Ելակային սերունդ
Ելակային սերունդ (հազվադեպ՝ «ազնվամորու սերունդ»[1], Ցաոմեյ Ցզու[2], չինարեն՝ 草莓族[3] կամ 草莓世代, փինյին՝ Cǎoméi zú կամ cǎoméi shìdài[4]), չինարեն նորաբանություն, որով կոչում են այն թայվանցիներին[5], որոնք ծնվել են 1981-1990 թվականներին և որոնք ելակի նման «հեշտորեն ճմլվում են», այսինքն՝ չեն դիմանում սոցիալական ճնշմանը կամ դժվար աշխատանքին՝ ի տարբերություն իրենց ծնողների սերնդի։ Այս եզրույթով բնորոշում են անհնազանդ[6], շփացած, եսասեր, մեծամիտ և ծույլ մարդկանց[7]։
ԵզրույթԽմբագրել
Հասկացությունն առաջացել է այն բանից, որ ծնողները մեծացրել են այս սերնդի ներկայացուցիչներին չափազանց խնամելով նրանց՝ տնտեսական զարգացման պայմաններում, ելակի նման, որն աճեցնում են ջերմոցներում և վաճառում մյուս մրգերից թանկ։
Այս եզրույթով բնորոշում են չինացիների մեծ մասին, որոնք ծնվել են 1980-ական թվականներից սկսած։ Ըստ ավագ սերնդի ներկայացուցիչների՝ չնայած լավ տվյալներին՝ նրանք պատրաստ չեն իսկական փորձությունների և խնդիրների․ նրանք մեծ ցնցումներ և մեծ ուրախություններ չեն ապրել և պատրաստ չեն դրանց, ինչպես ելակը պատրաստ չէ սառնամանիքի և անփույթ վերաբերմունքի[2]։
Նորաբանությունը հայտնի է դառնում Արևելյան Ասիայի մամուլում՝ սպառողական վարքագծի նկատմամբ ժողովրդագրական կամ հոգեգրական տեսակետներ արտահայտելու համար։ «Ելակի սերունդը» կարող է ասիական Y սերնդի նորաբանությունը դառնալ արևմտյան աշխարհում։
Սերնդի մեկ այլ անվանումն է «յոթերորդ դասարանցիներ», քանի որ Թայվանում կիրառվող պաշտոնական թվականության՝ նրանք ծնվել են 7-րդ տասնամյակում (70-79 թվականներին)՝ Չինաստանի Հանրապետությունում[5]։
2011 թվականին «Wealth» ամսագիրը և «Թափուր պաշտոնների բանկ 104» աշխատանքի տեղավորման գործակալությունն առաջարկեցին «ելակայիններին» վերանվանել «շփացածների, սակայն ազատների սերնդի» (կայ ֆեյ ցզու, անգլ.՝ cared-free), որպեսզի ընդգծվի նրանց արժեհամակարգում տեղ գտած անձնական ազատության կարևորությունը[5]։
Երգիծական կիրառումԽմբագրել
Այս եզրույթը երգիծական առումով կիրառվել է թայվանական ուսանողական շարժման կողմից 2008 թվականին։ Այս շարժումը պատասխանն էր Թայվանի նեղուց Չեն Յունլինի հետ կապերի զարգացման միության նախագահի այցին Թայվան[8][9]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «itanews»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ 2,0 2,1 compas.info Уникальные явления
- ↑ «草莓族».
- ↑ 草莓世代 The Strawberry Generation National Central University Center for the Study of Sexuality
- ↑ 5,0 5,1 5,2 Taiwan Today Всё ладно у ребят
- ↑ Schott Ben (նոյեմբերի 30, 2008)։ «Strawberry Generation»։ Նյու Յորք Թայմս
- ↑ «Strawberry generation»։ People's Daily Online։ հունվարի 7, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ Cooper, Marc (դեկտեմբերի 7, 2008)։ «Taiwanese students protest demonstration law»։ International Herald Tribune։ Վերցված է դեկտեմբերի 12, 2008
- ↑ «Wild Strawberries: Taiwanese Student Movement Stirs Anew»։ Huffington Post։ դեկտեմբերի 8, 2008։ Վերցված է դեկտեմբերի 12, 2008
Արտաքին հղումներԽմբագրել
- CHOU JENNY (Sep 12, 2005)։ «Experts: Strawberry Generation is just a myth, statistics say»։ Taipei Times։ Վերցված է 2010-06-19
- Estroff Marano Hara (նոյեմբերի 1, 2004)։ «A Nation of Wimps»։ Psychology Today։ Վերցված է 2010-06-19