Եկատերինա Գարդներ

ռուս գրող

Եկատերինա Իվանովնա Գարդներ (օրիորդական ազգանունը՝ Դիխովա, 1849[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1936[1]), ռուս գրող, թարգմանիչ, հանրագիտարանագետ, «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ի ստեղծողներից։

Եկատերինա Գարդներ
Ծնվել է1849[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1936[1]
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶավակներՎադիմ Գարդներ Դանիլովիչ

Ռուս բանաստեղծ Վադիմ Դանիլովիչ Գարդների մայրը[2]։

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Դիխովան ծնվել է 1849 թվականին Սանկտ Պետերբուրգում[3], Ռուսաստանի կայսերական բանակի գեներալի ընտանիքում։ 1871 թվականին նա հաջողությամբ ավարտեց Կազան քաղաքում գտնվող ազնվազարմ օրիորդների Ռոդիոնյան ինստիտուտը։

Դեռևս պատանեկությունից նա առանձնանում էր այդ ժամանակի կանանց համար անսովոր իր էներգիայով և նախաձեռնողականությամբ և Ռուսաստանի պատմության մեջ հայտնի դարձավ որպես ռուսական ֆեմինիստական շարժման ակտիվ գործիչ։ Նա թույլտվություն ստացավ կայսր Ալեքսանդր II-ից՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայի կանանց դասընթացներին, որը միապետը խոստացել էր կազմակերպել Դիխովայի հետ Ամառային այգում մեկուկես ժամանոց զրույցից հետո։ Այնուամենայնիվ, չսպասելով դասընթացների կազմակերպմանը, Դիխովան գնաց բժշկություն սովորելու Նոր աշխարհ[4]։

Ֆիլադելֆիայում ապրելու ընթացքում նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ ամերիկացի գիտնական բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, Դանիել դե Պիվ Պերեր Գարդների որդուն` Դանիել Թոմաս դե Պիվ-Պերեր Գարդներին։ Ամուսնական զույգը որոշեց բնակություն հաստատել Ռուսաստանի կայսրությունում։ 1880 թվականին նրանք Վիբորգի հարևանությամբ գնեցին կալվածք։ 1880 թվականի հուլիսի 1-ին նրանք ունեցան իրենց որդուն՝ Վադիմին, որը հետագայում դարձավ հայտնի ռուս բանաստեղծ (նրա ծնողները նրան գրանցել էին որպես ԱՄՆ-ի քաղաքացի)[5]։ 1916 թվականին Վադիմ Դանիլովիչ Գարդները ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն և մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ 1921 թվականից նա բնակվեց իր մոր կալվածքում Մետսյակուլյայում (այժմ ՝ Մոլոդեժնոյե, Սանկտ Պետերբուրգի առողջարանային շրջան), որտեղ էլ նա գրել է իր լավագույն գործերը։

Այնուամենայնիվ, Եկատերինա Գարդների կյանքը չէր սահմանափակվում միայն որդու մասին հոգ տանելով։ Նա շարունակեց պայքարը կանանց հավասար իրավունքների համար և ակտիվորեն հրատարակվում էր «Դե-Պիվա-Պերրա, Գ» կեղծանուններով «Դոլգովո, Կ.», «Ե. Գ.» կեղծանուններով[6]։ Նա անմիջական մասնակցություն էր ունենում կանանց հավասար իրավունքների հետ կապված միջազգային համագումարների և գիտաժողովների կազմակերպմանը ինչպես Ռուսաստանի կայսրությունում, այնպես էլ Եվրոպայում։ Նա Աննա Պավլովնա Ֆիլոսոֆովայի հավատարիմ զինակիցն էր։

Ժամանակի ընթացքում նրա լրագրողական հոդվածները կորցրեցին իրենց արդիականությունը, մղվելով երկրորդ պլան և Գարդների գիտական և գրական գործունեության մեջ առավել ուշագրավ դարձան «Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան»-ի համար գրված նրա հոդվածները, որը շատ պատմաբանների կողմից ճանաչվեց որպես 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի լավագույն ռուսալեզու հանրագիտարան։ Ընդ որում նրան վստահեցին գրելու այնպիսի ընդհանրացնող հոդվածներ, ինչպիսիք են, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի, Լոնդոնի և Փարիզի վերաբերյալ հոդվածները։

Եկատերինա Իվանովնա Գարդները մահացել է 1936 թվականին։

Ընտրված մատենագրություն խմբագրել

Վեպեր

  • «Гордая воля».
  • «На новом пути».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Яковлева Л. Человек, утративший надежду : биография поэта Вадима Гарднера, рассказанная им самим. — СПБ., 2008. — 196 с. — ISBN 978-5-91419-130-3.
  3. Писательницы России (материалы для биобиблиографического словаря)
  4. ТЕМИРА ПАХМУСС. О ПОЭЗИИ ВАДИМА ГАРДНЕРА (Предисловие).
  5. «Андреева И. Вадим Гарднер. Отблески серебряного века». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
  6. Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей: В 4 т. — Т. 4. — М., 1960. — С. 121

Գրականություն խմբագրել

  • Венгеров С. А. Критико-биографический словарь русских писателей и ученых (от начала русской образованности до наших дней).
  • Яковлева Л. Человек, утративший надежду : биография поэта Вадима Гарднера, рассказанная им самим. — СПБ., 2008. — 196 с. — ISBN 978-5-91419-130-3.