Եկամտի շրջանաձև հոսք կամ շրջանաձև հոսք, տնտեսագիտական մոդել է, որտեղ հիմնական փոխանակումները ներկայացված են որպես դրամական միջոցների, ապրանքների և ծառայությունների հոսք, տնային տնտեսությունների միջև։ Դրամական միջոցների և ապրանքների փոխանակությունը տեղի է ունենում փակ շրջանաձև հոսքի մեջ և համապատասխանում են միմյանց արժեքներին, բայց հոսում են հակառակ ուղղությամբ։ Շրջանաձև հոսքի վերլուծությունը ազգային հաշիվների և մակրոտնտեսության հիմքն է։

Այս գրաֆիկը ցույց է տալիս եկամտի շրջանաձև հոսքը հինգ հատվածի տնտեսության մեջ: Գումարի հոսքը ցույց է տալիս մանուշակագույնով, իսկ ապրանքների և ծառայությունների հոսքը ցույց է տրված նարնջագույնով: Փողերը հակառակ ուղղությամբ հոսում են ապրանքներից և ծառայություններից.[1]
Եկամտի շրջանաձև հոսքի հիմնական դիագրամ: Ազատ շուկայական տնտեսական համակարգի գործունեությունը ներկայացված է ֆիրմաների և տնային տնտեսությունների հետ փոխադարձ փոխգործակցությունը:[2]

Շրջանաձև հոսքի գաղափարն արդեն առկա էր Ռիչարդ Կանտիլոնի աշխատության մեջ[3]։ Ֆրանսուա Քենեն մշակեց և պատկերավոր ձևով ներկայացրեց այն, վերանվանելով՝ Տնտեսագիտական աղյուսակ[4]։ Քենեյի աղյուսակի կարևոր մշակումներից էին Կառլ Մարքսի վերարտադրության սխեմաները՝ «Կապիտալ։ Քաղաքական տնտեսության քննադատություն» աշխատության երկրորդ հատորը և Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսների և փողի ընդհանուր տեսություն» աշխատությունը։ Ռիչարդ Սթոունը հետագայում մշակեց հայեցակարգ ՄԱԿ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համար, որն այժմ օգտագործվում է միջազգային մակարդակով։

Ակնարկ խմբագրել

Եկամտի շրջանաձև հոսքի հասկացությունը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ տնտեսությունը ընդհանրապես և օրինակ՝ Եկամուտների և արտադրանքի ազգային հաշիվները։ Իր հիմնական ձևով այն համարվում է մի պարզ տնտեսություն, բաղկացած՝ միայն անհատներից ու բիզնեսից, և կարող է վերանվանվել՝ «շրջանաձեւ հոսքի դիագրամ»։ Այս պարզ տնտեսությունում, անհատներն ապահովում են այն աշխատուժը, որը բիզնեսին հնարավորություն է տալիս արտադրել ապրանքներ և ծառայություններ։ Այս գործունեությունը դիագրամի մեջ ներկայացվում է կանաչ գույնով[5]։

Այլընտրանքայնորեն, կարելի է այդ գործարքների մասին մտածել՝ տեղի ունեցած դրամական հոսքերի առումով։Բիզնեսն անհատներին տալիս է եկամուտ (փոխհատուցման տեսքով)` իրենց աշխատանքի դիմաց։ Այդ եկամուտը ծախսվում է ապրանքների և ծառայությունների վրա,որոնք արտադրում է բիզնեսը։ Այդ գործունեությունը դիագրամի մեջ ներկայացվում է կապույտ գույնով[5]։

 
Եկամտի և ծախսերի շրջանաձև հոսքի մոդել։

Շրջանաձև հոսքի դիագրամը ցույց է տալիս «հոսքերի» կամ գործունեությունների միմյանց նկատմամբ կախվածությունը,որը տեղի է ունենում տնտեսությունում,ինչպիսիք են՝ ապրանքների և ծառայությունների արտադրությունը և այդ արտադրությունից ստացված եկամուտը։ Շրջանաձև հոսքը ցույց է տալիս նաև հավասարությունը՝ արտադրությունից ստացված եկամտի և ապրանքների ու ծառայությունների գների միջև[5]։

Իհարկե ընդհանուր տնտեսությունը իրականում ավելի բարդ է քան ներկայացված է վերևում։ Տնտեսությունը ներառում է ոչ միայն բիզնեսի և անհատների միջև փոխհարաբերությունները, այլ նաև դաշնային, նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինների և մնացած աշխարհի բնակիչների միջև փոխհարաբերությունները։ Տնտեսության այս պարզ նկարագրի մեջ ներկայացված չէ նաև տնտեսական գործունեության այլ տեսակետները, ինչպիսիք են կապիտալում ներդրումները (արտադրված կամ ֆիքսված ակտիվներ, ինչպիսիք են` կառուցվածքները, սարքավորումները, հետազոտություններն ու մշակումները և ծրագրաշարը), ֆինանսական կապիտալի հոսքեր (ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և բանկային ավանդները), և այդ հոսքերի ներդրումները հիմնական միջոցների կուտակման գործընթացում[5]։

