Եկատերինա Բակունինա (գթասրտության քույր)

Եկատերինա Միխայլովնա Բակունինա (ռուս.՝ Екатерина Михайловна Бакунина, օգոստոսի 19 (31), 1810, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6 (18), 1894, գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն), գթասրտության քույր, 19-րդ դարի երկու պատերազմների հերոսուհի։ 1877-1878 թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է Կարմիր խաչի ջոկատները ժամանակակից Հայաստանի տարածքում։

Եկատերինա Բակունինա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1810
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 6 (18), 1894 (84 տարեկան)
Մահվան վայրգ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան)
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբուժքույր
Ծնողներհայր՝ Mikhail Bakunin?, մայր՝ Varvara Bakunina?

Վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը, խոսելով ռուսական գթասրտության քույրերի համաշխարհային պատմության մեջ անհերքելի ներդրման մասին, նրանց մեջ առավել նշանավոր էր համարում Եկատերինա Բակունինային։

ԿենսագրությունԽմբագրել

Բակունինան ծնվել է 1810 թվականին, Միխայիլ Բակունինի ընտանիքում (1764-1847), որն եղել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ և սենատոր[1][2]։

Եկատերինա Բակունինան անարխիստ Միխայիլ Բակունինի կուզինան էր և Իվան Գոլենիշչևին-Կուտուզովի թոռնուհին։

Եկատերինան ստացել է բազմակողմանի կրթություն[2]։ Հուշերում նա գրել է, որ պատանեկության տարիներին ավելի շատ "փափկասուն և սեթևեթ օրիորդ" էր. զբաղվում էր երաժշտությամբ, պարով, նկարչությամբ, սիրում էր լողալ Ղրիմում, պարել տնային պարահանդեսների ժամանակ։ Չէր լսում Բնական գիտությունների վերաբերյալ դասախոսություններ և չէր գնում Անատոմիական թատրոններ։

Ղրիմի պատերազմԽմբագրել

Ղրիմի պատերազմի սկզբին Եկատերինա Բակունինան քառասուն տարեկան աշխարհակիրթ կին էր։ Առաջին կամավորների թվում նա ցանկացել է անմիջապես մեկնել ռազմաճակատ։ Սակայն իր գրավոր խնդրանքները կամավորների խմբում ընդգրկվելու մասին անպատասխան մնացին։ Բայց Բակունինան հասավ իր նպատակին։ Նա ստացավ նախնական բժշկական պատրաստություն[2]։

1855 թվականի հունվարի 21-ին Բակունինան սկսեց աշխատել պաշարված Սևաստոպոլի բարաքներում։ Նիկոլայ Պիրոգովը հիացմունքով և հարգանքով գրում է իր հիշողություններում ոչ միայն անշահախնդրության, հազվագյուտ աշխատասիրության, այլև քրոջ Եկատերինայի քաջության և անվախության մասին։ Նա հիշում է. «ամեն օր, օր ու գիշեր կարելի էր նրան գտնել վիրահատարանում, որտեղ նա ընթերակայում էր վիրահատությունների ժամանակ, ռումբերի և հրթիռների տակ։ Նա ցույց տվեց հոգու աինպիսի զորությունը, որը դժվար թե համատեղելի է կանացի բնավորության հետ»։ Ոգեշնչում էր քույրերին և այն հանգամանքը, որ  ռազմաճակատի ղեկավարությունը գնահատում էր նրանց օգնությունը՝ այն հավասարեցնելով սխրագործությանը։ Պիրոգովը, ինչպես նաև հոսպիտալներ այցելած փոխծովակալ Պավել Նախիմովը, գեներալները նրանց անփոխարինելի օգնականներ էին համարում։ Պիրոգովի հանձնարարությամբ Եկատերինա Բակունինան 1855 թվականի վերջին գլխավորել է բուժքույրերի նոր բաժանմունքը՝ վիրավորներինՊերեկոպ փոխադրելու համար։ Ավելի ուշ նա առաջարկ է ստացել գլխավորել գթասրտության քույրերի համայնքը։ Պիրոգովը գրել է նրան նամակում։ "մի առարկեք, այստեղ համեստությունը տեղին չէ... Ես երաշխավորում եմ ձեզ, դուք այժմ անհրաժեշտ եք համայնքի համար որպես մայրապետ. Դուք գիտեք համայնքի նշանակությունը, քույրերին, անելիքների ընթացքը, դուք ունեք լավ մտադրություններ և էներգիա.... Մեկնաբանելու ժամանակ չկա, գործե՛ք»։ Այդ պաշտոնում Բակունինան մնացել է մինչև 1860 թվականը։ Նա շրջում էր Ղրիմի բոլոր զինվորական հոսպիտալներով և «համբերության և անխոնջ աշխատանքի օրինակ է դարձել համայնքի բոլոր քույրերի համար»։

«Համայնքը սոսկ տածուհիների ժողով չէ, – ընդգծում էր Պիրոգովը, – իսկ ապագան բարոյական վերահսկողության միջոց է»։

Գթասրտության քույրերի կարիերան որոշվում էր վիրավորների, համայնքի տեղական ղեկավարների, Նիկոլայ Պիրոգովի և մեծ իշխանուհու Ելենա Պավլովնայի կարցիքներով։ Իրենց իշխանությամբ հոսպիտալների ղեկավարները չէին կարող ոչ պարգևատրել, ոչ էլ պատժել նրանց։ Չեր կարող հետաքրքրել քույրերին և չինովնիկների «փայ մտնելու» առաջարկը. նրանց դիրքորոշումը հստակ էր։ Այդ դիրքորոշումը հայտնել Է Եկատերինա Բակունինան։ «Ես պետք է դիմադրեի չարին բոլոր միջոցներով և իմ ողջ կարողությամբ, չարին, որը տարբեր պաշտոնյաներ, մատակարարներ և այլն, հոսպիտալներում պատճառեցին մեր տառապյալներին։ Եվ պայքարելը ու դիմադրելը դրան ես համարում էի և համարում եմ իմ սրբազան պարտքը»։ Ահա թե ինչու Նիկոլայ Պիրոգովը քույրերին հանձնարարեց դրամական նպաստների բաշխումը[3]։

Եկատերինա Բակունինան գթասրտության քույրերից վերջինը լքում է զորքերի կողմից թողած Սևաստոպոլը[2]։

1856 թվականին պատերազմն ավարտվեց, և քույրերը վերադարձան Պետերբուրգ, որտեղ համայնքը շարունակեց իր բարեգործական գործունեությունը։ [4]

Ե. Բակունինայի կյանքի ամենավառ էջն էր, իհարկե, իր մասնակցությունը Սևաստոպոլի հայտնի պաշտպանությանը 1854-1855-ի Ղրիմի պատերազմի տարիներին։ Բայց եղել է ևս մեկ պատերազմ իր կյանքում, որը նույնպես կարևոր և նշանակալի դեր է խաղացել Եկատերինա Բակունինայի ճակատագրի մեջ։ 67 տարեկան հասակում նա մասնակցել է 1877-78 թթ. Ռուս-թուրքական պատերազմին, որն ավելի շատ հայտնի է որպես Օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրման պատերազ, և մոտ մեկ տարի ղեկավարել է Կարմիր խաչի ջոկատները քիչ հայտնի, բայց ոչ պակաս փառավոր ռազմական գործողությունների Կովկասյան թատրոնում հայկական Դիլիջան քաղաքում[2]։

Տարեց տարիքում Ե. Բակունինան հիշողություններ է գրել իր կյանքի մասին, բայց նրանք պատմում են միայն իր կյանքի Սևաստոպոլի շրջանի մասին, 1856-1861 թթ.-ի իր մայրապետության մասին։ Պահպանվել են միայն 1877-78 թթ.-ի ռազմական գործողությունների Կովկասյան թատրոնից ստացված նամակները, որոնք Բակունինան ուղարկել է իր քույրերին Կազիցինո կալվածք[2]։

