Եկատերինա Բելաշովա

խորհրդային քանդակագործ

Եկատերինա Բելաշովա (ռուս.՝ Екатери́на Фёдоровна Белашо́ва, Ալեքսեևա-Բելաշովա, ռուս.՝ Алексеева-Белашова, նոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մայիսի 9, 1971(1971-05-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության առաջին քարտուղար (1968-1971)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1964), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967)։ ԽՄԿԿ անդամ (1945)։

Եկատերինա Բելաշովա
ռուս.՝ Белашова Екатерина Фёдоровна
Ծնվել էնոյեմբերի 19 (դեկտեմբերի 2), 1906
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 9, 1971(1971-05-09)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան (1924) և Վխուտեին (1930)
ՈւսուցիչՎսևոլոդ Լիշև, Ռոբերտ Բախ, Ալեքսանդր Մատվեև և Q56071805?
Մասնագիտությունքանդակագործ և դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտ և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
ԱմուսինQ113055852?
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներAleksandr Belashov?

Կենսագրություն խմբագրել

Եկատերինա Բելաշովան ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 19-ին (դեկտեմբերի 2-ին) Սանկտ Պետերբուրգում։ Սովորել է ՎԽՈՒՏԵԻՆ-ում (Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ) (1926-1932) Ռոբերտ Բախի, Վսևոլոդ Լեշևի, Վասիլի Սիմոնովի և Ալեքսանդր Մատվեևի մոտ։ 1941-1952 թվականներին դասավանդել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում։ 1952-1965 թվականներին եղել է Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի պրոֆեսոր, 1957-1968 թվականներին՝ քարտուղար, 1968 թվականից` ԽՍՀՄ նկարիչների միության առաջին քարտուղար, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1964)։ Հիմնականում աշխատել է հաստոցային քանդակագործության ոլորտում։ Բելաշովան մահացել 1971 թվականի մայիսի 9-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը (հատված՝ № 7):

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Միխայիլ Բելաշով, քանդակագործ, պատերազմի սկզբում մտել է Մոսկվայի աշխարհազոր և մահացել (1941)[2][3]
  • Որդի՝ Ալեքսանդր Բելաշով, քանդկագործ-անիմալիստ[3]

Ստեղծագործություններ խմբագրել

  • Վիկտոր Խոլզունովի հուշարձանը Ստալինգրադում (1940)
  • Նիկոլայ Դոբրոլյուբովի դիմաքանդակ (գիպս, 1942, բրոնզ, 1965)
  • «Ըմբոստը» (գիպս, 1943, բրոնզ, 1957)
  • «Ծերունու դիմաքանդակ» (գիպս, 1944, բրոնզ, 1960)
  • «Պառկած աղջիկը» (գիպս, 1947, բրոնզ, 1958)
  • «Երազանք» (մարմար, 1957-1958)
  • Ա. Ս. Պուշկինի հուշարձանը Պուշկինի լեռներում (Պսկովի մարզ, (բրոնզ, 1959)
  • Ն. Կ. Կրուպսկայայի դիմաքանդակ (բրոնզ, 1959)
  • «Ա. Ս. Պուշկին, 1937.» (բրոնզ, 1964)
  • «Սիրելիս» (բրոնզ, 1964)
  • «Զարթոնք» (մարմար, 1967)
  • «Շոպեն» (բրոնզ, 1968, մարմար, 1969)
  • Ն. Կ. Կրուպսկայայի հուշարձանի նախագիծը Մոսկվայում (գիպս, 1970)
  • Կրուպսկայայի հուշարձան (Մոսկվա, բրոնզ՝ 1976[3])

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1967) («Երազանք», «Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա», «Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին, 1937» քանդակագործական շարքի համար)
  • Լենինի շքանշան (1966)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Գրականություն խմբագրել

  • Шульгина Т. Памятник Надежде Константиновне Крупской // Юный художник. - 1988. - № 12. - С. 6-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. «Информация из приказа об исключении из списков Белошова Михаила Гаврииловича» (ռուսերեն). ОБД «Мемориал». Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 Шульгина Т., 1988

Արտաքին հղումներ խմբագրել