Ֆաիկա Ֆուադ Սադեկ (արաբ․՝ الأميرة فائقة بنت فؤاد الأول‎‎, հայտնի է նաև որպես Արքայադուստր Ֆաիկա, հունիսի 8, 1926(1926-06-08) կամ հունիսի 7, 1926(1926-06-07), Ras el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս - հունվարի 7, 1983(1983-01-07), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի ազնվական, Եգիպտոսի ալբանական գահատոհմի ներկայացուցիչ։

Ֆաիկա Եգիպտացի
արաբ․՝ الأميرة فائقة بنت فؤاد الأول‎‎)‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1926(1926-06-08) կամ հունիսի 7, 1926(1926-06-07)
ԾննդավայրRas el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էհունվարի 7, 1983(1983-01-07) (56 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԳերեզմանԿահիրե
Քաղաքացիություն Եգիպտոս
Կրոնիսլամ
ԱմուսինFuad Sadek?
Ծնողներհայր՝ Ահմադ Ֆուա I[1], մայր՝ Նազլի Սաբրի[1]
 Princess Faika of Egypt Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ֆաիկա Սադեկը ծնվել է Ալեքսանդրիայի Ռաս էլ Թին պալատում 1926 թվականի հունիսի 8-ին[2]։ Նա Ֆուադ թագավորի և Նազլի Սաբրիի դուստրն էր, Ֆարուկ թագավորի, արքայադուստրեր Ֆավզիայի, Ֆայզայի և Ֆաթխայի քույրը[3][4]։ Նրա նախապապը եղել է վարչապետ և արտաքին գործերի նախարար գեներալ-մայոր Մուհամմադ Շարիֆ-փաշան, որն ուներ թուրքական ծագում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆաիկան 1950 թվականի ապրիլի 5-ին Սան Ֆրանցիսկոյում քաղաքացիական արարողությամբ ամուսնացել է հասարակ եգիպտացի և կոնսուլական սպա Ֆուադ Սադեկի հետ[6][7][8]։ Սկզբում Ֆարուկ թագավորն այդ ամուսնությանը հավանություն չի տվել, բայց ավելի ուշ այն վավերացրել է[8][9]։ 1950 թվականի հունիսի 4-ին նրանք Կահիրեի Կոուբա պալատում ամուսնացել են կրոնական արարողությամբ[2][6]։ Ամուսնությունից հետո Ֆաիկայի ամուսինն ստացել է «բեյ» կոչումը[6]։ Զույգն ապրել է Նեղոսի Դոկկի պալատում, և Ֆուադ Սադեկն սկսել է աշխատել որպես Եգիպտոսի արտաքին գործերի նախարար[8]։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ 2 աղջիկ և 2 տղա[2][10]։

Մահ խմբագրել

Ֆաիկան տևական հիվանդությունից հետո մահացել է 1983 թվականի հունվարի 7-ին՝ 56 տարեկան հասակում[10]։

Պարգևներ խմբագրել

  • Ալ-Քեմալի ադամանդներով զարդ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The Muhammad 'Ali Dynasty». Royal Ark. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  3. Richard Hornsby (1994 թ․ հուլիսի 16). «Obituary: Princess Faiza Rauf». The Independent. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Nazli». A Bit of History. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  5. Goldschmidt, Arthur (2000). Biographical dictionary of modern Egypt. Lynne Rienner Publishers. էջ 191. ISBN 1-55587-229-8.
  6. 6,0 6,1 6,2 «Princess Faika to be wed Sunday». The City Herald. Cairo. UP. 1960 թ․ հունիսի 4.(չաշխատող հղում)
  7. «Egypt princess cut off for wedding commoner». The Milwaukee Sentinel. Cairo. INS. 1950 թ․ մայիսի 17. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 «Princess forgiven for marriage». The Mercury. Cairo. AAP. 1950 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  9. Rym Ghazal (2013 թ․ հուլիսի 8). «A forgotten Egyptian Princess remembered». The National. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  10. 10,0 10,1 «Princess Faika of Egypt Dies». The New York Times. AP. 1983 թ․ հունվարի 9. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաիկա Եգիպտացի» հոդվածին։