Ելիզավետա Կարամիհայլովա

Ելիզավետա Իվանովա Կարամիհայլովա (Էլիզաբեթ Կարամիխայլովա, բուլղար․՝ Елисавета Иванова Карамихайлова[1], սեպտեմբերի 3, 1897(1897-09-03), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 24, 1968(1968-04-24), Սոֆիա, Բուլղարիա), անգլիական ծագումով բուլղարացի ֆիզիկոս։ Համարվում է 20-րդ դարի միջուկային ֆիզիկայի կին նախաձեռնողներից։ Առաջին կինն է, ով երկրում ստացել է պրոֆեսորի կոչում[2]։

Ելիզավետա Կարամիհայլովա
Ծնվել էսեպտեմբերի 3, 1897(1897-09-03)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էապրիլի 24, 1968(1968-04-24) (70 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
բնական մահով
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերՎիեննայի համալսարան և 7 School "Seven Saints"?
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և անգլերեն
ՀայրIvan Karamihaylov?

Կենսագրություն

խմբագրել

Ելիզավետա Կարամիհայլովան ծնվել է 1897 թվականին Վիեննայում, Իվան Միխայլովի և Մարի Սլեյդի ընտանիքում։ Ծնողները երկուսն էլ Վիեննայի համալսարանի շրջանավարտներ էին։ Իվանը ծնվել էր Շումենում, ուսանել բժշկություն, Մարին՝ Օքսֆորդշիրի Մինստեր Լովել գյուղում և ուսանել էր երաժշտություն։ 1907 թվականին՝ հոր ավարտելուց հետո, ընտանիքը ևս երկու տարի Վիեննայում մնալուց հետո 1909 թվականին տեղափոխվեց Բուլղարիա և Սոֆիայում ձեռք բերեց ընդարձակ բնակարան[3]։

Ելիզավետան մեծացել է գեղարվեստական և գիտական միջավայրում։ Հայրը տան վերնահարկը վերածել էր Կարմիր Խաչի հիվանդանոցի, որտեղ բուժում էր իր հիվանդներին առանց վճար պահանջելու[1]։ Ելիզավետա Կարամիհայլովան սովորել է Սոֆիայի իգական քոլեջում, որն ավարտել է 1917 թվականին։ Այնուհետև սովորել է Վիեննայի համալսարանում[3]։ 1922 թվականին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում՝ պաշտպանելով «Էլեկտրական մարմինների ազդեցությունը տարբեր մարմինների՝ մասնավորապես բյուրեղների վրա» թեզը[4] Կառլ Փրզայբրեմի ղեկավարությամբ։ Այնուհետ աշխատել է Ռադիումի հետազոտության ինստիտուտում, ուսումնասիրել ռադիոլյումինեսցենցում, պոլոնիումի ուսումնասիրության համար համագործակցել Մարիետա Բլաուի հետ, հետագայում ուսումնասիրել է թորիումի նեյտրոնային մեթոդները[5]։ Միաժամանակ հաճախել է Վիեննայի պոլիտեխնիկի էլեկտրոնիկայի և ռադիո ճարտարագիտության դասընթացներին։ 1923 թվականի աշնանը կարճ ժամանակահատված վերադարձել է Բուլղարիա, եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի հրավիրյալ դասախոս։ Վերադառնալով Վիեննա՝ Ռադիումի ուսումնասիրությունների ինստիտուտում նա սկսեց իր աշխատանքը ալֆա-տրոհման թեթև տարրերի տրանսմուտացիայի վրա[6]։ 1931 թվականին Կարամիհայլովան և Մարիետա Բլաուն դիտարկեցին պոլոնիումից արտանետված նախկինում անհայտ հատուկ տեսակը, որը հետագայում Ջեյմս Չադվիկի կողմից հաստատվել է որպես նեյտրոնային ճառագայթում և հանգեցրեց նրա կողմից նեյտրոնների հայտնաբերմանը[3][7]։

1933 թվականին Ելիզավետայի Վիեննայում զբաղեցրած հետազոտող գիտնականի պաշտոնը կրճատվեց և մինչև 1935 թվականը նա ստիպված էր շարունակել իր հետազոտություններն առանց ուսման վճարի, այնուհետև Քեմբրիջի Գիրտոն քոլեջից ստացավ եռամյա կրթաթոշակ և աշխատանքի անցավ Քավենդիշ լաբորատորիայում[6]։ 1937 թվականի դեկտեմբերին նա դիմում է Սոֆիայի համալսարանի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնի համար։ Կրթաթոշակը երկարացնելով 10 ամիս՝ Ելիզավետան 1939 թվականին վերջնականապես վերադառնում է Բուլղարիա և նշանակվում Սոֆիայի համալսարանի ռադիոակտիվության փորձարարական մոլեկուլային դինամիկայի ամբիոնի դոցենտ[3]։ Նա կազմակերպում է ատոմային ֆիզիկայի դասընթացներ՝ ներկայացնելով Ավստրիայում և Անգլիայում ստացած գիտելիքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմամբ դադարեցվում է միջուկային հետազոտական գործունեության հետագա ընդլայնումը։

Ուսումնասիրությունների բնագավառում են եղել նաև տիեզերական ճառագայթները։

1944 թվականի ձախ թևի ապստամբությունից հետո Կարամիհայլովան Բուլղարիայում «պիտակվեց» որպես «անվստահելի» իր հակակոմունիստական հայացքների համար և նրան արգելեցին արտերկիր մեկնել[3]։ Նա իր գործունեությունը շարունակեց Բուլղարիայում ռադիոակտիվության բնագավառում, նախ Սոֆիայի համալսարանում, ապա՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայում, որտեղ էլ ստացել է պրոֆեսորի կոչում։

Մահացել է 1968 թվականին քաղցկեղից[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Rayner-Canham, p. 205
  2. «Prominent women scientists from Central and Eastern Europe». Times Higher Education. 2003 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Елисавета Карамихайлова - радиевата принцеса на България» (Bulgarian). Duma. 2012 թ․ հուլիսի 10. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. German: "Über elektrische Figuren auf verschiedenen Materialien, insbesondere auf Kristallen"
  5. Rayner-Canham, p.206
  6. 6,0 6,1 6,2 «ELISABETH KARAMICHAILOVA (1897 – 1968) the first woman physicist, who managed to cross the "safety-curtain" of Sofia University» (PDF). National Polytechnical Museum of Bulgaria. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Annual of Sofia University, Faculty of Physics» (PDF). Sofia University. 2007. էջ 7.(չաշխատող հղում)

Աղբյուրներ

խմբագրել