Ելենա Պապոյան
Ելենա Վլադիմիրի Պապոյան (նոյեմբերի 13, 1933, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 16, 1995, Երևան, Հայաստան), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1995)։
Ելենա Պապոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1933 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 16, 1995 (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1995) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Կենսագրություն Խմբագրել
Ելենա Պապոյանը ծնվել է 1933 թվականին Թիֆլիսում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1955-1995 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1974 թվականից եղել է ավագ, 1995 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 1973-1995 թվականներին՝ գիտական քարտուղար։
Աշխատանքները վերաբերում են ուղեղիկի, գլխուղեղի կեղևի և ուղեղաբնի շարժիչ կորիզների գործունեության նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների, ուղեղիկ-կեղևային համակարգի նեյտրոնային կազմավորման հարցերին։ Ուղեղի հետազոտության (1986 թվականից), Շարժողության ֆիզիոլոգիական ուսումնասիրության (1989 թվականից) միջազգային կազմակերպությունների անդամ[1][2]։
Աշխատություններ Խմբագրել
- Папоян, Елена Владимировна. Нейронные механизмы мозжечково-корковых взаимоотношений : автореферат дис. ... доктора биологических наук : 03.00.13. - Ереван, 1995. - 50 c[3].
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
- ↑ «Папоян, Елена Владимировна - Нейронные механизмы мозжечково-корковых взаимоотношений : автореферат дис. ... доктора биологических наук : 03.00.13 - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2016-11-03