Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան
Ելաբուգայի պետական պատմաճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարան (ռուս.՝ Елабужский государственный историко–архитектурный и художественный музей-заповедник), թանգարանային համալիր Թաթարստանի Ելաբուգա քաղաքում, որը միավորում է մի քանի հուշահամալիրներ (Իվան Շիշկինի տուն-թանգարան, Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ, Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան, Մարինա Ցվետաևայի հուշահամալիր), ինչպես նաև գավառագիտական համալիրը (քաղաքի պատմության թանգարան, ինտերակտիվ արվեստանոցներ, «Տրակտիր» թանգարան-թատրոն) և Իվան Շիշկինի գեղարվեստի պատկերասրահը։
Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Թաթարստան |
Վայր | Ելաբուգա |
Հիմնադրվել է | 1989 |
Կայք | elabuga.com |
Ստեղծման պատմություն
խմբագրելԵլաբուգայի պետական արգելոց-թանգարանը ստեղծվել է ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 30-ի №269 որոշմամբ[1]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի փետրվարի 25-ի № 176 որոշմամբ արգելոց-թանգարանը ներառվել է դաշնային նշանակության (համառուսական) պատմամշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։
Արգելոց-թանգարանի հիմնադիրը Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է։
Գործունեություն
խմբագրելԸստ կանոնադրության թանգարան-արգելոցի հիմնական գործունեությունն է`
- Թանգարանային իրերի և թանգարանային հավաքածուների հայտնաբերում, հավաքագրում, պահպանում, ուսումնասիրում, օգտագործում և հրատարակում։
- Պատմաճարտարապետական համալիրի, պատմական միջավայրի և հարակից լանդշաֆտների ամբողջականության ապահովում
- Մոնիտորինգի իրականացում պատմության և մշակույթի հուշարձանների վերաբերյալ
- Թաթարստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս զբոսաշրջային շուկայում Ելաբուգայի պատմա-մշակութային ժառանգության և բնական ժառանգության խթանում և տարածում
- Գեղարվեստական, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արհեստների զարգացման և քարոզչություն
Արգելոց-թանգարանի կառուցվածք
խմբագրելԵլաբուգայի պետական արգելոց-թանգարանը գտնվում է 491,5 հեկտար տարածք զբաղեցնող անվտանգության գոտում, միավորում է 195 մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնցից 6-ը դաշնային օբյեկտներ են, 106-ը` հանրապետական, 83-ը՝ տեղական նշանակության։ ԵՊԱԹ կառուցվածքը ներառում է 25 բաժանմունք, որոնցից 15-ը թանգարանային համալիրներ են՝
- Ելաբուգա քաղաքի պատմության թանգարան
- Ինտերակտիվ արվեստանոցներ
- «Տրակտիր» թանգարան-թատրոն
- Ցուցասրահ
- Արվեստի սրահ Art Cafe-ի հետ
- Իվան Շիշկինի տուն-թանգարան
- Իվան Շիշկինի անվան պատկերասրահ
- Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ
- Մարինա Ցվետաևայի գրական թանգարան
- Մարինա Ցվետաևայի հուշահամլիր
- Լվացքատուն
- Արծաթե դար գրադարան
- Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան
- «Елабужское городище» պատմա-հնագիտական թանգարանային համալիր
- «Ананьинский могильник» պատմա-հնագիտական թանգարանային համալիր
Պատկերասրահ
խմբագրել-
Ավերավայր
-
Ավերավայրի ցուցանակները երեք լեզվով
-
Իբրահիմ Առաջինի հուշարձանը
-
Բեռնանավեր
-
Սանդուղք
-
Վտանգավոր նստարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Паспорт Елабужского государственного музея–заповедника». ЕГМЗ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Елабужский государственный музей–заповедник». ЕГМЗ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- Сюжет об открытии музея Портомойни
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան» հոդվածին։ |