Եգիպտական քանդակի վիրտուոզ վարպետները չեն մեռցրել, այլ բացահայտել են քարի բնական հատկությունները՝ կարծրությունը՝ ծանրությունը, կայունությունը՝ նյութի սկզբնական ստրուկտուրան թողնելով նշմարելի։ Ծավալներն ընդհանրացված են, անցումները՝ հարթված։ Հագուստների մանրակրկիտ կատարված տարրերը, գլխարկ-թագերը, ոսկերչական զարդարանքները դեկորատիվ դեր են կատարում։ Մ․թ․ա 15-րդ դարին ստեղծված Տաթշեփսուտ թագուհու տաճարը (ճարտարապետ Սենմուտ) Դեյր-էլ-Բահարիում տարածության մեջ ընդարձակվող ճարտարապետական համալիր է՝ բաղկացած երկու դարավանդային հարկերից, պորտիկներով, սյունաշարով կազմված չծածկված գավթից և վիմափոր սրբարանից։ Այստեղ քիվերը և նախադորիական սյուները խիստ, բանական կարգորոշվածությամբ համադրվում են ժայռերի խառնիխուռն պատկերին, մեղմ և նրբագեղ արձանները, ռելիեֆները և որմնապատկերները տաճարին հաղորդում են լուսավորություն և ներդաշնակ պարզություն։ Որմնանկարներին բնորոշ է մտերմիկ քնարականությունը, շարժումների և դիրքերի ազատություևը, գունահարաբերումների նրբություևը։ Խնջույքների, տոնախմբությունների, որսի տեսարանները պատկերվել են բնապատկերի ֆոնի վրա։ Տատկապես մեծ տեղ էր տրվում լուսաստվերի նրբին խաղով խորաքանդակին (Տաթշեփսուտ թագուհու տաճարի ռելիեֆները, մ․ թ․ ա․ 15-րդ դարի սկիզբ)։ Կիսավիմափորի հետ մեկտեղ տարածվում են «բաց» տիպի տաճար-սրբարանները։ Սրանք, որպես կանոն, բաղկացած են սյունաշարով կազմված չծածկված գավթից, լոտոսա-պապիրուսաձև խոյակներով մոնումենտալ սյունաշարերից, որոնց հետևում է աստվածևերի արձաններով տաճարը։ Երկու մեծաչափ մույթեր (պիլոևևեր) ձևաստեղծում են մուտքը, որի առջևում օբելիսկն է և աստվածևերի կամ փարավոնների արձաններ։ Դեպի տաճարն է բերում սֆիևքսարդ ուղին։ Տաճարի որմերը զարդարվում են փարավոնների զինհաղթությունների տեսարաններով (Ամոն-Ռա աստծո տաճարը Կառնակում, Լուքսորում)։ էխնաթոն փարավոնի տիրակալության ժամանակ հին աստվածների պաշտամունքը փոխարինվում է Աթոն (պատկերվում էր արնի սկավառակի ձնով) աստծով։ Հիմնարկվում է Եգիպտոսի նոր մայրաքաղաքը՝ Ախեթաթոնը։ Հին եգիպտական արվեստի վերջին ծաղկումը եղել է, այսպես կոչված, Սայիսյան դինաստիայի (մ․ թ․ ա․ 7-րդ դար) կարճատև ժամանակաշրջանում։