։

Աշխատանքը Վրաստանի կառավարությունում

խմբագրել

2005 թվականին 27 տարեկանում նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ[3], իսկ հետո դարձել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ. այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականը։ Աշխատելով փոխնախարարի պաշտոնում՝ Զղուլաձեն բազմիցս մամուլում և ժողովրդի հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական տեսակետը[4][5][6]։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Վրաստանի ոստիկանության կրճատման և վերակառուցման գործում Սաակաշվիլիի ու Բենդուկիձեի բարեփոխումների շրջանում[7]։

Գլդանսկի բանտում խոշտանգումների սկանդալի պատճառով նախարար Բաչո Ախալայայի թոշակի անցնելուց հետո՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը, Զղուլաձեն կատարել է Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարի պարտականությունները[8]։ Պաշտոնը թողել է Մերաբիշվիլիի կառավարության հետ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո։

Աշխատանքը Ուկրաինայի կառավարությունում

խմբագրել
 
Զղուլաձեն խորհրդարանի ամբիոնում

2014 թվականի դեկտեմբերի 13-ին Զղուլաձեն ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն Պետրո Պորոշենկոյի հրամանով[9]։ Քաղաքացիություն ստանալը կապեցին նրա հետ, թե հնարավոր է, որ նա նշանակվի Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ[9]։ Միաժամանակ լուրեր են տարածվել այն մասին, որ այդ փաստի հետ համաձայն չէ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը[10], սակայն ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հերքել է այս տեղեկությունը[11]։

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում Զղուլաձեն նշանակվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ[12]։ Նշանակմանը բացասական արձագանք տվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին[13]։

2014 թվականի դեկտեմբերի 25-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Զղուլաձեն հայտնեց ոստիկանության հնարավոր անվանափոխության և պարեկային ծառայության առաջնահերթ բարեփոխումների ունոր տիպի ոստիկանական դպրոցի ընդունելության մասին[14]։ 2015 թվականի հունվարի 21-ին, մեկնաբանելով պարեկային ծառայության հայտերի ընդունման նախանական արդյունքները, հայտնել է, որ հավաքի առաջին երկու օրվա ընթացքում ստացվել է գրեթե 11 000 հայտ, որոնց ավելի քան 30 %-ը ներկայացրել են կանայք[15]։ Առաջին ստորաբաժանումը ստեղծելու համար պահանջվեց կես տարի, և 2015 թվականի հունիսի 13-ին Զղուլաձեն ներկայացրեց Կիևի ոստիկանության պարեկային ծառայության նոր կազմը[16]։ Ծառայությունը բաժանված է չորս գումարտակի, գումարտակների հրամանատարների պաշտոնում նշանակվեցին Ուկրաինայի ՆԳՆ «Сокол» հատուկ ստորաբաժանման սպաներ[16]։

«Foreign Policy» ամսագրի վարկածով՝ 2015 թվականին Զգուլաձեն ընդգրկվել է մարտահրավերների դեմ պայքարող աշխարհի թոփ-100 մտածողների շարքում[17]։ Լրագրողները և փորձագետները Էկա Զղուլաձեին ներառեցին «հատուկ բարեփոխումներ» թիմում. դրանք այն օտարերկրացի բարենորոգիչներն էին, ովքեր աշխատում էին Ուկրաինայի պետական առանցքային պաշտոններում Արսենի Յացենյուկի կառավարությունում 2014-2016 թվականներին։

Համաձայն Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության՝ 2015 թվականին Էկա Զղուլաձեն ուկրաինական աղբյուրներից ստացել է շուրջ 165 հազար գրիվեն շահույթ, իսկ օտարերկրյա աղբյուրներից՝ շուրջ 33 հազար եվրո[18]։

2016 թվականի մայիսի 11-ին Զղուլաձեն դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվելու մասին[19]։ Ուկրաինայի նախարարների կաբինետը ընդունել է որոշում, որ Էկա Զղուլաձեն ազատվել է պաշտոնից իր խնդրանքով[20][21]։ Հենց այդ օրը Էկա Զղուլաձեն հայտարարել է, որ մնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության բարենորոգիչների խմբում և գլխավորելու խորհրդականների հատուկ խումբը[22][23]։

Անձնական կյանք

խմբագրել

20 տարեկանում ամուսնացել է վրացի հայտնի շոումեն Գեորգի Պալավանդիշվիլիի հետ, 12 տարի անց ամուսնալուծվել է[24]։ 2011 թվականին ամուսնացել է ֆրանսիացի հայտնի լրագրող և ռեժիսոր Ռաֆայել Գլյուկսմանի հետ, ով Միխաիլ Սահակաշվիլու խորհրդականն էր[25]։ Զղուլաձեն երկրորդ ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Ալեքսանդրը[26]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1161813411 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.purepeople.com/media/raphael-glucksmann-et-eka-zgouladze-ont_m7543934
  3. 3,0 3,1 3,2 «Кто разрушает стереотипы?». Грузия Online". 2011 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Грузия согласна на переговоры с Абхазией без условий». Kommersant.ru. 2007 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Грузия пожалуется на Россию в Гаагу». Kommersant.ru. 2008 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Грузинская оппозиция пошла на контакт с властями». Kommersant.ru. 2009 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Николай Коварский (2010 թ․ հուլիսի 6). «Порядок по-грузински». "Русский Forbes". Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  8. «Бачо Ахалая передал свои полномочия Эке Згуладзе». News.Ge. 2012 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 «Порошенко предоставил гражданство Украины Екатерине Згуладзе». kommersant.ru. 2014 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Первым замминистра МВД Украины планируют назначить реформатора из Грузии. Коррумпированная система и Аваков сопротивляются». Преступности.NET. 2014 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Бывшая глава МВД Грузии всё-таки будет реформировать украинскую милицию и сажать взяточников». Преступности.NET. 2014 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. «Згуладзе назначена первым замглавы МВД». Delo.UA. 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. «Грузия возмущена, что на Украине к власти пришли сторонники Саакашвили». "Звезда". 2014 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  14. «Ека Згуладзе про реформы в МВС» (ուկրաիներեն). Громадське Телебачення. 2014 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  15. «Ека Згуладзе: У чому секрет успішної реформи?» (ուկրաիներեն). Громадське Телебачення. 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  16. 16,0 16,1 «Круто быть полицейскими. В Киеве представили новую патрульную службу». nv.ua. 2015 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
  17. «Згуладзе вошла в ТОП-100 выдающихся мировых мыслителей года». Деловой портал «Капитал». 2015 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  18. Згуладзе-Глуксманн Екатерина (2016 թ․ մարտի 29). «Декларация за 2015 год» (PDF). МВД Украины. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  19. «Згуладзе уходит в отставку». "20 минут Украина". 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  20. «ТАСС: Международная панорама — Аваков объявил об увольнении Згуладзе с должности замглавы МВД Украины». ТАСС. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  21. «Кабмин уволил Згуладзе». Украинские новости. ukranews.com. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  22. «Эка Згуладзе объяснила причины своей отставки». Украинские новости. ukranews.com. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  23. «Офіційна заява Еки Згуладзе» (ուկրաիներեն). mvs.gov.ua. 2016 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  24. «Гега Палавандишвили готовится к свадьбе» (վրացերեն). Sana.ge. 2012 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. Anne Dastakian (2012 թ․ նոյեմբերի 2). «Грузия: "французский след"» (ֆրանսերեն). Marianne.Net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  26. «У бывшей жены Гега Палавандишвили новый муж и сын» (վրացերեն). Ambebi. 2013 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Զղուլաձե» հոդվածին։