Եզրաշրջիչ, պատրաստման, տեղափոխման կամ փաթթոցման ժամանակ շինվածքները շրջող մեխանիզմ։

Օգտագործվում է դարբնոց-դրոշմիչ, ձուլման և այլ արտադրամասերում, պահեստներում՝ բեռնման-բեռնաթափման աշխատանքների համար։ Դարբնոցային արտադրամասերում կիրառվող պարզագույն շղթայական եզրաշրջիչը կախվում է կամրջաձև ամբարձիչի կեռից։ Բեռնունակությունը մինչև 200 տ է։ Դարբնոցային և գլոցվածքային արտադրամասերում լայնորեն կիրառվում են ավելի բարդ տիպի եզրաշրջիչներ՝ կախովի և հատակի մանիպուլյատորներ (բեռնունակությունը՝ 0,75-ից մինչև 75 տ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 488