Ելենա Գնեսինայի հուշարձան (Մոսկվա)

Ելենա Գնեսինայի հուշարձան (ռուս.՝ Памятник Елене Гнесиной), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային դաշնակահարուհի և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ելենա Գնեսինային։ Հուշարձանը տեղադրվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի համերգասրահի դիմաց Արբատ թաղամասում (Մալի Ռժևսկի նրբանցքի կողմից)[1]։

Ելենա Գնեսինայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2004
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Ելենա Ֆաբիանովնա Գնեսինայի հուշարձանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին[2]։ Նրա հեղինակներն են քանդակագործներ Ալեքսանդր Նիկալաևիչ Բուրգանովը և նրա որդին` Իգոր Ալեքսանդրովիչ Բուրգանովը, իսկ ճարտարապետը` Եվգենի Ռոզանովը[1]։ Նրանք ստեղծել են քանդակագործական հորինվածք դաշնամուր նվագող երիտասարդ Ելենա Գնեսինայի տեսքով։ Ընդ որում` դաշնամուրի կափարիչի փոխարեն թռչունների թևեր են[2]։ Քանդակը պատրաստված է բրոնզից, ունի 3,5 մետր բարձրություն և տեղադրված է սև մարմարից պատրաստված պատվանդանին[1], որի վրա գրված է.

  Ելենա Ֆաբիանովնա Գնեսինային։  

Հուշարձանի բացումը հարմարեցվել է Ելենա Գնեսինայի 130-ամյակին և ինստիտուտի (այժմ ՝ ակադեմիա) հիմնադրման 60-ամյակին[1][2]։ 

Ելենա Գնեսինան Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի և Երաժշտական-մանկավարժական համալսարանի հիմնադիրներից է և տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել Արամ Խաչատրյանը և Առնո Բաբաջանյանը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Гнесиной в Москве в Малом Ржевском переулке». Արխիվացված է օրիգինալից 2018-04-05-ին. Վերցված է 2018-03-22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Памятник Елене Гнесиной».
  3. ««Ելենա Գնեսինա» հոդվածը «Հայկական սովետական հանրագիտարանում», հ. 3, էջ 139».

Արտաքին հղումներ

խմբագրել