Եզնիկ Արիստակեսյան

հայ մանկավարժ

Եզնիկ Հակոբի Արիստակեսյան (1912, Մոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ։

Եզնիկ Արիստակեսյան
Ծնվել է1912
ԾննդավայրՄոլլա-Գյոկչա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1993թ. հունվարի 3
Մահվան վայրՔ. Մարալիկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուՀայերեն
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունմանկավարժ
ԱմուսինԱզգանուշ Դանիելյան
ԾնողներՀակոբ Արիստակեսյան, Փամբուխ Դոխոյան
ԿուսակցությունԿոմունիստական կուսակցության
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԵրեխաներՀակոբ Արիստակեսյան, Մելսիկ Արիստակեսյան ,Մարգետա Արիստակեսյան, Գոհար Արիստակեսյան

Կենսագրություն խմբագրել

Եզնիկ Արիստակեսյանը ծնվել է 1912 թվականին Անիի շրջանի Մարալիկ ավանում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից, մնացել՝ հորեղբոր խնամքին։ Ավարտել է Լենինականի ուսուցչական մեկամյա դասընթացները, 1933-1934 թվականներին մանկավարժական աշխատանքի է անցել Թալինի շրջանում։ Հետագայում տեղափոխվել է Անիի շրջանը, աշխատել է որպես դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Աշխատանքին զուգընթաց Արիստակեսյանը սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։ Ավարտական կուրսում ընդհատել է ուսումը և մեկնել բանակ[1]։

1941 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև պատերազմի ավարտն անցել է դժվարին ու հաղթական ուղի, Կովկասյան նախալեռներից հասնելով Լեհաստան, Գերմանիա և վերջնական հաղթանակը դիմավորել Չեխոսլովակիայում։ Արիստակեսյանը մարտնչել է 89-րդ հայկական, 151-րդ, 87-րդ գվարդիական, 387-րդ հրաձգային դիվիզիաների և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի դաշտային վարչության պաշտպանության 43-րդ հատուկ գումարտակի շարքերում։ Վիրավորվել է չորս անգամ և ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատի առաջավոր գիծը։ Արիստակեսյանը 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 387-րդ հրաձգային դիվիզիայի 1271-րդ հրաձգային գնդի կազմում կռվել է Ղրիմում, Պերեկոպի և Սիվաշի շրջանում թշնամու թիկունքում, ծովային դեսանտային գործողություններում։ Առաջադրանքները կատարելու համար ստացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալությունը, իսկ Ղրիմի ազատագրման համար մարտերի ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Ղրիմի ազատագրման մարտերի նախօրյակին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով և շքանշաններով[1]։

Պատերազմի ավարտից հետո Արիստակեսյանը Արթիկի, Անիի շրջանների տարբեր գյուղերում աշխատել է ուսուցիչ, դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Անբասիր աշխատանքի համար Եզնիկը 1951 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։ 42 տարվա մանկավարժական աշխատանքից հետո Արիստակեսյանն անցել է թոշակի, բայց ակտիվորեն մասնակցել է պատերազմի վետերանների Անիի շրջանային խորհրդի աշխատանքներին[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել