Լուպին
Mainelupin.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Genisteae
Ցեղ Լուպին (Lupinus)
L., 1753

Լուպին (լատ.՝ Lupinus), թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 1-1,5 մ։ Տերևները հերթադիր են, բարդմատնաձև, տերևիկները՝ ամբողջաեզր, երկարավուն-օվալաձև, գծանշտարաձև, երկարավուն–ձվաձև և այլն։ Ծաղկաբույլն ուղղաձիգ ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին, վարդագույն, կապույտ և այլն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը հաստակեղև, բազմասերմ, թավոտունդ է։ Սերմերը կլորավուն են, կողավոր, բազմերանգ, պարունակում են ճարպեր, սպիտակուցներ և այլն։

ՕգտագործումԽմբագրել

Կանաչ զանգվածը և հատիկը հարուստ են պրոտեինային նյութերով։ Ակտիվ ազոտսևեռող է։ ՀՀ-ում վայրի վիճակում չի հանդիպում, սակայն որոշ մարզերում (Լոռի) մշակվում է որպես կերաբույս։