Ելենա Կացյուբա
Ելենա Կացյուբա (ռուս.՝ Еле́на Алекса́ндровна Кацю́ба, հունվարի 24, 1946 կամ 1946[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2020 կամ 2020[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի։
Ելենա Կացյուբա Еле́на Алекса́ндровна Кацю́ба | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 24, 1946 կամ 1946[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | փետրվարի 15, 2020 կամ 2020[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | պոեզիա և Դյուրադարձուկ |
Պարգևներ | |
Կայք | writer21.ru/kacyuba-e/ |
![]() |
Ավարտել է Կազանի համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Յուննա Մորիցի և Անդրեյ Վոզնեսենսկու նախաձեռնությամբ Կացյուբան ընդունվել է գրողների միություն Հենրիխ Սապգիրի երաշխավորությամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո ԳՄ կայացած առաջին համաժողովում։
Մասնակցել է Սորբոնի (2002) Ռուսական բանաստեղծական ընթերցումներին, Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառին (2004), Փարիզի (2005) Գրքի սալոնին, «Կիևյան դափնիներ» (2007) պոետական փառատոնին, Պրագայի «Եվրոպա 2008» միջազգային գրական առաջին փառատոնին, Հարավային Կորեայի Մանխե քաղաքում (2012) կայացած բանաստեղծական փառատոնին և այլն։
Նրա բանաստեղծություններն ընդգրկվել են «Դարի բանաստեղծությունը», «Դարի ինքնահրատ», «ДЕПО», «Ռուս բանաստեղծներն այսօր» և այլ նշանակալից ժողովածուներում։
Ելենա Կացյուբան ցայսօր հրատարակել է մի շարք գրքեր։ «Աղբյուսից» բացի նրա առավել հանրահայտ ժողովածուներն են «Դրախտների խաղը» (2003) և «Լուսնի վկայությունը» (2008)[2]։
Ելենա Կացյուբան հայերեն Խմբագրել
- Կրակի մարդիկ; Մոմը; Քնքշանքի դպրոց; Գիշերային անցում; Աղբանոցում փոխարինվողներ չկան; Թատրոնախոս; «Կյանքը նշանակված է մի վարդով միայն...»; «Նախ իր ծնունդը կերպարն ապրում է դժոխքի մեջ...»; Սանդուղք; Երբ...; «Գնայի ու գնայի ուր աչքս կտրում է...»; Սիրահար ձկները; Ամպրոպ; Զգեստը։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 123-137։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։