Ելենա Ռումինսկայա

Ռումինիայի թագավոր Միխայ I-ի և նրա կնոջ՝ թագուհի Աննայի կրտսեր դուստրը

Ելենա Ռումինսկայա (ռումիներեն՝ Elena, Principesă a României, անվանում են նաև Ռումինիայի Արքայադուստր, նոյեմբերի 15, 1950(1950-11-15)[1], Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա), Ռումինիայի թագավոր Միխայ I-ի և նրա կնոջ՝ թագուհի Աննայի կրտսեր դուստրը, Վիկտորիա թագուհու ծոռնուհին։ Զբաղվում է հասարակական գործունեությամբ, վարում ազնվակիրթ կյանք։

Ելենա Ռումինսկայա
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Դավանանք Ռումինական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1950(1950-11-15)[1] (73 տարեկան)
Ծննդավայր Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա
Դինաստիա House of Hohenzollern-Sigmaringen (Romania)? և House of Romania?
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն և  Ռումինիա
Հայր Միխայ I[1]
Մայր Queen Anne of Romania?[1]
Ամուսին Robin Medforth-Mills? և Alexander Nixon?
Զավակներ Nicholas de Roumanie-Medforth-Mills? և Elisabeta Karina de Roumanie-Medforth-Mills?
 
Պարգևներ
Կառոլ I-ի շքանշան և Ռումինիայի թագի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 15-ին Լոզանում՝ դառնալով թագավորական ընտանիքի երկրորդ դուստրը, նրա քույրը Ռումինիայի արքայադուստր Մարգարիտան էր։ Ելենան մկրտվեց ուղղափառ հավատքով, նրա կնքամայրերն էին Հունաստանի և Դանիայի արքայադուստր Ելենան, ինչպես նաև Մարիա Թեքցին։

Մանկությունը անցել է Լոզանի ընտանեկան տանը և Միացյալ թագավորությունում, Հարթֆորշիր կոմսության Ayot St Lawrence բնակավայրում։ Դպրոցում սովորելու ժամանակ արձակուրդները քրոջ հետ անցկացնում էին տատիկի, Ելենայի մոտ, Իտալիայում, Ֆլորենցիայում Sparta ամառանոցում, ինչպես նաև Դանիայում, արքայադուստր Մարգարիտայի և արքայազն Ռենեյի հետ։ Ելենան նախնական կրթությունը ստացել է Շվեյցարիայում, այնուհետև ուսումը շարունակել է Անգլիայում, դպրոցական տարիներին հրապուրվել է սպորտով։ 1970-ական թվականների կեսերին որոշ ժամանակ դասավանդել է Լոնդոնում, հաշմանդամ երեխաներին, այնուհետև անցել է ռեստավրացիայի արվեստի երկամյա դասընթացներ, որից հետո աշխատել է լոնդոնյան ռեստավրացիոն ընկերությունում։ 1980-ական թվականներին իր առաջին ամուսնու հետ միասին սկսեցին իրականացնել մի ծրագիր, որով 45 եթովպացի փախստական հաշմանդամների սովորեցնում էին տարբեր արհեստներ։ 1982 թվականին Ելենան Սուդանում, Էլ-Գեզիրում հիմնադրեց Միջազգային դպրոց[2]։ 1990 թվականին ամուսնու հետ միասին հիմնադրեցին Ռումինիայի օգնության Հյուսիսարևմտյան հիմնադրամը, որը օժանդակություն էր ցուցաբերում Չաուշեսկուի ռեժիմի զոհերին։

2011 թվականի հունիսին Ելենան իր երկրորդ ամուսնու հետ միասին այցելեցին Դարեմ կոմսության Դարլինգտոնի Queen Elizabeth Sixth Form College քոլեջ, որպեսզի պարգևներ շնորհեն այն ուսանողներին, ովքեր կամավոր մեկնել էին Ռումինիա՝ Բարշովում բնակելի տների շինարարությանը և նորոգմանը օժանդակելու համար[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին նա մասնակցեց Լոնդոնում կազմակերպված Աբդուլ-Բախի պատմական ճամփորդության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ 2012 թվականի ապրիլի 25-ին Ելենան ամուսնու հետ միասին մասնակցեց Ելիզավետա II–ի Ադամանդե հոբելյարին և Դարեմ կոմսության Stanhope քաղաքում հանդիսավոր բացեցին Royal teas թագավորական թեյարանը։ Ելենա Ռումինսկայան ամեն տարի մասնակցում է Լիվրեյնյան ընկերության լոնդոնյան Սիթի հանդիսավոր ճաշկերութին։

Նա իր ժամանակն անցկացնում է (ամուսնու և դստեր հետ) Մեծ Բրիտանիայի Դարեմ կոմսության Easington բնակավայրում գտնվող սեփական կալվածքում և Ռումինիայում, որտեղ բնակվում է Բուխարեստում Elisabeta Palace պալատում։

Ելենա Ռումինսկայան ստացել է ռումինական պարգևներ` Կառոլ I–ի շքանշան (Մեծ խաչ), Ռումինիայի Թագի շքանշան (Մեծ խաչ) և Custodele Coroanei Române մեդալ։ Ստացել է նաև այլ երկրների պարգևներ, այդ թվում Ֆրանցիսկոս I–ի շքանշան (Մեծ խաչ) և Իշխան Դանիիլ I–ի շքանշան (Մեծ խաչ)։

Ընտանիք խմբագրել

Ելենա Ռումինսկայան ամուսնացել է 1983 թվականի հուլիսի 20-ին, դոկտոր Ռոբին Մեդֆորդ-Միլլսի հետ, Դարեմում կայացած քաղաքացիական արարողակարգով։ 1983 թվականի սեպտեմբերի 24-ին նրանք ամուսնացել են թագավորական արարողակարգով՝ Լոզանի Հունական Ուղղափառ եկեղեցում։ Ունեն երկու երեխա` Նիկոլաս Մեդֆորդ-Միլլսը (ծնվ.՝ 1 ապրիլի 1985), Էլիզաբեթ Մեդֆորդ-Միլլսը (Elisabeta Karina de Roumanie Medforth-Mills, ծնվ.՝ 4 հունվարի 1989)։ Ամուսնությունից 8 տարի անց՝ 1991 թվականի նոյեմբերի 28-ին, նրանք ամուսնալուծվել են։

Երկրորդ անգամ ամուսնացել է 1998 թվականի օգոստոսի 14-ին Alexander Philips Nixon McAteer-ի հետ (ծնվ.՝ 1964) Դարեմի կոմսության Peterlee քաղաքում՝ քաղաքացիական արարողակարգով։ Նրա ամուսինը համարվում էր Սուրբ Գեորգիի անվան Կոնստանտինովյան ռազմական շքանշանի ասպետ և ունի մի շարք ռումինական պարգևներ։ Հրաժարվում է ընդունել որևէ թագավորական տիտղոս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. Olga S. Opfell. Royalty Who Wait: The 21 Heads of Formerly Regnant Houses of Europe. էջ 198. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  3. «Volunteering in Romania – Queen Elizabeth Sixth Form College». Qeliz.ac.uk. 2012 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել