Ելենա Գեորգիևա
Ելենա Տրայչևա Գեորգիևա (բուլղար․՝ Елена Георгиева, մարտի 15, 1930[1], Բրացիգովո, Պազարջիկի մարզ, Բուլղարիա - հունվարի 10, 2007[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի լեզվաբան, որի բուլղարերենի շարահյուսության վերաբերյալ աշխատանքի շնորհիվ բուլղարերենում շարադասությունը որոշվում է ֆունկցիոնալ նախադասության ակտուալ անդամատման տեսանկյունից։
Ելենա Գեորգիևա բուլղար․՝ Елена Георгиева | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1930[1] |
Ծննդավայր | Բրացիգովո, Պազարջիկի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | հունվարի 10, 2007[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | բանասեր, լեզվաբան, Bulgarist և համալսարանի դասախոս |
Երեխաներ | Բորիսլավ Գեորգիև |
Կենսագրություն
խմբագրելԵլենա Գեորգիևան ծնվել է 1930 թվականին Բուլղարիայի հարավում գտնվող Բրացիգովո քաղաքում։ Եղել է Լյուբոմիր Անդրեյչինի աշակերտը։ Աշխատանքային գործունեությունը կերտել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ներքո գործող Բուլղարերեն լեզվի ինստիտուտում[2]։ Նա առաջին վարչական մասնագետն է, որը աշխատանքի է նշանակվել ինստիտուտի հիմնադրումից ի վեր[3]։ Գեորգիևան դասավանդել է տարբեր ինստիտուտներում, այդ թվում` Պլովդիվի, Շումենի համալսարաններում[2], բուլղարերեն է դասավանդել Ֆրանսիայում[3]։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են ժամանակակից բուլղարերենի քերականությանը, պատմական լեզվաբանությանը, ձևաբանությանն ու շարահյուսությանը, ինչպես նաև հեղինակ է վերլուծական գրքերի ու դասագրքերի[3]։
1974 թվականին Գեորգիևան հրատարակել է «Գրական բուլղարերենում պարզ բառի շարադասությունը նախադասության մեջ» (բուլղար․՝ Slovored na prostoto izrečenie v bălgarskija knižoven ezik) աշխատությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել լեզվական ուսումնասիրությունների վրա։ Դա բուլղարերենի շարադասության առաջին ուսումնասիրությունը չէ, սակայն դա առաջին ուսումնասիրությունն էր, որը ցույց տվեց, որ շարադասությունը կախված է ոչ միայն հիմնական խնդրից, այլ հաղորդագրությունը փոխանցող նպատակից[4]։ Բառերը սովորական ֆորմատով դասավորելու փոխարեն` ենթակա, բայ, խնդիր, դրանք կարող են ներկայացվել շեշտադրումը փոխանցող այլ ձևաչափով[5]։
Գեորգիևան երկար տարիներ թղթակցել է «Բուլղարերեն լեզու և գրականություն» (բուլղար․՝ Български език и литература) ամսագրին։ Ի լրումն տարբեր հրապարակումների` մեծ է նրա ավանդը բուլղարերեն քերականության եռահատոր ակադեմիական հրատարակչության[2], ինչպես նաև «Grammar of contemporary Bulgarian literary language», «History of Modern Literary Language» գրքերի ստեղծման գործում։ Բուլղարիայի ազգային ռադիոյով վարել է «Ազգային ձայն» հաղորդումը[3]։
Ընտրյալ երկեր
խմբագրել- Обособени части в българския книжовен език [Portions on Bulgarian literary language] (Bulgarian). Sofia, Bulgaria: Bulgarian Academy of Sciences. 1964. OCLC 494398759.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Словоред на простото изречение в българския книжовен език [Simple word order in sentences in Bulgarian literary language] (Bulgarian). Sofia, Bulgaria: Bulgarian Academy of Sciences. 1974. OCLC 494399439.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Езикова култура и езиково обучение [Language Culture and Language Training] (Bulgarian). Sofia, Bulgaria: Народна просвета. 1979. OCLC 6196232.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Правописен речник на съвременния български книжовен език [Spelling Dictionary of Modern Bulgarian literary language] (Bulgarian). Sofia, Bulgaria: Bulgarian Academy of Sciences. 1983. OCLC 50388102.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Словоред на усложненото просто изречение [Word order of complex simple sentences] (Bulgarian). Sophia, Bulgaria: Bulgarian Academy of Sciences. 1987. OCLC 580906502.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - История на новобългарския книжовен език [History of Modern Literary Language] (Bulgarian). Sofia, Bulgaria: Bulgarian Academy of Sciences. 1989. OCLC 490295877.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Граматика на съвременния български книжовен език В 3 т [Grammar of contemporary Bulgarian literary language in three volumes] (Bulgarian). Sophia, Bulgaria: Абагар. 1998. ISBN 978-9-545-84241-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Մատենագիտություն
խմբագրել- Dyer, Donald Leroy (1992). Word Order in the Simple Bulgarian Sentence: A Study in Grammar, Semantics and Pragmatics. Amsterdam, The Netherlands: Rodopi. ISBN 90-5183-425-X.
- Преславски (Preslavski), Константин (Konstantin) (2007 թ․ հունվարի 11). «Почина видната българска езиковедка Елена Георгиева (1930-2007)» [Died prominent Bulgarian linguist Elena Georgieva (1930-2007)]. Kulturni Novini (Bulgarian). Bulgaria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «In Memoriam: Елена Георгиева» [In Memoriam: Elena Georgieva]. Електронно списание LiterNet (Bulgarian). Bulgaria: Институт за български език при БАН (Institute for Bulgarian Language at the Bulgarian Academy of Sciences. 1 (86). 2007 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Преславски, 2007
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Institute for Bulgarian Language, 2007
- ↑ Dyer, 1992, էջեր 14-15
- ↑ Dyer, 1992, էջ 16