Ելենա Գեորգիևնա Ջիչոևա (ռուս.՝ Елена Георгиевна Джичоева, հունիսի 16, 1939(1939-06-16), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գրաքննադատ, լրագրող, գրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1989), Ռուսաստանցի գրողների միության անդամ (1991), Ռուսաստանի լրագրողների միության անդամ, պատվավոր ռադիստ։

Ելենա Ջիչոևա
Ծնվել էհունիսի 16, 1939(1939-06-16) (84 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, գրական քննադատ և լրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ռուսաստանի լրագրողների միություն և Ռուս գրողների միություն

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ելենա Գեորգիևնան ծնվել է 1939 թվականի հունիսի 16-ին, Դոնի Ռոստով քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1956 թվականին, ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի (ՌՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետ։ Համալսարանում նրա մեջ հետաքրքրություն է առաջացել գրականության ոլորտում հետազոտական աշխատանքների նկատմամբ. Է. Մ. Ռեմարկի մասին նրա հոդվածը, որը կարդացվել է ֆակուլտետի գիտական համաժողովում, տպագրվել է ՌՊՀ-ի ժողովածուում։ Դիպլոմային աշխատանքի թեմա է դարձել Ջոն Գոլսուորդիի ստեղծագործությունների ուսումնասիրությունը, որի պատմվածքներից շատերը, որոնք այն ժամանակ դեռևս ռուսերեն չէին թարգմանվել, Ե. Ջիչոևան հատուկ թարգմանել է դիպլոմայինի համար։

Համալսարանն ավարտելուց հետո Ելենա Ջիչոևան աշխատել է Վյոշենսկայայի շրջանային թերթում, դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Ավելի ուշ նա աշխատել է որպես «Ռոստիզդատի» խմբագիր, «Մոլոտ» մարզային թերթի գրական աշխատող, Ռոստովի հեռուստատեսության գրական- դրամատիկական հաղորդումների ավագ խմբագիր, ռադիո «Դոն-ՏՌ»-ի գեղարվեստական-հրապարակախոսական հաղորդումների խմբագիր։

Ե. Գ. Ջիչոևայի «Հաղթահարում» առաջին գիրքը (ակնարկներ Վ. Սյոմինի կյանքի և ստեղծագործության մասին), որը լույս է տեսել 1982 թվականին «Ռոստիզդատում», դրական արձագանքներ է ստացել «Նովի միր», «Վոպրոսի լիտերատուրի», «Լիտերատուրնոյե օբոզրենիե», «Դոն», «Պոդյոմ» ամսագրերում, Ռոստովի և մարզի թերթերում։

1988 թվականին «Ռոստիզդատ» հրատարակչությունում լույս է տեսել Բորիս Իզյումսկու ստեղծագործագործությունների մասին Ելենա Ջիչոևայի «Ժամանակի երկու դեմքը» գիրքը։

Ելենա Ջիչոևայի հետագա գրքերն ու հոդվածները նվիրված էին ռազմական արձակին և ճշմարտացի ու կեղծ գրականության վերաբերյալ մտորումներին։

1989 թվականին Ելենա Գեորգիևնա Ջիչոևան ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն որպես քննադատ։ 1991 թվականից Ռուսաստանցի գրողների միության անդամ է։

Ելենա Ջիչոևայի հոդվածներն ու ակնարկները տպագրվել են Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Վորոնեժի ամսագրերում, հավաքական ժողովածուներում։ 1992 թվականից «Դոն-ՏՌ» պետական հեռուստառադիոընկերությունում նա վարում է «Գրական Դոն» ռադիոհաղորդաշարը։

Ելենա Գեորգիևնա Ջիչոևան Ն. Պոգոդինի անվան մարզային լրագրողական մրցանակի դափնեկիր է։

Ե. Գ. Ջիչոևան ապրում է Դոնի Ռոստովում։

Ստեղծագործություններ խմբագրել

Առանձին հրատարակություններ.

  • Преододение. Очерк жизни и творчества Виталия Сёмина. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1982.
  • Два портрета (в соавт. С. А. Истогиной) — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1986.
  • Притяжение. Сборник литературно-критических статей. — Воронеж: Центрально-Чернозёмное кн. изд-во, 1987.
  • Два лика времени. Очерк жизни и творчества Б. В. Изюмского. — Ростов-н/Д: Ростовское кн. изд-во, 1988.
  • Сотворение художественного. Статьи и рецензии — Ростов н/Д: Ростовское кн. изд-во, 1990.
  • Ходите чаще в гости к старикам. — Ростов-н/Д: МП «Книга», 1999.
  • Серебряная дорога. — Ростов н/Д: изд-во журнала «Ковчег», 2008.
  • Вспоминать и жить. Воспоминания, эссе, беседы, размышления о пиателях. — Ростов-н/Д: изд-во «Булат», 2011.

Աղբյուրներ խմբագրել

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ խմբագրել