Ելենա Թանղիևա-Բիրզնիեկ

բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ

Ելենա Թանղիևա-Բիրզնիեկ (Բեկ-Մելիք Թանղիևա) Ալեքսանդրի (ապրիլի 13, 1907(1907-04-13), Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 31, 1965(1965-07-31), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1956): Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1960)[2]:

Ելենա Թանղիևա-Բիրզնիեկ
Ծնվել էապրիլի 13, 1907(1907-04-13)
ԾննդավայրՊավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 31, 1965(1965-07-31) (58 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ելենա Թանղիևա-Բիրզնիեկը ծնվել է 1907 թվականի ապրիլի 13(26)-ին, Թիֆլիս քաղաքում (Վրաստան)։ Ունի ռուս և հայկական արմատներ, նախնիների շարքում կային Ռուսաստանի արվեստի աշխարհում հայտնի մարդիկ։ 1924 թվականին Ելենան ավարտել է Պետրոգրադի բալետային դպրոցը Ագրիպինա Վագանովայի դասարանը։ 1924-1927 թվականներին եղել է Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Ընդունվել է նախկին Մարիինյան թատրոնի թատերախմբում, սակայն 1927 թվականին լատվիացի դիվանագետ Ա. Բիրզնիեկի հետ ամուսնանալուց հետո նրա հետ մեկնել է Ռիգա։ 1928 թվականին Ելենան բացել է իր բալետի դպրոցը։ 1927-1937 թվականներին եղել է Լատվիայի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Նրա կարիերան որոշ ժամանակ ընդհատվել էր առողջական խնդիրների պատճառով, բայց 1939 թվականին կրկին վերադարձել է թատրոն։ 1940 թվականին, երբ Լատվիան դարձել է ԽՍՀՄ-ի մաս, Ելենան նշանակվել է թատրոնի բալետի դպրոցի գեղարվեստական ղեկավար, բայց պատերազմը ընդհատել է այդ աշխատանքը։ 1945-1965 թվականներին եղել է Լատվիայի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր, 1956-1965 թվականներին՝ Լատվիայի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստեր, 1951-1956 թվականներին՝ Լատվիայի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր բալետմայստեր։ 1925-1965 թվականներին (ընդհատումներով) դասավանդել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, Լատվիայի օպերայի և բալետի թատրոնի պարի ստուդիայում։ 1957 թվականին Ելենան նշել է ծննդյան 50-ամյակը Ստրասի երաժշտության բալետի ստեղծմամբ` «Կապույտ Դանուբում» երաժշտության համար[3][4][5]։

Ելենա Թանղիևա-Բիրզնիեկը մահացել է 1965 թվականի հուլիսի 31-ին, Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում[6]։

Դերապարեր խմբագրել

  • Գյուլնարա (Ադանի «Կորսար»)։
  • Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»)։
  • Ռախմանինով Ս. «Սիմֆոնիկ պարեր»
  • Ռավել Մ. «Բոլերո»
  • Սկուլտեի «Խորեոգրաֆիկ բանաստեղծություն»

Պարգևներ խմբագրել

  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
  • Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1960)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Театральная энциклопедия (ռուս.) / под ред. С. С. МокульскийМ.: Большая российская энциклопедия, 1960.
  2. «Елена Александровна Тангиева-Бирзниек (Elena Tangiyeva-Birizniek) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  3. «ТАНГИЕВА-БИРЗНИЕК Елена Александровна». dancelib.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  4. Гурин, Александр (2015 թ․ հուլիսի 27). «Елена Тангиева-Бирзниеце: Армяно-русские корни латышского балета». Baltnews (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  5. «Елена Тангиева–Бирзниеце – ученица Агриппины Вагановой и педагог Михаила Барышникова: армянский след в латвийском балете - Фото». radiovan.fm (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 140