Ելենա Անատոլիի Լուկյանովա (ռուս.՝ Елена Анатольевна Лукьянова, հունիսի 27, 1958(1958-06-27), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս իրավաբան, քաղաքական գործիչ, ՌԴ Հասարական Պալատի անդամ, փաստաբան (1996 թվականից)[1], իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ելենա Լուկյանովա
ռուս.՝ Елена Анатольевна Лукьянова
Դիմանկար
Ծնվել էհունիսի 27, 1958(1958-06-27) (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1980)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունփաստաբան, իրավաբան, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, տնօրեն և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԷկոնոմիկայի բարձրագույն դպրոց
Ծնողներհայր՝ Anatoly Lukyanov?
ԿուսակցությունՌուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն, Ժողովրդական ազատության կուսակցություն և Civic Initiative?
Պարգևներ և
մրցանակներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Անդամությունthird Public Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015)

ԿենսագրությունԽմբագրել

Ելենա Լուկյանովան ծնվել է 1958 թվականի հունիսի 27-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1980)։ Թեկնածուական դիսերտացիան գրել է «Օրենքը որպես խորհրդային պետական իրավունքի աղբյուր» (ՄՊՀ, 1984)։ Դոկտորական դիսերտացիան՝ «Ռուսաստանի պետականությունը և սահմանադրական օրենսդրությունը» (ՄՊՀ, 2003)։

1984 թվականից աշխատում է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ Սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։ Դասախոսում է Ռուսաստանի սահմանադրական իրավունքը։ Կարդում ընդհանուր լեքցիոն կուրս, «Սահամանադրական օրենսդրությանը արգացումը Ռուսաստանի Դաշնությունում», նախկինում՝ «ԱՊՀ երկրների սահմանադրական օրենսդրություն»։ Գիտական հետաքրքրությունների ոլորտ. իրավունքի աղբյուրներ, օրենսդրական գործընթացքի խնդիրներ, իրավաբանական կոլիզիաներ և այլն։

Աշխատել է Պետական Դումայի առաջին և երկրորդ գումարման ապարատում, Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի խորհրդական, Փաստաբանների Մոսկվայի մարզի կոլեգիայի անդամ է, մասնագիտացված է ընտրական վճիռների և ընտրությունների իրավաբանական ապահովման հարցերով։ Մասնակցել է մի շարք կարևոր քաղաքական գործերի քննման գործում. 2003 թ. դումայական ընտրությունների արդյունքների վավերականության (Գերագույն դատարանում), Սահմանադրությանը նահանգապետների ուղիղ ընտրությունների վերացման համապատասխանելու և այլն։

ԸնտանիքԽմբագրել

  • հայրը՝ Անատոլի Լուկյանով, իրավաբանական գիտությունների դոկտոր, նախկինում հայտնի քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ (1990-1991)։
  • մայրը՝ Լյուդմիլա Լուկյանովա, Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր
  • որդին՝ Վլադիմիր Լուկյանով, իրավաբան։

ԱշխատություններԽմբագրել

Ավելի քան 50 աշխատությունների հեղինակ է, այդ թվում «Օրնեքը որպես խորհրդային իրավունքի աղբյուր» (Մոսկվա, 1988), «Ռուսական պետականությունը և սահմանադրական օրենսդրությունը Ռուսաստանում (1917-1993)» (Մոսկվա, 2000), «Ժամանակաշրջանների և մայրցամաքների ծայրակցատեղում. ռուսական պետականության պատմության առթիվ. Ձեռնարկ ռեֆորմատոների համար» (Մոսկվա, 2002

ՊարգևներԽմբագրել

  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1989) «Օրնեքը որպես խորհրդային իրավունքի աղբյուր» աշխատության համար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Փաստաբանների գրանցիչ»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12 

Արտաքին հղումներԽմբագրել