Ելենա Վալերեվնա Միլաշինա (ռուս.՝ Елена Валерьевна Милашина, 1977[2][3][4], Դալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Նովայա Գազետա» հատուկ ծրագրերի բաժնի հատուկ թղթակից և խմբագիր։

Ելենա Միլաշինա
ռուս.՝ Елена Милашина[1]
Դիմանկար
Ծնվել է1977[2][3][4]
ԾննդավայրԴալնեգորսկ, Q37782907?, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2001)
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան, գրող, լրագրող, խմբագիր և investigative journalist
ԱշխատավայրՆովայա Գազետա
Պարգևներ և
մրցանակներ
 Elena Milashina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ելենա Միլաշինան ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 28-ին, Պրիմորիեի երկրամասի Դալնեգորսկ քաղաքում։ Սովորել է Ամուրսկ քաղաքի դպրոցում։ 1994-1995 թվականներին մասնակցել է FLEX փոխանակման ծրագրին, ինչն էլ նրան օգնել է հետագայում ընդունվել Մոսկվայի պետական համալսարան[12]։

Սովորելու ընթացքում` 1997 թվականից, Ելենա Միլաշինան սկսել է աշխատել «Նովայա Գազետա» թերթում որպես լրագրող և թղթակից։ Նրա դաստիարակներից մեկը Աննա Պոլիտկովսկայան էր։ 2000 թվականին Ելենա Միլաշինան հրատարակել է Կուրսկի ատոմային սուզանավի աղետի վերաբերյալ մի շարք նյութեր, որոնց համար նա ստացել է Ռուսաստանի լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակը՝ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում։ 2001 թվականին ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ելենա Միլաշինայի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում էր կոռուպցիայի, Հյուսիսային Կովկասում և Չեչնիայում մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես, Բեսլանում ահաբեկչական գործողության հետաքննության (2004), Աննա Պոլիտկովսկայայի (2006) և Նատալյա Էստեմիրովայի (2009) սպանությունների և Հարավային Օսիայում (2008) հակամարտության թեմաներով նյութերի հրապարակումը։ 2009 թվականի հոկտեմբերին Ելենա Միլաշինան դարձաել է Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության ամենամյա մրցանակի դափնեկիր[13]։ 2006 թվականի փետրվարի 16-ին Միլաշինան Բեսլանում հարձակման է ենթարկվել[14]։

2010 թվականի մարտին Ելենա Միլաշինան ստորագրեց Ռուսաստանի ընդդիմության կոչը՝ «Պուտինը պետք է հեռանա»։ 2012 թվականի ապրիլի 5-ին Ելենա Միլաշինան ծեծի ենթարկվեց Մոսկվայի մերձակայքում գտնվող Բալաշիխայում։ Հարձակվողները դաժան ծեծի էին ենթարկել և թալանել նրան, իսկ ոստիկանական պարեկությունը ժամանել էր մեկուկես ժամ անց և օգնություն չէր ցուցաբերել[15]։

2013 թվականի մարտի 8-ին Ելենա Միլաշինան պարգևատրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի համարձակ կանայք» հատուկ մրցանակով։

  Լրագրողական անվախ և քաջարի աշխատանքի համար, Ռուսաստանում և հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար մենք Ելենա Միլաշինային ճանաչել ենք որպես համարձակ կին։
- ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի
 

Մրցանակը Ելենա Միլաշինային էր հանձնել ԱՄՆ նախագահի կինը` Միշել Օբաման[16]։

2015 թվականին Ելենա Միլաշինան զբաղվում էր Նոժայ-Յուրտ թաղամասի ոստիկանության բաժնի պետի և անչափահաս աղջկա ամուսնության հետաքննության գործով։ Այս դեպքի հետաքննության հետ կապված նա մահվան սպառնալիքներ էր ստացել[17]