Պատմություն խմբագրել

Կանտիլոն խմբագրել

Շրջանաձև հոսքի վերաբերյալ ամենաառաջին գաղափարներից մեկը պատկանում է 18-րդ դարի իռլանդացի- ֆրանսիացի տնտեսագետ՝ Ռիչարդ Կանտիլոին[3], ում վրա ազդել էին նախկին տնտեսագետները, հատկապես Ուիլյամ Փիթին։ Կանտիլոն գաղափարը բացատրել է իր 1730 թ․-ի «Շարադրություն ընդհանուր առմամբ առևտրի բնույթի վերաբերյալ» աշխատության 11 գլխում՝ «Հողի և աշխատանքի արժեքի հավասարությունը կամ հարաբերությունը», 13 գլխում՝ «Ապրանքների և վաճառականների միջև շրջանառություն և փոխանակում», ինչպես նաև դրանց արտադրությունը Եվրոպայում իրականացվում են ձեռներեցների կողմից և իրենց ռիսկով։ Ջոն Թորնթոնը հետագայում բացարտեց(2010) այսպես.

 
Կանտիլոնի շրջանաձև հոսքի պարզ մոդելի ներկայացում[6]

Կանտիլոնը զարգացրել է տնտեսության շրջանաձև հոսքի մոդել,որը ցույց է տալիս ֆիրմաների արտադրանքի բաշխումը գույքի սեփականատերերի, ֆերմերների և աշխատողների միջև։ Գյուղատնտեսական արտադրանքը փոխանակվում է քաղաքներում արտադրված ապրանքների և ծառայությունների հետ՝ ձեռնարկատերերի և արհեստավորների կողմից։ Մինչդեռ գույքի սեփականատերերը «անկախ» են, մոդելը ցույց է տալիս փոխկախվածություն բոլոր այն մարդկանց դասակարգերի միջև, որը Ադամ Սմիթը անվանեց «անտեսանելի ձեռք»՝ «Բարոյական զգացմունքների տեսության» մեջ(1759)[7]։

Կանտիլոնը առանձնացրեց տնային տնտեսությունների առնվազն հինգ տեսակ․ գույքի սեփականատերեր, ֆերմերներ, ձեռներեցներ, աշխատողներ և արհեստավորներ, ինչպես ասված է Կանտիլոնի շրջանաձև հոսքի տնտեսության ժամանակակից դիագրամում[6]։

Քենե խմբագրել

Ֆրանսու Քենեն հետագայում զարգացրեց այս տեսությունը, և առաջինն էր, որ ժամանակի ընթացքում արտացոլեց այս փոխազդեցությունները, այսպես կոչված՝ «Տնտեսագիտական աղյուսակ»- մեջ[4]։ Քենեն հավատում էր,որ առևտուրը և արդյունաբերությունը հարստության աղբյուր չեն, և փոխարենը՝ իր 1758 թվականի գրքում («Տնտեսագիտական աղյուսակ»), պնդում էր, որ գյուղատնտեսական ավելցուկները Տնտեսության մեջ հոսելով վարձավճարների, աշխատավարձի և գնումների ձևով, հանդիսացել են իրական տնտեսական շարժառիթներ՝ 2 պատճառով․

 
Տնտեսագիտական աղյուսակ
  • Առաջին, կարգավորումը խոչընդոտում է եկամտի հոսքը սոցիալական բոլոր ոլորտներում, հետևաբար նաև՝ տնտեսական զարգացումը
  • Երկրորդ, ֆերմերների նման արտադրական դասերի համար հարկերը պետք է իջեցվեն, հօգուտ ավելի բարձր հարկերի՝ոչ արտադրական դասերի համար, ինչպիսիք են հողատերերը, քանի որ նրանց շքեղ ապրելակերպը խաթարում է եկամտի հոսքը

Քենեյի ստեղծած մոդելը բաղկացած է 3 տեսակի տնային տնտեսություններից․ «Մասնավոր» դասը բաղկացած է միայն հողատերերից, «Արտադրական» մասը բաղկացած է բոլոր գյուղատնտեսական աշխատողներից, «Միչին» դասը բաղկացած է արհեստավորներից և վաճառականներից։ Երեք դասերի միջև արտադրության և (կամ) կանխիկի հոսքը սկսվել է «Մասնավոր դասից», քանի որ նրանք տիրապետում են հողին, և նրանք գնում են մյուս դասերից։ Քենեն պատկերավոր ներկայացրեց «Տնտեսագիտական աղյուսակի» գործընթացի փուլերը։

Մարքս խմբագրել

Մարքսյան տնտեսությունում, տնտեսական վերարտադրությունը վերաբերում է կրկնվող (կամ ցիկլային) գործընթացներին[8], որով անընդհատ վերստեղծվում են տնտեսական գործունեության համար անհրաժեշտ նախնական պայմանները[9]։

Տնտեսական վերարտադրությունը ներառում է ապրանքների և ծառայությունների ֆիզիկական արտադրությունը և բաշխումը, ապրանքների և ծառայությունների առևտուրը (շրջանառությունը փոխանակումների և գործարքների միջոցով), և ապրանքների ու ծառայությունների սպառումը (ինչպես արտադրական, այնպես էլ միջանկյալ և վերջնական սպառումը