2013 և 2017 թթ.-ին Եկատերինա Բակունինայի հիմնադրամի պատվիրակությունները Տվերի վարչակազմի աջակցությամբ այցելել են Հայաստան՝ այդ երկրում գթասրտության քրոջ ծառայության վայրերին ծանոթանալու նպատակով։ Ուղևորությունների արդյունքում ստեղծվել է երկու վավերագրական ֆիլմ՝ «Հայաստանի ճանապարհներով»[5] և «Երեք օր Հայաստանում»[6]։ Բայց այդ ուղևորությունների գլխավոր խնդիրը Ե. Մ. Բակունինայի անվան հանրահռչակումն էր Հայաստանում և նրա հիշողության հավերժացման պայմանների ստեղծումը Դիլիջանում՝ այդ երկրում Եկատերինա Բակունինայի հիմնական գտնվելու վայրում՝ 1877-1878 թթ.:

2017 թ.-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի տնօրեն Ղազար Ղազարյանի ջանքերով թանգարանում տեղադրվեց Եկատերինա Բակունինայի լուսանկարը, և այժմ թանգարանի նոր տնօրեն Արմեն Բադեյանի կողմից՝ Եկատերինա Բակունինայի հիմնադրամի և Տվերի և Երևանի «Ռոտարի-ակումբների» աջակցությամբ ստեղծվեց թանգարանային լիարժեք ցուցադրություն Ե. Մ. Բակունինայի մասին։ Տվերի քաղաքի «Ռոտարի-ակումբ»-ի ջանքերով  Վրաստանում թանգարանի ցուցադրության համար հատուկ պատվիրվել է Ե.Մ. Բակունինայի կիսանդրին, իսկ Երևանի «Ռոտարի-ակումբ»-ի ջանքերով Վրաստանի և Հայաստանի միջև սահմանային ռեժիմի բարդ պայմաններում կիսանդրին տեղափոխվել է Դիլիջան քաղաք։

2021 թ.-ի մայիսին Եկատերինա Բակունինայի հիշատակին նվիրված Դիլիջանի երկրագիտական թանգարանում բացվել է ցուցահանդեսը, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի բուժքույրերի պարգևատրումը գթասրտության քրոջ ՝ Եկատերինա Բակունինայի անվան մեդալով։

ԳրականությունԽմբագրել

  • Сысоев В. И. Бакунины. — Тверь: Созвездие, 2002.
  • Сысоев В. И. Сестра милосердия Екатерина Бакунина. — Тверь; СПб.: Благотворительный фонд «Имени сестры милосердия Екатерины Бакуниной» : Общественное об-ние «Золотая Книга Санкт-Петербурга», 2012. — 373 с. — (Библиотека Золотой Книги Санкт-Петербурга). — ISBN 978-5-87049-787-7
  • Синицын. Воспоминания врача Синицына о Екатерине Михайловне Бакуниной // Вестник Европы. — 1898. — № 7.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Сысоев В. И. (2002.)։ Бакунины։ Тверь: Созвездие 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Сестра милосердия Екатерина Бакунина»։ mos-medsestra.ru (ru-ru)։ Վերցված է 2021-09-19 
  3. Сысоев В. И. (2012.)։ Сестра милосердия Екатерина Бакунина։ Тверь; СПб.: «Золотая Книга Санкт-Петербурга»։ էջեր 373 с.։ ISBN ISBN 978-5-87049-787-7 
  4. Синицын. (1898. — № 7.)։ Воспоминания врача Синицына о Екатерине Михайловне Бакуниной։ Вестник Европы. 
  5. (hy-AM) По дорогам Армении, https://www.youtube.com/watch?v=DVASRU9gGBI, վերցված է 2021-08-30 
  6. (hy-AM) ТРИ ДНЯ в Армении, https://www.youtube.com/watch?v=8jS7ILSFZ5g, վերցված է 2021-08-30