Գրիգորի Եգորով (լրագրող)

Եգորով Գրիգորի Անտոնովիչ (էրզ.՝ Григорий Антонович Егоров, նոյեմբերի 26, 1891(1891-11-26), Կամաևկա, Վերեշիմսկի գյուղխորհուրդ, Լոպատինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ - հունիսի 24, 1963(1963-06-24)[1], Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լրագրող, մորդովական ազգային հրատարակչության կազմակերպիչներից։

Գրիգորի Եգորով
Ծնվել էնոյեմբերի 26, 1891(1891-11-26)
ԾննդավայրԿամաևկա, Վերեշիմսկի գյուղխորհուրդ, Լոպատինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ
Մահացել էհունիսի 24, 1963(1963-06-24)[1] (71 տարեկան)
Մահվան վայրՏիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունխմբագիր

Կենսագրություն խմբագրել

Գրիգորի Եգորովը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 26-ին Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի Կամաևկա գյուղում, այժմ՝ Պենզայի մարզի Լոպատինսկի շրջան։ 1910 թվականին էքստեռն հանձնել է տեղական ուսուցչի կոչման քննությունները և դասավանդել գյուղական դպրոցում։ Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից է։ 1923-1927 թվականներին աշխատել է ՌԿ(բ)Կ Պետրովսկի և Կուզնեցկի գավառային կոմիտեներում, գավառային թերթում կազմակերպել է էրզյան լեզվով հավելվածի հրատարակումը։ 1927 թվականից եղել է համամորդովական «Якстере теште» («Կարմիր աստղ») թերթի խմբագիրը։ Էրզյան-մորդովերեն լեզվով է թարգմանել Նիկոլայ Գոգոլի և Ա. Մ. Գորկու ստեղծագործությունները[2]։

Մահացել է Տիրասպոլում, 1963 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://inpenza.ru/people/yegorov-g-a.php
  2. «ЕГОРОВ Григорий Антонович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • История Мордовии в лицах: Биограф. сб. Саранск, 1994.
  • Дёмин, Василий Иванович. Эрзянь журналистиканть эрямопингезэ: монография: кавто пельксстэ = История эрзянской журналистики: монография: в 2 ч. / Василий Дёмин. – Саранск: Лит. фонд России, 2013. – Васенце пельксэсъ = Ч. 1. – 404 с. – Мордов.-эрзя яз.
  • Савин О.М. Егоров Григорий Антонович / Пензенская энциклопедия. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001, с. 173