Կարլ Մարքսը զարգացրեց Քենեյի բնօրինակ պատկերացումները կապիտալի, փողի և ապրանքների շրջանառության մասին, իր «Դաս Կապիտալ» աշխատության 2-րդ հատորում, ցույց տալու համար, թե ինչպես է վերարտադրության գործընթացը, որը պետք է տեղի ունենա ցանկացած տեսակի հասարակության մեջ, կարող է տեղի ունենալ կապիտալիստական հասարակության մեջ` կապիտալի շրջապտույտի միջոցով[10]։

Մարքսը տարբերակեց 2՝ «պարզ» և «ընդլայնված» վերարտադրության տեսակները[11]։ Նախորդ դեպքում, ոչ մի տնտեսական աճ տեղի չի ունենում, մինչդեռ վերջին դեպքում ավելի շատ է արտադրվում,քան անհրաժեշտ է տնտեսությունը պահպանելու համար տվյալ մակարդակում՝ տնտեսական աճը դարձնելով հնարավոր։ Արտադրության կապիտալիստական մոդելում, տարբերությունը նույնն է ինչ նախորդ դեպքում, աշխատուժի ստեղծած նոր ավելցուկային արժեքը գործատունը ծախսում է սպառման վրա, միչդեռ վերջին դեպքում դրա մի մասը ներդրվում է արտադրության մեջ։

Հետագա զարգացումներ խմբագրել

Կարևոր զարգացում էր Ջոն Մեյնարդ Քեյնսի 1933 թ. «Զբաղվածության, տոկոսների և փողի ընդհանուր տեսություն» հրատարակությունը»։ Քեյնսի օգնական Ռիչարդ Սթոունը հետագայում զարգացրեց ՄԱԿ-ի գաղափարը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համակարգը, որը ներկայումս համաշխարհայնորեն օգտագործվում է։

 
Մրցակցային գների համակարգը, որը վերցված է Սամուելսոնից, 1961

Առաջինը, ով պատկերացում է տվել եկամտի ժամանակակից շրջանաձև հոսքի մոդելի մասին Ֆրենկ Նայթն է՝ իր 1933 թ տպագրված «Տնտեսական կազմակերպություն» աշխատությունով[12]։ Նայթը բացատրում է.

մենք տնտեսական կազմակերպությունը կարող ենք դիտել, որպես մրցանակային հարաբերությունների համակարգ։ Ավելի լայն նայելով, ազատ ձեռնարկությունը արտադրության և բաշխման կազմակերպություն է, որի դեպքում անհատները կամ ընտանիքի անդամները ստանում են իրենց իրական եկամուտը, իրենց «ապրուստը»՝ փողի վաճառելով «բիզնես միավորներին» կամ «ձեռնարկություններին», և այդպիսով ձեռք բերելով ապրանքներ ու ծառայություններ,որոնք նրանք սպառում են։ Այս տեսակետը կհիշվի, պարզության համար անտեսվում է այն փաստը, որ ցանկացած պահի օգտագործվող արտադրողական ուժի զգալի մասը իրականում չի գործածվում ներկայիս պահանջները բավարարելու համար, այլ նախատեսում է ապագայում մեծացնել ցանկության բավարարումը. այն վերաբերվում է հասարակությանը այնպես, ինչպես որ կա, կամ հակված կլիներ դառնալ՝ առաջընթացի բացակայության պայմաններում կամ «ստատիկ» վիճակում[13]։

Նայթը պատկերել է փողի և տնտեսական արժեքի շրջանառությունը՝ մարդկանց (անհատների, ընտանիքների) և ձեռնարկությունների միջև,որպես խումբ[14]՝ բացատրելով.«Ձեռնարկությունների համակարգի ընդհանուր բնույթն՝ կրճատվել իր շատ պարզագույն պայմաններով, այն կարելի է պատկերել մի դիագրամով, որը ցույց է տալիս սպառման ապրանքների համար արտադրողական ուժի փոխանակումը ֆիզիկական անձանց և բիզնեսի ստորաբաժանումների միջև, միջնորդավորված փողի շրջանառության մեջ և առաջարկելով ծանոթ գործչի հարստության անիվ»[15]։

Մոդելների տեսակներ խմբագրել

Երկու հատվածի մոդել խմբագրել

Երկու հատվածի շրջանաձև մոդելի մեջ, տնտեսությունը բաղկացած է 2 հատվածից․ (1) տնային տնտեսություններ և (2) ֆիրմաներ[16][17]։ (Որոշ միջոցներ պատկանում են տնային տնտեսություններին, որպես՝ «անհատներ»[18] կամ «հասարակություն»[19] և ֆիրմաներին, որպես՝ «բիզնես»[1][2] կամ «արտադրական հատված»)[20]։ Մոդելը ենթադրում է, որ չկա ֆինանսական հատված, չկա կառավարական հատված և չկա արտաքին հատված։ Ի հավելումն, մոդելը ենթադրում է, որ (1) իրենց ծախսերի միջոցով տնային տնտեսությունները ծախսում են իրենց ամբողջ շահույթը ապրանքների և ծառայությունների սպառման վրա և (2) իրենց ծախսերով գնում են ֆիրմաների արտադրած ամբողջ արտադրանքը[17]։ Սա նշանակում է, որ ամբողջ տնային տնտեսությունների ծախսերը դառնում են եկամուտ ֆիրմաների համար։ Հետո ֆիրման այս եկամուտը ծախսում է արտադրական գործոնների վրա, ինչպիսիք են՝ աշխատուժը, կապիտալը և հումքը, ինչը հանգեցնում է եկամտի շրջանաձև հոսքի[17][19][21]։

 
Երկու հատվածօի շրջանաձև հոսքի դիագրամ

Երեք հատվածի մոդել խմբագրել

Երեք հատվածի մոդելը երկու հատվածի մոդելին ավելացնում է կառավարական հատվածը[16][17]։ Հետևաբար, երեք հատվածի մոդելը ներառում է՝ (1) տնային տնտեսություններին, (2) ֆիրմաներին և (3) կառավարությանը։ Այն բացառում է ֆինանսական և արտաքին հատվածները։ Կառավարական հատվածը բաղկացած է տեղական, նահանգային և դաշնային կառավարությունների տնտեսական գործունեությունից։ Հոսքը տնային տնտեսություններից և ֆիրմաներից դեպի կառավարությունը իրականացվում է հարկերի տեսքով։ Այն եկամուտը, որը կառավարությունը ստանում է սուբսիդիաների, փոխանցումների և ապրանքների ու ծառայությունների գնումների տեսքով, հոսում է դեպի ֆիրմաներ և տնային տնտեսություններ[16][17]։ Յուրաքանչյուր վճարում ունի համապատասխան անդորրագիր, այսինքն՝ փողի յուրաքանչյուր հոսք հակառակ ուղղությամբ ապրանքների հոսք ունի[16][17]։ Արդյուքնում, տնտեսության համախառն ծախսը նույնական է իր համախառն եկամտի հետ`շրջանառության մեջ մտնելով։

 
Երեք հատվածի շրջանաձև հոսքի դիագրամ

Չորս հատվածի մոդել խմբագրել

Չորս հատվածի մոդելը երեք հատվածի մոդելին ավելացնում է արտաքին հատվածը[16][17][22]։ ( Արտաքին հատվածը նաև հայտնի է,որպես «արտասահմանյան հատված» կամ «աշխարհի մնացած մաս»)։ Այսպիսով, չորս հատվածի մոդելը ներառում է (1) տնային տնտեսություններին, (2) ֆիրմաներին, (3) կառավարությանը և (4) աշխարհի մնացած մասը։ Արտաքին հատվածը բաղկացած է՝ (1) արտաքին առևտրից (ապրանքների ու ծառայությունների ներմուծում և արտահանում) և (2) կապիտալի ներհոսք և արտահոսք (արտարժույթ)[17]։ Նորից, յուրաքանչյուր գումարի հոսքին համապատասխանում է ապրանքների ու ծառայությունների հոսք՝ հակառակ ուղղությամբ[17]։ Չորս հատվածներից յուրաքանչյուրը ստանում է որոշ վճարումներ ապրանքների և ծառայությունների փոխարեն, ինչը կատարում է ապրանքների և ֆիզիկական ծառայությունների կանոնավոր հոսք։ Ի հավելումն արտաքին հատվածին, այս մոդելը փակ տնտեսությունից վերածվում է բաց տնտեսության։

Հինգ հատվածի մոդել խմբագրել

Հինգ հատվածի մոդելը չորս հատվածի մոդելին ավելացնում է ֆինանսական հատվածը[18]։ Այսպիսով, հինգ հատվածի մոդելը ներառում է՝ (1) տնային տնտեսություններին, (2) ֆիրմաներին, (3) կառավարությանը, (4) աշխարհի մնացած մասը և (5) ֆինանսական հատվածը։ Ֆինանսականա հատվածը ներառում է՝ բանկերին և ոչ բանկային միջնորդներին, որոնք զբաղվում են ավանդներ ընդւոնելով (տնային տնտեսություններից խնայողություններ) և վարկեր տալով (ֆիրմաներում ներդրումներ)[18]։ Փողը հեշտացնում է այդպիսի փոխանակումը։ Յուրաքանչյուր շուկայից մնացած մնացորդները որպես խնայողություններ մտնում են կապիտալի շուկա, որն իր հերթին ներդրվում է ֆիրամների և կառավարական հատվածում։ Տեխնիկապես ասած, այնքան ժամանակ, քանի դեռ վարկավորումը հավասար է ավանդներին (այսինքն ՝ արտահոսքերը հավասար են ներարկումներին), շրջանաձև հոսքը կշարունակվի անորոշ ժամանակով։ Այնուամենայնիվ, այս գործը կատարում են տնտեսության ֆինանսական հաստատությունները։

Այլընտրանքային մոդելներ խմբագրել

Երկու հատվածի մոդելից շարժը դեպի հինգ հատվածի մոդել,ինչպես ներկայացված է վերևում,(այսինքն `տնային տնտեսություններից և ֆիրմաներից սկսելով, այնուհետև հաջորդաբար ավելացնելով պետական կառավարման, արտաքին հատվածի և ֆինանսական հատվածի հաջորդականությունը) տարածված է։ Այնուամենայնիվ, որոշ հեղինականեր խմբավորում են՝ (1) տնային տնտեսություններին, (2) ֆիրմաներին և (3) կառավարությանը,որպես՝ «մասնավոր հատված» և հետևաբար ավելացնելով (4) կառավարական հատվածը,որպես՝ «ներքին հատված», և (5) արտաքին հատված[18]։ Մյուսները ավելի շատ օգտագործում են «կապիտալի շուկան», քան «ֆինանսական հատվածը», հաշվի առնելով խնայողությունների և ներդրումների հոսքերը. այս աղբյուրներում լիովին նշված մոդելը ունի չորս հատված (տնային տնտեսություններ, ֆիրմաներ, կառավարություն և արտաքին) գումարած կապիտալի շուկան, որը համարվում է շուկա, այլ ոչ թե ոլորտ[17]։

