Եբրայական հաշվարկման համակարգ
Եբրայական հաշվարկման համակարգ, սկսած Թանախի[1], Միշնայի և Թալմուդի ժամանակներից եբրայական աղբյուրներում օգտագործվող հաշվարկման համակարգն է։ Թանախում օգտագործվող հաշվումների անալոգները հանդիպում են միջագետքյան և, ավելի քիչ քանակով, հին եգիպտական հաշվարկման համակարգերում։ Ավելի ուշ Միշնայի և Թալմուդի հեղինակները՝ Թաննային և Ամորաին, լրացուցիչ չափումներ փոխառան իրենց ժամանակակից պարսկական և հին հունական համակարգերից։ Եբրայական համակարգը մինչև օրս էլ սահմանափակումներ ունի, քանի որ հրեական հալախայի շատ դրույթներ արտահայտված են հենց այդ հաշվարկման համակարգում։ Եբրայական չափումները ժամանակակից տասնորդական համակարգի վերածելը որոշակի դժվարություններ է ներկայացնում և քննարկման առարկա է դառնում հալախայի ոլորտում իշխանությունների միջև։
Տեսակ | Աստվածաշնչյան հասկացություն և Միավորների համակարգեր |
---|---|
Ենթադաս | չափման միավոր և տարադրամ |

Երկարության չափման միավորներ Խմբագրել
Եբրայական հաշվարկման համակարգերում, ինչպես և շատ այլ համակարգերում, որպես երկարության չափման միավորներ կիրառվում էին քիչ թե շատ ստանդարտացված միավորներ։ Թանախում հանդիպող երկարության ստանդարտ միավորներն էին՝
- Մատ (եբրայերեն՝ אצבע, էցբա) — միջնամատի հաստությունը, մոտ. 2 սմ
- Ափ (եբրայերեն՝ תפח, տեֆախ) — 4 ծալված մատների հաստությունը, մոտ. 8 սմ
- Թիզ (եբրայերեն՝ זרת, զերետ) — առավելագույնս բացված բթամատի և ճկույթի ծայրերի միջև եղած հեռավորությունը, որը մոտավորապես հավասար ՝ 3 ափի, մոտ. 24 սմ
- Կանգուն (եբրայերեն՝ אמה, ամա) — 5 կամ 6 ափ
Թալմուդում օգտագործվել են ևս մի քանի ավելի մեծ միավորներ.
Ծավալի չափման միավորները Խմբագրել
Հեղուկների ծավալի միավորներ Խմբագրել
- Բատ — 39553,3 սմ³,
- Խին («Հին»)՝ ենթադրաբար — 1/6 բատ — 6592,8 սմ³.
- Լոգ՝ ենթադրաբար — 1/72 բատ — 549,4 սմ³.
- Կոռ — ինչպես սորուն պինդ մարմինների, այնպես էլ հեղուկների համար:Ենթադրաբար հավասարվում էր հոմերի = 10 էֆ (բատ).
- լետեխ — 197766,6 սմ³,
- Թարկավ — 6592,8 սմ³,
- Թեյման — 274,7 սմ³,
- Ռվիիտ (քառորդ) — 137,3 սմ³,
- Բեյցա (ձու) — 91,6 սմ³,
Սորուն մարմինների ծավալների միավորներ Խմբագրել
- Էֆա (եֆա) — 39553,3 սմ³,
- Հոմեր (Կուր) — սորուն մարմինների, ինչպես նաև հեղուկների ծավալների չափման միավոր,որը հավասարվում է էշի (մոտ. 390 լիտր — 395533,2 սմ³)[2]. 1հոմերը հավասար է 10 էֆի կամ բատի,
- Սեա — 13184,4 սմ³, 1/3 էֆ,
- Իսսարոն (Օմեր) — 3955,3 սմ³: Հնարավոր է, որ սա կալված մեկ խուրձ հացահատիկի ծավալն է, 1/10 էֆ,
- Կավ (Կաբ). Ենթադրաբար — 1/18 էֆ — 2197,6 սմ³,
Մակերեսի միավորներ Խմբագրել
Եբրայական հաշվարկման համակարգում մակերեսի չափման միավորները ստացվել են այն հացահատիկի ծավալից, որը կարող էին ցանել տվյալ մակերեսի վրա ստանդարտ պայմաններում:Առավել հաճախ հանդիպող մակերեսի չափման միավորներն են՝
- Բեյտ ռովա — 32,6 մ²,
- բեյտ կավ — 130,7 մ²,
- բեյտ սեա — 784,3 մ²,
- բեյտ սեատաիմ — 1568,6 մ²,
- բեյտ լետեխ — 11629,6 մ²,
- բեյտ կուր — 23529,2 մ²։
Ժամանակի միավորներ Խմբագրել
Եբրայերենում ժամանակի չափման միավորները հիմնված են եղել մասամբ տիեզերական դիտարկումների վրա, ինչպես նաև մարդկանց ստանդարտացված գործողությունների հիման վրա։
- Ռեգա
- Հելեկ
- Դաքա
- Շաա
- Աշմուրա
- Օնա
- Յոմա
- Շաբբատ
- Հոդեշ
- Շանա
- Շավուրա
- Յովել
- Թոխ կդեյ դոբբուր
- Զման ախիլատ պերաս
Զանգվածի (և փողի) միավորներ Խմբագրել
- Տաղանդ = 60 րոպե = 3000 շեկել = 6000 բեկա = 60 000 հերա։ Քաշը 34-ից 41 կգ է։
- Կիկար
- Մին
- Շեկել (սիկլ)
- Բեկա
- Հերա
- Կեսսիտա
- Պիմ
Գրականություն Խմբագրել
- Frank, Rabbi Yitzḥak The Practical Talmud Dictionary. — Jerusalem, Israel: The Ariel Institute, 1991. — ISBN 978-0-87306-588-7
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://toldot.ru/Tanah.html
- ↑ «Библиотека издательства Библеист. Словари»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին։ Վերցված է 2021-08-07
Արտաքին հղումներ Խմբագրել
- Weights and Measures / Jewish Encyclopedia(անգլ.)
- Ka-Zait
- Summary table of Biblical & Talmudic units of measurement by Ronnie Figdor
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եբրայական հաշվարկման համակարգ կատեգորիայում։ |