2017 թվականին Ելենա Միլաշինան դարձավ Չեչնիայում գեյերի զանգվածային հետապնդման հետաքննության հեղինակ, որի հետ կապված էլ ստացել էր մեծ թվով սպառնալիքներ։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Նովայա Գազետա»-ի և «Միլաշինան ընդդեմ Ռուսաստանի» գործով արձանագրել էր խոսքի ազատության խախտում ռուսաստանյան դատավարության ընթացքում և 2003 թվականին հրապարակված Միլաշինայի հոդվածով «Կուրսկի գործը» պետք է վերաբացվի[18]։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակ «Լրագրողական հետաքննություններ» անվանակարգում (2001) - Կուրսկի միջուկային սուզանավի աղետի մասին նյութերի շարքի համար[19]
  • Human Rights WatchԱլիսոն դե Ֆորջեսի անվան մրցանակ (2009) «Անձնական խիզախության, կոռուպցիայի դեմ պայքարի և Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար»։
  • Մոսկվայի Հելսինկյան խմբի մրցանակ (2009) - «լրագրողական գործունեության համար` մարդու իրավունքների արժեքների առաջընթացի համար»[20]
  • ԱՄՆ Պետդեպարտամենտի «Աշխարհի խիզախ կանայք» մրցանակ (2013) - «անվախ և համարձակ լրագրողական աշխատանքի և Ռուսաստանում ու հարևան երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար»[21]։
  • Ախմեդնաբի Ախմեդնաբիևի անվան մրցանակ (2015) - 2014 թվականի նոյեմբերի 7-ին լույս տեսած «Մատների շուրջը» հոդվածի համար[22]։
  • Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակ (2016) «Չեչնիայի իշխանությունների կողմից քննադատությունը ճնշելու համար օգտագործված «ահաբեկման մարտավարության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման գործում ունեցած ավանդի համար»[23]։
  • «Խմբագրական խորհուրդ» մրցանակ (2017) (Իրինա Գորդիենկոյի և Ելենա Կոստյուչենկոյի հետ համատեղ) - «Չեչնիայում գեյերի հետապնդման և սպանության վերաբերյալ հրապարակումների շարքի համար»[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://meduza.io/feature/2023/07/04/trebovali-razblokirovat-gadzhety-oni-otkazalis-milashinoy-za-eto-slomali-paltsy
  2. 2,0 2,1 Third Section Case Novaya Gazeta and Milashina v. RussiaECHR.
  3. 3,0 3,1 First Section Case Novaya Gazeta and Milashina v. RussiaECHR.
  4. 4,0 4,1 Elena MilashinaVrije Universiteit Brussel.
  5. https://apnews.com/article/russia-chechnya-milashina-attacked-e60510dd6bc9496071ec8fdd09ffd65b
  6. https://novayagazeta.ru/articles/2002/02/11/15790-laureaty-premiy-soyuza-zhurnalistov-rossii-za-2001-god-zolotoe-pero-rossii
  7. https://frittord.no/en/prizes/free-media-awards
  8. https://frittord.no/en/prizes/free-media-awards/elena-milashina-russia
  9. https://redkollegia.org/archives/authors/elena-milashina
  10. https://cavavub.be/nl/eredoctoraten
  11. https://www.colta.ru/news/16857-vruchena-premiya-professiya-zhurnalist
  12. VOA: Российские власти «закрыли» школьникам Америку // Голос Америки. — 2014.
  13. Елена Милашина // Human Rights Watch. — 2011.
  14. Письмо главного редактора Արխիվացված 2008-09-04 Wayback Machine, Дмитрий Муратов, Новая газета, 25 декабря 2006 г.
  15. Би-Би-Си: «Журналистку „Новой газеты“ избили в Подмосковье»
  16. «Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество | ИноСМИ - Все, что достойно перевода». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  17. "Новая газета": Елене Милашиной угрожают убийством // Радио Свобода : радио. — 2015, июня.
  18. Постановление ЕСПЧ по заявлению № 4097/06(անգլ.)
  19. ЛАУРЕАТЫ ПРЕМИЙ СОЮЗА ЖУРНАЛИСТОВ РОССИИ ЗА 2001 ГОД «ЗОЛОТОЕ ПЕРО РОССИИ» // Новая газета : газета. —М., 202.
  20. Люди слова и дела. — 2009. — № 143.
  21. Ануш Аветисян. Российский журналист Елена Милашина получила награду США за женское мужество // Голос Америки : редио. — 2013.
  22. Победителем конкурса в память об Ахмеднаби Ахмеднабиеве стала Елена Милашина // Кавказский Узел. — 2015.
  23. Журналисты Елена Милашина и Сеймур Хази удостоены премии имени Герда Буцериуса // Московская Хельсинкская группа. — 2016.
  24. ЛЕНА МИЛАШИНА, ИРИНА ГОРДИЕНКО: «РАСПРАВЫ НАД ЧЕЧЕНСКИМИ ГЕЯМИ (18+)» // Премия «Редколлегия». — 2017.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Միլաշինա» հոդվածին։