Եկամտի թեմաների շրջանաձև հոսք խմբագրել

Արտահոսքեր և ներարկումներ խմբագրել

Հինգ հատվածի մոդելում, կան արտահոսքեր և ներարկումներ

  • Արտահոսքերը նշանակում են շրջանաձև հոսքից դւրս բերում։ Երբ տնային տնտեսությունները և ֆիրմաները խնայում են իրենց եկամուտների մի մասը, դա բերում է արտահոսքի։ Դա կարող է լիենլ խնայողությունների, հարկային վճարումների և ներմուծման տեսքով։ Արտահոսքերը կրճատում են եկամտի շրջանաձև հոսքը։
  • Ներարկումները նշանակում են եկամտի ներդրում շրջանաձև հոսքի մեջ։ Երբ տնային տնտեսությունները և ֆիրմաները վերցնում են վարկեր, նրանք ստեղծում են ներարկում։ Ներարկումները ավելացնում են եկամտի շրջանաձև հոսքը։ Ներարկումները կարող են լինել՝ ներդրումների, կառավարության ծախսերի և արտահանման տեսքով։ Ինչքան երկար ժամանակ արտահոսքերը հավասար են ներդրումներին, այնքան եկամտի շրջանաձև հոսքը կարող է շարունակվել անորոշ ժամանակով։ Ֆինանսական հաստատությունները կամ կապիտալի շուկան հանդիսանում են միջնորդներ։ Սա նշանակում է, որ անհատների եկամուտները ստացվում են բիզնեսից և ապրանքներն ու ծառայությունները, որոնք վաճառվում են նրանց, չեն համարվում արտահոսք կամ ներարկում, քանի որ նոր գումար չի ավելանում հոսքի մեջ և հետևաբար, դուրս չի գալիս հոսքից։

Արտահոսքերը և ներարկումները կարող են տեղի ունենալ ֆինանսական, կառավարական և արտաքին հատվածում․

Ֆինանսական հատված

Եկամտի մոդելի շրջանաձև հոսքի առումով, տնտեսության մեջ ֆինանսական հաստատությունների կողմից ապահովվող արտահոսքը, տնային տնտեսությունների համար իրենց գումարները խնայելու միջոց է։ Սա արտահոսք է, քանի որ խնայված գումարները չեն կարող ծախսվել տնտեսության մեջ և հետևաբար սա պարապ ակտիվ է, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր արտադրանքը կգնվի։ Ֆինանսական հատվածը ներարկում է կատարում տնտեսւության մեջ կարատելով ներդրումներ (I) բիզնեսի/ֆիրմաների մեջ։ Ֆինանսական հատվածում խմբի մի օրինակ են բանկերը, ինչպիսին՝ Westpac-ը կամ ֆինանսական հաստատությունները,ինչպիսին է՝ Suncrop-ը։

Կառավարության հատված

Արտահոսքը, որը կատարում է կառավարության հատվածը, իրականացվում է հարկերի միջոցով եկամտի հավաքման ձևով(T), որը կառավարությանն են վճարում են տնային տնտեսությունները և ֆիրմաները։ Սա արտահոսք է, քանի որ դա վճարվում է ընթացիկ եկամուտներից` դրանով իսկ նվազեցնելով ընթացիկ ապրանքների և ծառայությունների ծախսերը։ Կառավարության հատվածի կողմից կատարվող ներարկումը, դա կառավարության ծախսերն են (G), որոնք համայնքին տրամադրում են կոլեկտիվ ծառայություններ և բարեկեցության վճարներ։ Հարկի տեսակ, որը գանձվում է կառավարության կողմից, որպես արտահոսք՝ եկամտահարկն է, և ներարկման օրինակ է, երբ կառավարությունը վերաբաշխում է այս եկամուտը բարեկեցության վճարների տեսքով, դա մի ձև է, որով կառավարությունը գումարները վերադարձնում է տնտեսություն։

Արտաքին հատված

Այս հատվածի կողմից կատարվող գլխավոր արտահոսքը ներմուծումն է(M), որը ներկայացնում է բնակիչների ծախսերը դեպի արտաքին աշխարհ։ Այս հատվածի կողմից կատարվող գլխավոր ներարկումը ապրանքների և ծառայությունների արտահանումն է, որը համախմբում է արտասահմանյան արտահանողների եկամուտները։ Արտաքին հատվածի օրինակ կարող է հանդիսանալ Ավստրալիան, որը բուրդ է արտահանում դեպի Չինաստան, Չինաստանը վճարում է բուրդ արտահանողին, հետևաբար ավելի շատ գումար է մտնում տնտեսության մեջ, և կատարվում է ներարկում։ Մեկ այլ օրինակ է, որ Չինաստանը վերամշակում է բուրդը, և արտադրում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ բաճկոնները, և Ավստրալիան ներկրում է այդ ապրանքը՝ վճարելով Չիանական արտահանողին, և քանի որ գումարը, որը վճարվել է բաճկոնների համար դուրս է գալիս տնտեսությունից, կոչվում է արտահոսք։

Արտահոսքերի և ներարկումների ամփոփում
Արտահոսք Ներարկում
Խնայողություններ (S) Ներդրումներ (I)
Հարկեր (T) Կառավարության ծախսեր (G)
Ներմուծում (M) Արտահանում (X)
Աղյուսակ 1. Ամբողջ արտահոսքերը և ներարկումները հինգ ոլորտի մոդելի մեջ

Հավասարակշռության վիճակ խմբագրել

Եկամտի մոդելի հինգ շրջանաձև հոսքի մասով հավասարակշռության վիճակն առաջանում է, երբ ընդհանուր արտահոսքերը հավասար են տնտեսության մեջ կատարված ընդհանուր ներարկումներին։ Սա կարող է ներկայացվել հետևյալ կերպ.

Խնայողություններ + Հարկեր + Ներմուծում = Ներդրումներ + Կառավարության ծախսեր + Արտահանում

OR

S + T + M = I + G + X.

Սա կարող է ավելի մանրամասն ներկայացվել մտացածին տնտեսության միջոցով, որտեղ.

S + T + M = I + G + X
$100 + $150 + $50 = $50 + $100 + $150
$300 = $300

Հետևաբարա, քանի որ արտահոսքերը հավասար են ներարկումներին, տնտեսությունը գտնվում է հավասարակշռության վիճակում։ Այս վիճակը կարող է փոխվել անհավասարակշռության վիճակի, որտեղ, ի տարբերություն հավասարակշռության, ընդհանուր արտահոսքի գումարը չի հավասարվում ընդհանուր ներարկումների գումարին։ Արժեքներ տալով արտահոսքերին և ներարկումներին, եկամտի շրջանաձև հոսքը կարող է օգտագործվել՝ ցույց տալու, անհավասարակշռության վիճակ։ Անհավասարակշռությունը կարող է ներկայացվել հետևյալ կերպ․

S + T + M ≠ I + G + X

Հետևաբար, այն կարող է ցույց տրվել որպես հետևյալ հավասարություններից մեկը, որտեղ.

Ընդհանուր արտահոսք > Ընդհանուր ներարկում

$150 (S) + $250 (T) + $150 (M) > $75 (I) + $200 (G) + $150 (X)

Կամ

Ընդհանուր արտահոսք < Ընդհանուր ներարկում

$50 (S) + $200 (T) + $125 (M) < $75 (I) + $200 (G) + $150 (X)

Անհավասարակշռության ազդեցությունները տարբեր են, կախված, թե՞ վերևում նշված, որ հավասարությանն է պատկանում։

Եթե S + T + M > I + G + X եկամուտների, արդյունքի, ծախսերի և զբաղվածության մակարդակը կարող է ընկնել՝ հարուցելով ընդհանուր տնտեսական գործունեության անկում։ Բայց եթե S + T + M < I + G + X եկամուտների, արդյունքի, ծախսերի և զբաղվածության մակարդակը կարող է բարձրանալ՝ հարուցելով տնտեսական գործունեության բում կամ ընդլայնում։

Այս խնդիրը կառավարելու համար, եթե անհավասարակշռություն է առաջացել եկամտի հինգ հատվածի շրջանաձև հոսքի մոդելի մեջ, ծախսերի և արդյունքների փոփոխությունները կհանգեցնեն հավասարակշռության վերականգնմանը։ Դրա օրինակ է, եթե.

 
Եկամտի շրջանաձև հոսքի խնայողությունների հետևանքները

S + T + M > I + G + X եկամուտների, արդյունքի, ծախսերի և զբաղվածության մակարդակը կընկնի՝ հարուցելով ընդհանուր տնտեսական գործունեության անկում։ Քանի որ եկամտի մակարդակը նվազում է, տնային տնտեսությունները կկրճատեն բոլոր արտահոսքերը, ինչպիսիք են՝ խնայողությունները, նրանք նաև քիչ կվճարեն հարկեր, և հետևաբար քիչ եկամտով ավելի քիչ կծախսեն ներմուծումների վրա։ Դա կհանգեցնի արտահոսքի անկմանը, քանի դեռ դրանք հավասար չեն ներարկումներին, և արդյունքի հավասարակշռության ավելի ցածր մակարդակը կլինի։

Անհավասարակշռության մյուս հավասարումն է, եթե S + T + M < I + G + X, հինգ հատվածի մոդելում եկամտի, ծախսերի և արդյունքների մակարդակները մեծապես բարձրանան՝ տնտեսական գործունեության բում առաջացնելով։ Երբ տնային տնտեսությունների եկամուտները աճում են, ստեղծվում է ավելի մեծ հնարավորություն խնայելու, և հետևաբար խնայողությունները ֆինանսական հատվածում կավելանան, ավելի բարձր հարկումը կավելանա, և նրանք կկարողանան ավելի շատ գումար ծախսել ներմուծման վրա։ Այս դեպքում, երբ արտահոսքերը ավելանում են, անհավասարակշռության մակարդակը ավելի բարձր կլինի։

Եկամտի շրջանաձև հոսքի ուսումնասիրության կարևորությունը խմբագրել

Եկամտի շրջանաձև հոսքը նշանակալի է չորս ոլորտներում[23].

  1. Ազգային եկամտի չափում
  2. Փոխկապակցվածության հասկացություն- եկամտի շրջանաձև հոսքը նշանակում է գործունեության յուրաքանչյուրի միմյանցից կախվածություն։ Եթե այդտեղ չկա սպառում, ապա չի կարող լինել պահանջարկ և ծախս, որն իրականում սահմանափակում է արտադրության և եկամտի քանակը։
  3. Տնտեսական գործունեության անփոփոխ բնույթ- դա նշանակում է, որ արտադրությունը, եկամուտներն ու ծախսերը կրում են անվերջ բնույթ, հետևաբար տնտեսության մեջ տնտեսական գործունեությունը երբեք չի կարող դադարել։ Ազգային եկամուտը նույնպես հետագայում կբարձրանա։
  4. Արտահոսքերը և ներարկումները

Շրջանաձև հոսքի դիագրամը՝ որպես միջավայրի ենթահամակարգ խմբագրել

 
Տնտեսական համակարգը `որպես շրջակա միջավայրի ենթահամակարգ. Բնական ռեսուրսները հոսում են տնտեսության մեջ և վերջանում որպես թափոն և աղտոտում

Շրջանաձև հոսքի դիագրամը ամբողջ տնտեսության արտացոլումն է։ Դիագրամը հուշում է, որ տնտեսությունը կարող է ինքն իրեն վերարտադրել։ Նպատակը այն է, որ տնային տնտեսությունները գումար են ծախսում ֆիրմաներից, ֆիրմաները միջոցներ ունեն աշխատուժ գնել տնային տնտեսություններից, որով տնային տնտեսությունները ապրանքներ և ծառայություններ են ձեռք բերում։ Առաջարկելով, որ այս գործընթացը կարող է շարունակաբար շարունակվել, հանդես է գալիս որպես հավերժական շարժման մեքենա։ Այնուամենայնիվ, ըստ Թերմոդինամիկայի մասին օրենքների, գոյություն չունեն հավերժական շարժման մեքենաներ[24]։ Առաջին օրենքը ասում է, որ նյութը և էներգիան չեն կարող ստեղծվել կամ ոչնչացվել, իսկ երկրորդ օրենքն ասում է, որ նյութը և էներգիան տեղափոխվում են ցածր օգտակար էնտրոպ-ից, պետությունից դեպի ավելի քիչ օգտակար բարձր մակարդակի մուտքի պետություն[25]։ Այսպիսով, ոչ մի համակարգ չի կարող շարունակվել առանց նոր էներգիայի մուտքերի, որոնք դուրս են գալիս որպես բարձր էնտրոպային թափոններ։ Ճիշտ այնպես, ինչպես ոչ մի կենդանի չի կարող իր սեփական թափոնով ապրել, ոչ մի տնտեսություն չի կարող վերամշակել իր արտադրած թափոնները՝ առանց ինքն իրեն վերարտադրելու նոր էներգիայի ներդրման։ Հետևաբար տնտեսությունը չի կարող լինել ամբողջական։ Այն պետք է լինի ավելի մեծ էկոհամակարգի ենթահամակարգ[24]։

Աբստրակցիան անտեսում է նյութի և էներգիայի գծային հոսանքը, որը պետք է ուժ տա փողի, ապրանքների և ծառայությունների շարունակական շարժման և արտադրության գործոններին։ Նյութն ու էներգիան մտնում են տնտեսություն՝ ցածր էնտրոպիայի ձևով, բնական կապիտալ, ինչպիսիք են արևային էներգիան, նավթահորերը, ձկնորսությունը և հանքավայրերը: Այս նյութերն ու էներգիան օգտագործվում են տնային տնտեսությունների և ձեռնարկությունների կողմից, որոնք ցանկանում են ստեղծել ապրանքներ և հարստություն։ Նյութը օգտագործելուց հետո էներգիան և նյութը թողնում են տնտեսությունը բարձր էտրոպային թափոնների տեսքով, որն այլևս արժեք չունի տնտեսության համար։ Բնական նյութերը, որոնք ապահովում են տնտեսության շրջանաձև հոսքի շարժը, գալիս են շրջակա միջավայրից, և թափոնները պետք է ներծծվեն ավելի մեծ էկոհամակարգով, որում տնտեսությունն առկա է[26]։

