Եղջրակիր, եզնապտուղ (Ceratocarpus L․), թելուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ոչ բարձր, միամյա խոտեր են պատված աստղաձև մազիկներով։ Ցողունները խիստ ճյուղավորված են, ունեն նեղ, գծային տերևներ:Միատուն են, արական ծաղիկները (2—5-ական)՝ երկբլթակ, ջաղանջակերպ ծաղկապատյանով և մեկ առէջով, իգականները՝ առանց ծաղկապատյան։ Պտուղը սրածայր, փշանման ելուստներով է։ Հայտնի է տեսակ, որոնք աճում են Հայաստանում, Չինաստանում, Աֆղանստանում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանի ցածրադիր կիսանապատային գոտում հանդիպում է ավազուտային եղջրակիր (Ceratocarpus arenarius) տեսակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 509
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջրակիր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղջրակիր» հոդվածին։