«Եթե ես մնամ» (անգլ.՝ If I Stay), ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է Գեյլ Ֆորմանի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 18-ին։

Picto infobox cinema.png
Եթե ես մնամ
If I Stay
If i stay.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
ՀիմքԵթե ես մնամ (վեպ)
Թվական2014, սեպտեմբերի 18, 2014[1] և սեպտեմբերի 11, 2014[2][3]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորR. J. Cutler?
ՊրոդյուսերԴենիզ Դի Նովի
Սցենարի հեղինակShauna Cross?
ԴերակատարներԱիշա Հինդս, Քլոե Գրեյս Մորեց, Ջեյմի Բլեկլի, Joshua Leonard?, Lauren Lee Smith?, Liana Liberato?, Միրեյ Ինոս, Սթեյսի Կիչ, Գաբրիել Ռոուզ[4], Չելա Հորսդել[4], Սարա Գրեյ[4], Aliyah O'Brien?[4], Paul Jarrett?[4] և Jakob Davies?
ՕպերատորՋոն դե Բորման
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
ՄոնտաժKeith Henderson?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն106 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ Միա Հոլլը, ով նվագում էր թավջութակ, սիրահարվում է մի երիտասարդի, որի անունը Ադամ է։ Ավտովթարի հետևանքով նրա ամբողջ ընտանիքը մահանում է, և ինքը՝ Միան մնում է կոմայի մեջ։ Հիմա նա իր հոգում պետք է կայացնի որոշում, մնա և շարունակի ապրել, թե փախչի այլ աշխարհ՝ իր ընտանիքի մոտ։

ԴերերումԽմբագրել

  • Քլոյե Գրեյս Մորեց - Միա Հոլլ
  • Միրեի Ինոս - Քեթ
  • Ջեյմի Բլեկլի - Ադամ
  • Ջոշուա Լեոնարդ - Դեննի
  • Լիանա Լիբերատո - Կիմ
  • Ստեյսի Կիչ - պապիկ
  • Լորեն Լի Սմիթ - Վիլլո
  • Ջեյկոբ Դեյվս - Թեդդի
  • Ալի Միլներ - Լիզ
  • Աիշա Հինդս - Ռամիրեսի քույրը

ԱրտադրությունԽմբագրել

2010 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ ֆիլմի արտադրությունը եղել է համանուն գրքի հիման վրա, որով զբաղվել է «Summit Entertainment»-ը։ Միայի դերը կատարել են Դակոտա Ֆեննինգը, Քլոյե Գրեյս Մորեցը և Էմիլի Բրաունինգը։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Քետրին Հարվիկը, բայց նրան փոխարինում է բրազիլացի ռեժիսոր Հեյտոր Դալիան, ով հետագայում լքում է նախագիծը։ 2013 թվականի հունվարի 24-ին Մորեցը պաշտոնապես հայտարարվեց ֆիլմի գլխավոր հերոսուհի։ Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին, Վանկուվերում։

ԵրաժշտությունԽմբագրել

Կոմպոզիտորը դարձել է Հեյտոր Փերեիրան։ Սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 19-ին «WaterTower Music»-ի կողմից։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել