Եզնակող Կոզո–Պոլյանսկու
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հովանոցավորներ
Տեսակ Եզնակող Կոզո–Պոլյանսկու
Լատիներեն անվանում
Bupleurum koso–poljanskyi


Եզնակող Կոզո–Պոլյանսկու (լատին․՝ Bupleurum koso–poljanskyi), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը 25-40 սմ է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, լայն ձվաձև կամ էլիպսաձև։ Հովանոցները 3-4 են, շատ բարակ մազանման անհավասար ճառագայթներով։ Ծածկոցի թերթերը ձվաձև են, եռաջիղ և ծաղկի ժամանակ հովանոցիկներին հավասար։ Ծաղիկները դեղին են։ Պտուղները էլիպսաձև են` նեղ թևավոր կողերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Իջևանի և Գեղամի ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտուց մինչև ալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–3000 մ բարձրությունների վրա, անտառներում, թփերի մացառուտներում, քարաթափվածքների վրա։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²–ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին անտառտնտեսական միջոցառումների, գյուղատնտեսական հանդակների ընդլայնման, անասունների կողմից տրորման հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անորոշ տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.