Սա չի նշանակում, որ շրջանաձև հոսքի դիագրամը օգտակար չէ տնտեսության հիմունքները հասկանալու համար, ինչպիսիք են արտահոսքերը և ներարկումները։ Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել, որ տնտեսությունն իր բնույթով պահանջում է բնական ռեսուրսների և թափոնների ստեղծում, որոնք պետք է ինչ-որ ձևով ներծծվեն։Տնտեսությունը կարող է շարունակել խորամանկել միայն այն դեպքում, եթե այն ունի էներգիա ՝ այն էներգետիկացնելու և իր ստեղծած թափոնները ներծծելու ունակությամբ։ Այս նյութը և ցածր էնտրոպիայի էներգիան և թափոնները կլանելու ունակությունը գոյություն ունեն վերջնական քանակով, և այդպիսով գոյություն ունի հոսքի և ելքերի վերջավոր քանակություն, որը շրջակա միջավայրը կարող է կարգավորել, ինչը ենթադրում է շարժման կայուն սահման, և հետևաբար տնտեսության աճ[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gwartney, James D.; Stroup, Richard L.; Sobel, Russell S.; Macpherson, David A. (2014). Macroeconomics: Private and Public Choice. Cengage Learning. էջեր 173–5. ISBN 978-1-285-45354-5.
  2. 2,0 2,1 Daraban, Bogdan (2010 թ․ հունիսի 5). «Introducing the Circular Flow Diagram to Business Students». Journal of Education for Business. 85 (5): 274–279. doi:10.1080/08832320903449527. ISSN 0883-2323. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  3. 3,0 3,1 Antoin E. Murphy. "John Law and Richard Cantillon on the circular flow of income." Journal of the History of Economic Thought. 1.1 (1993): 47-62.
  4. 4,0 4,1 Backhouse, Roger E., and Yann Giraud. "Circular flow diagrams." in: Famous Figures and Diagrams in Economics (2010): 221-230. Chapter 23.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Measuring the Economy : A Primer on GDP and the National Income and Product Accounts, by Bureau of Economic Analysis (BEA), U.S. Department of Commerce, October 2014.
  6. 6,0 6,1 Cantillon 2010, p. 66
  7. Cantillon 2010, p. 69: Abstract of chapter 12.
  8. In a recurrent process, the same event repeats itself on multiple occasions. In a cyclical process, a sequence of events repeats itself on a regular basis.
  9. Michel Aglietta, introduction to Aglietta, A theory of capitalist regulation. London: NLB, 1979.
  10. Karl Marx, Capital, Volume II. Penguin Classics, 1992.
  11. Karl Marx, Capital, Volume I. Penguin Classics, 1990, chapter 23 and Capital, Volume II. Penguin Classics, 1992, chapter 20 and 21.
  12. Patinkin, Don (December 1973). «In Search of the" Wheel of Wealth": On the Origins of Frank Knight's Circular-Flow Diagram». The American Economic Review. 63 (5): 1037–1046. JSTOR 1813935.
  13. Frank Knight. The Economic Organization, 1933. p.59-60
  14. Knight (1933, p. 61)
  15. Knight (1933, p. 60)
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 Agarwal, Vanita (2010). Macroeconomics: Theory and Policy. Pearson Education India. ISBN 978-81-317-3149-9.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 Dwivedi, D. N. (2010). Macroeconomics: Theory and Policy (3rd ed.). Tata McGraw-Hill Education. էջ 45. ISBN 978-0-07-009145-0.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Buultjens, Jeremy (2000). Excel Preliminary Economics. Pascal Press. էջեր 9–10. ISBN 978-1-74020-088-2.
  19. 19,0 19,1 Samuelson, Paul Anthony (1948). Economics: An Introductory Analysis. McGraw-Hill Book Company. էջեր 226.
  20. Jackson, Dudley (1982). Introduction To Economics. Macmillan International Higher Education. ISBN 978-1-349-16933-7.
  21. Beveridge, Thomas (2013 թ․ մարտի 29). A Primer on Macroeconomics. Business Expert Press. ISBN 978-1-60649-424-0.
  22. Bouman, John. Principles of Macroeconomics.
  23. Perkins, J. O. N. (1990 թ․ հունիսի 18). A General Approach to Macroeconomic Policy. Springer. ISBN 978-1-349-10661-5.
  24. 24,0 24,1 24,2 Daly, Herman E., and Joshua C. Farley. Ecological Economics: Principles and Applications. Washington: Island, 2011. Print. p. 29.
  25. Drake, Gordon W.F. "Thermodynamics." Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc., 03 Apr. 2017. Web. 04 Apr. 2017.
  26. Daly, Herman E., and Joshua C. Farley. Ecological Economics: Principles and Applications. Washington: Island, 2011. Print. p. 29-34.

Գրականություն խմբագրել

  • Backhouse, Roger E., and Yann Giraud. "Circular flow diagrams." in։ Famous Figures and Diagrams in Economics (2010)։ 221-230. Chapter 23.
  • Richard Cantillon, Chantal Saucier (translation) & Mark Thornton (editor) (2010) [1755]. An Essay on Economic Theory. Auburn, Alabama։ Ludwig von Mises Institute. 0-415-07577-7.
  • Daraban, Bogdan. "Introducing the Circular Flow Diagram to Business Students." Journal of Education for Business 85.5 (2010)։ 274-279.
  • Mankiw, Gregory (2011). Principles of Economics, 6th edition. Thomson Europe.
  • Marks, Melanie, and Gemma Kotula. "Using the circular flow of income model to teach economics in the middle school classroom." The Social Studies 100.5 (2009)։ 233-242.
  • Lloyd A. Metzler. “Three Lags in the Circular Flow of Income”, in։ Income, Employment and Public; essays in honor of Alvin H. Hansen, Lloyd A Metzler; New York, W.W. Norton [1948]. pp. 11–32
  • Antoin E. Murphy. "John Law and Richard Cantillon on the circular flow of income." Journal of the History of Economic Thought. 1.1 (1993)։ 47-62.
  • Sloman, John (1999). Economics, 3rd edition. Prentice Economics. Europe: Prentice-Hall. ISBN 0-273-65574-4.