Եզնակող Սոսնովսկու

բույսերի տեսակ
Եզնակող Սոսնովսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Եզնակող (Bupleurum)
Տեսակ Եզնակող Սոսնովսկու (B. sosnowskyi)
Միջազգային անվանում
Bupleurum sosnowskyi

Եզնակող Սոսնովսկու (լատին․՝ Bupleurum sosnowskyi), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա թխակապույտ խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև մեկ մետրի։ Ցողունները վերևում ուժեղ գալարաձև են, իսկ տերևները` շատ ստվար։ Ծածկոցի թերթերը 5-8-ն են, խոշոր ու պահպանվող։ Պտղի ակոսիկներում եթերայուղային խողովակները միայնակ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում և Անատոլիայի հյուսիսարևելյան մասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստաններում, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 2000կմ²-ից պակաս է։ Տեսակին տնտեսական գործունեության հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման սպառնալիք։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.