Եկատերինա Բահաթուր
Եկատերինա Բահաթուր (Եկատերինա Բեգլարի Բահաթրյան, հուլիսի 14, 1870 - նոյեմբերի 9, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ:
Եկատերինա Բահաթուր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1870 |
Ծննդավայր | Խանքենդ |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1944 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Եկատերինա Բահաթուրը ծնվել է Արցախի Խանքենդ գյուղում (այժմ՝ Ստեփանակերտ): Սովորել է Շուշիի ռուսական, այնուհետև՝ Մարիամյան դպրոցներում։ 1900 թվականին տեղափոխվել է Բաքու։
1905 թվականին «Մուրճ» ամսագրում լույս է տեսել Բահաթուրի «Մռայլ օրեր» առաջին ակնարկը։ Բահաթուրի դրամատիկական լավագույն գործերից են «Կամքի եղերգը», «Արա և Շամիրամ»-ը (1915)։
Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաղթանակից հետո գրել է պատմա-հեղափոխական թեմայով «Արտավազդ» (հրատարակվել է 1923 թվականին) հերոսական դրաման, որը բեմադրվել է Ալեքսանդրապոլում, Բաքվում, Թիֆլիսում և այլուր։ «Դիվան» դրամայում արտացոլված է հայ բանվորների ու գյուղացիների պայքարը նորաստեղծ պետության ամրապնդման համար (բեմադրվել է 1930 թվականին, Թիֆլիսում)։ Հեղինակել է նաև «Թոնդրակեցիներ» դրաման, որտեղ նկարագրել է հայ ազգի պայքարը օտար զավթիչների դեմ[1]:
ԳրականությունԽմբագրել
- Հայկական համառոտ հանրագիտարան, 1990, հ. 1-ին[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Եկատերինա Բահաթուրի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-03-17