Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր

Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստրը (սերբ.՝ Кнегиња Јелисавета Карађорђевић, ապրիլի 7, 1936(1936-04-07)[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն), Հարավսլավիայի գահապահ` Պավել Կարագեորգևիչի և Հունաստանի և Դանիայի արքայադուստր` Օլգայի միակ դուստրը[3] ամերիկացի դերասանուհի Քեթրին Օկսերբերգի մայրը։

Ելիզավետա, Հարավսլավիայի արքայադուստր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1936(1936-04-07)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1918–1941).svg Հարավսլավիայի Թագավորություն
ԿրոնՍերբ ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունիրավապաշտպան, գրող, ձեռնարկատեր և քաղաքական ակտիվիստ
ԱմուսինManuel Ulloa Elias?, Neil Balfour? և Howard Oxenberg?
Ծնողներհայր՝ Պավել Կարագեորգիևիչ[1], մայր՝ Princess Olga of Greece and Denmark?[1]
ԵրեխաներՔեթրին Օքսենբերգ[1], Christina Oxenberg?[1] և Nicholas Augustus Balfour?[1]
Commons-logo.svg Jelisaveta Karađorđević Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա ծնվել է Սպիտակ պալատում[4], Բելգրադում։ Ելիզավետան Հարավսլավիայի իշխան` Պավել Կարագեորգևիչի և Հունաստանի և Դանիայի արքայադուստր` Օլգայի երրորդ երեխան է և միակ դուստրը։ Նրա ավագ եղբայներն են` Հարավսլավիայի արքայազներ` Նիկոլասն ու Ալեքսանդրը։ Նա Իսպանիայի Սոֆիա թագուհու և Ուելսի արքայազն Չարլզի երկրորդ զարմուհին է։

Ամուսնություններ և երեխաներԽմբագրել

1961 թվականի հունվարի 19-ին արքայադուստրը ամուսնացել է Հովարդ Օքսենբերգի հետ, նրանք երկու դուստր ունեն` Քեթրինն ու Քրիստինան։ 1969 թվականաին Ելիզավետան բաժանվել է առաջին ամուսնուց։ Երկորդ անգամ ամուսնացել է 1969 թվականի սեպտեմբերին` Նիլ Ռոկսբուրգ Բալֆորի հետ, այդ ամուսնությունից ծնվել է որդին` Նիկոլասը։ 1987 թվականին փետրվարի 28-ին ամուսնացել է Մանուել Ուլոա Էլիասի (Manuel Ulloa Elias)` Պերուի նախկին վարչապետի հետ։ Երկրորդ և երրորդ ամուսնությունների արանքում սիրային հարաբերությունների մեջ էր բրիտանացի դերասան Ռիչարդ Բյորտոնի հետ։

ԿրթությունԽմբագրել

Արքայադուստր Ելիզավետան սովորել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, գեղարվեստի պատմություն է ուսումնասիրել Փարիզում։ Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, սերբերեն լեզուներին։ Սերբիայի քաղաքացի է։ Նախկինում երկու քաղաքացիություն ուներ`Սերբիայի քաղաքացի լինելուց զատ, նաև ԱՄՆ-ի քաղաքացի էր, սակայն 2012 թվականին հրաժարվել է Ամերիկայի քաղաքացիությունից «հուզական պատճառներից» ելնելով[5]։

Քաղաքական ակտիվությունԽմբագրել

Արքայադուստրը մասնակցել է նախկին Հարավսլավիայի ժողովուրդների միջև խաղաղության հաստատման գործընթացին։ 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծման ժամանակ ակտիվորեն քննադատել է ՆԱՏՕ-ին ամերիկյան հեռուստաալիքներով։ Չնայած գահաժառանգ Ալեքսանդրի առարկություններին` 2004 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը։ Նա 63 991 հազար ձայն է հավաքել, կամ 2,01%, 15 թեկնածուների շարքում զբաղեցնելով 6-րդ տեղը։ 2001 թվականից ապրում է Բելգրադում։

ԾանոթագրություններԽմբագրել